Միկ­րո հե­ղա­փո­խու­թ­յուն­նե­րի մի­նի ար­դ­յունք­նե­րը

Միկ­րո հե­ղա­փո­խու­թ­յուն­նե­րի մի­նի ար­դ­յունք­նե­րը
18.02.2020 | 11:47
32 տա­րի ա­ռաջ՝ սկզ­բում վե­հե­րոտ, հե­տո հա­խուռն Թա­տե­րա­կան հրա­պա­րա­կում հա­վաք­վող­նե­րից որևէ մե­կի մտ­քով կանց­նե՞ր, որ 11688 օր հե­տո Հա­յաս­տա­նի եր­րորդ հան­րա­պե­տու­թյու­նը կղե­կա­վա­րի մարդ, ում հա­մար 32 տար­վա պայ­քա­րի ար­դյունք­նե­րը կդառ­նան 5 կետ.
«1. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ան­կա­խու­թյուն է ստա­ցել այն­պես, ինչ­պես Ադր­բե­ջա­նը:
2. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը կոնֆ­լիկ­տի և բա­նակ­ցա­յին կողմ է, ա­ռանց ո­րի հետ բա­նակ­ցե­լու հնա­րա­վոր չէ լու­ծել կոնֆ­լիկ­տը:
3. Չկան տա­րածք­ներ, կա անվ­տան­գու­թյուն. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը չի կա­րող զի­ջել իր անվ­տան­գու­թյու­նը:
4. Հնա­րա­վոր չէ կոնֆ­լիկ­տը լու­ծել մեկ կամ եր­կու գոր­ծո­ղու­թյամբ. բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում անհ­րա­ժեշտ են «միկ­րո հե­ղա­փո­խու­թյուն­ներ», ա­պա «մի­նի հե­ղա­փո­խու­թյուն­ներ», ա­պա ճեղ­քում:
5. Հար­ցի որևէ լու­ծում պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի հա­մար, Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի հա­մար, Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի հա­մար և Հա­յաս­տանն ու Ղա­րա­բա­ղը պատ­րաստ են լր­ջա­գույն ջան­քեր գոր­ծադ­րել նման լու­ծում գտ­նե­լու հա­մար: Այս­պի­սի պատ­րաս­տա­կա­մու­թյուն պի­տի ցու­ցա­բե­րի նաև Ադր­բե­ջա­նը»:
Մի քա­նի օր է Հա­յաս­տա­նը, Ար­ցա­խը, հար­կավ նաև Ադր­բե­ջա­նը, քն­նար­կում են Մյուն­խե­նում Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հրա­պա­րա­կա­յին դե­բա­տը: Բայց դրան նա­խոր­դել էին այլ հան­դի­պում­ներ, որ, կար­ծես, դուրս են մնում ու­շադ­րու­թյու­նից: Բեռ­լի­նում Ֆրիդ­րիխ Է­բերտ հիմ­նադ­րա­մում, «Տևա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն նոր նա­խան­շան­նե­րի ներ­քո, Հա­յաս­տան-Գեր­մա­նիա հա­րա­բե­րու­թյուն­ներ» քն­նարկ­մա­նը, պա­տաս­խա­նե­լով ադր­բե­ջան­ցի փոր­ձա­գե­տի հար­ցե­րին՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ա­սել է. «Ադր­բե­ջա­նում շատ են սի­րում խո­սել տա­րածք­նե­րի մա­սին, բայց շատ կարևոր է հաս­կա­նալ, որ մենք խո­սում ենք անվ­տան­գու­թյան մա­սին»։ «Եվ երբ աս­վում է տա­րածք, մենք ըն­կա­լում ենք որ­պես անվ­տան­գու­թյուն։ Եվ նախ՝ ոչ թե Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, այլ Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը պատ­րաստ չէ զի­ջել սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը, ինչ­պես որևէ եր­կիր պատ­րաստ չէ զի­ջել իր անվ­տան­գու­թյու­նը։ Այ­սինքն, այս ի­րա­վի­ճա­կի լու­ծու­մը կա­րող է կապ­ված լի­նել միայն անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րի հետ, ո­րոնք չկան։ Եվ չեն ե­ղել։ Եվ դրանց բա­ցա­կա­յու­թյունն է ստեղ­ծել այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը։ Ինչ վե­րա­բե­րում է իմ այն ար­տա­հայ­տու­թյա­նը, որ «Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տան է, և՝ վերջ», դա ու­նի շատ պարզ ու կոնկ­րետ բա­ցատ­րու­թյուն։ Մենք ա­սել ենք, որ Ղա­րա­բա­ղի վրա Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը մենք կըն­կա­լենք որ­պես հար­ձա­կում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը Ղա­րա­բա­ղի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է։ Եվ սրա­նով ա­մեն ինչ աս­ված է։ Եվ ու­զում եմ հս­տակ ա­սել, որ մենք որևէ կա­ռու­ցո­ղա­կան քայլ Ադր­բե­ջա­նի կող­մից վեր­ջին մե­կու­կես տա­րում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում չենք տե­սել, բայց մյուս կող­մից ու­զում եմ գնա­հա­տել ի­րա­վի­ճա­կը, որ մեզ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ հա­ջող­վել է հաս­նել նրան, որ 2018-ի սեպ­տեմ­բե­րից, երբ մենք ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցինք, տա­րա­ծաշր­ջա­նում, շփ­ման գծում լար­վա­ծու­թյունն ան­նա­խա­դեպ ցածր է։ Ես հույս ու­նեմ, որ կա­ռու­ցո­ղա­կան քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում մեզ կհա­ջող­վի ոչ միայն պահ­պա­նել այս հա­մե­մա­տա­բար կա­յուն և հան­դարտ ի­րա­վի­ճա­կը, այլև ա­ռաջ շարժ­վել դե­պի ի­րա­վա­կան կար­գա­վո­րում»:
Նույն տե­ղում Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սել է, որ ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գա­հու­թյամբ ղա­րա­բա­ղյան խնդ­րի կար­գա­վոր­ման բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը պետք է պահ­պան­վի. «Այն բա­ցա­ռիկ բա­նակ­ցա­յին ձևա­չափ է, որ­տեղ կա ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շնոր­հիվ է, որ 25 և ա­վե­լի տա­րի տա­րա­ծաշր­ջա­նում պահ­պան­վում է հա­րա­բե­րա­կան կա­յու­նու­թյուն»: ԵՄ-ի մա­սին. «Տա­րօ­րի­նակ է, որ ԵՄ-ն, լի­նե­լով մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, ժո­ղովր­դա­վա­րու­թյան ջա­տա­գո­վը, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևա­չափ չու­նեն Ղա­րա­բա­ղի քաղ­հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Աս­վում է, թե Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված խն­դիր­ներ կան։
Ես ա­սում եմ, են­թադ­րենք Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը հս­տակ չէ, բայց կա՞ որևէ կաս­կած Ղա­րա­բա­ղում ապ­րող մարդ­կանց կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ։ Որևէ մեկն ա­սու՞մ է, որ Ղա­րա­բա­ղում ապ­րող մարդ­կանց ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան և զար­գաց­ման հար­ցը չի տե­ղա­վոր­վում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մա­տեքս­տում։ Ես կար­ծում եմ, որ ԵՄ եր­կր­նե­րը կա­րող են ա­ջակ­ցել այս գոր­ծըն­թա­ցին»: Նա ըն­դգ­ծել է, որ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ղա­րա­բա­ղյան հար­ցի կար­գա­վոր­ման կարևոր բա­ղադ­րիչ­նե­րից է։ Ա­վե­լին, ժո­ղովր­դա­վա­րու­թյունն է բե­րե­լու տա­րա­ծաշր­ջա­նում կոնֆ­լիկտ­նե­րի հաղ­թա­հար­մա­նը։
Փաս­տա­ցի՝ Է­բեր­տի հիմ­նադ­րա­մում հար­ցու­պա­տաս­խա­նը հիմ­նա­կա­նում կրկն­վեց Մյուն­խե­նում՝ ԱՄՆ-ՌԴ հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Սե­լես­տա Վա­լան­դե­րի վա­րած քն­նարկ­ման ժա­մա­նակ: ՈՒ­րեմն՝ ի՞նչ կա­տար­վեց Մյուն­խե­նում: Եվ՝ ին­չու՞: Իլ­համ Ա­լիևի պա­րա­գա­յում ա­մեն ինչ պարզ է. 32 տա­րի Ադր­բե­ջա­նը նույն պա­հանջ­ներն է դնում՝ նույն ձևա­կեր­պում­նե­րով: Հար­ցի լու­ծում՝ մի­միայն տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում, բա­նակ­ցու­թյուն­ներ՝ միայն սուբս­տան­տիվ օ­րա­կար­գով՝ փուլ առ փուլ: Իլ­համ Ա­լիևը ստում է հար­ցի պատ­մա-քա­ղա­քա­կան ա­տաղ­ձի մա­սին, բայց ստում է ա­րագ ու վարժ: Նա ոչ միայն կիրթ ու փոր­ձա­ռու, նաև հմուտ դե­մա­գոգ է: Փաս­տա­ցի՝ Մյուն­խե­նում Ա­լիևը խա­ղը դրել էր ոչ թե բա­նա­վե­ճի վրա, այլ իր տե­սա­կետ­նե­րը վերս­տին շա­րադ­րե­լու, նրա խոս­քը ուղղ­ված էր ոչ թե ՀՀ վար­չա­պե­տին, այլ դահ­լի­ճին, մեծ հաշ­վով՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը: Եվ նա փոր­ձում էր ու ներ­կա­յա­ցավ իբրև կա­ռու­ցո­ղա­կան կողմ, որ բա­նակ­ցում է հա­նուն խա­ղա­ղու­թյան ու իր «հայ­րե­նի­քի» ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման: Ի՞նչ էր ա­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ի սկզ­բա­նե նա ինքն ի­րեն դրեց պա­տաս­խա­նո­ղի կար­գա­վի­ճա­կում, ոչ թե ՀԱ­ՎԱ­ՍԱՐ կող­մի: Մինչ­դեռ ա­ռանց ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի միջ­նոր­դու­թյան այս հան­դիպ­ման մեջ, փաստ, ո­րին քչե­րը ու­շադ­րու­թյուն դարձ­րին, ՀՀ վար­չա­պե­տը թող­նում էր դի­մա­ցի­նին չլ­սող կամ նրան պա­տաս­խա­նե­լը հարկ չհա­մա­րող մար­դու տպա­վո­րու­թյուն, մարդ, որ տե­ղյակ չէ հա­մաշ­խար­հա­յին ան­ցու­դար­ձից, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հետ­պա­տե­րազ­մյան փո­փո­խու­թյուն­նե­րի տրեն­դից: Ի՞նչ պի­տի շեշտ­վեր Մյուն­խե­նում.
1. Չկա Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ, կա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն: Սկզ­բուն­քո­րեն կարևոր է, որ հայ­կա­կան կող­մը կի­րա­ռի մի­միայն ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ ձևա­կեր­պու­մը:
2. Չի կա­րող ու չպի­տի հայ­կա­կան կող­մը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ըն­տր­ված իշ­խա­նու­թյան մա­սին ա­սի «ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ»: Ար­ցախն ան­կախ պե­տու­թյուն է, Ար­ցա­խի ղե­կա­վար­նե­րը «ներ­կա­յա­ցու­ցիչ» չեն որևէ մա­կար­դա­կի քն­նարկ­ման կամ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ:
3. Կա պարզ ու պատ­մա­կան ճշ­մար­տու­թյուն՝ Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վել է Ար­ցա­խի վրա, սկս­վել է պա­տե­րազմ, և Ար­ցա­խը հաղ­թել է պա­տե­րազ­մում: Ե­թե ար­տա­քին մի­ջամ­տու­թյուն չլի­ներ, կկնք­վեր ոչ թե հրա­դա­դա­րի, այլ Ադր­բե­ջա­նի կա­պի­տու­լյա­ցիա­յի հա­մա­ձայ­նա­գիր: Պարզ ու պատ­մա­կան փաս­տը չի կա­րող ու չպի­տի շր­ջանց­վի: Ինչ­պես հնա­րա­վոր չէ շր­ջան­ցել Ե­ռաբ­լու­րը: Տիգ­րան Մե­ծից Ար­շակ Երկ­րորդ ու հա­յոց բո­լոր թա­գա­վոր­նե­րին ի­մաստ ու­ներ անդ­րա­դառ­նալ՝ իբրև երկ­րոր­դա­կան ա­պա­ցույց, բայց գլ­խա­վո­րը՝ 1994-ին ար­ձա­նագր­ված ռազ­մա­կան ՀԱՂ­ԹԱ­ՆԱԿ-ն է, ո­րը շր­ջան­ցելն ար­քա­նե­րին էլ դարձ­նում էր ան­հա­մո­զիչ: Պատ­մա­կան էքս­կուրս­նե­րը պատ­մա­կան ամ­փո­փում պի­տի ու­նե­նան, ոչ թե օ­դում կախ­վեն:
4. Ար­ցախն ու­նի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք, և օգ­տա­գոր­ծել է իր ի­րա­վուն­քը՝ դառ­նա­լով ան­կախ պե­տու­թյուն: Ար­ցա­խը եր­բեք չի լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում ոչ միայն անվ­տան­գու­թյան բնա­կան ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան պատ­ճա­ռով, այլև ազ­գա­յին ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի, ո­րը ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րում ճա­նա­չած 3 հա­վա­սար սկզ­բունք­նե­րից մեկն է: Չի կա­րող ժո­ղովր­դա­վա­րա­կան թե­կուզ չճա­նաչ­ված պե­տու­թյու­նը լի­նել ճա­նաչ­ված ու բռ­նա­պե­տա­կան պե­տու­թյան կազ­մում: Ադր­բե­ջա­նի մեջ­լի­սի վեր­ջին ընտ­րու­թյուն­նե­րը, որ քն­նա­դա­տե­ցին մի­ջազ­գա­յին բո­լոր կա­ռույց­նե­րը, բա­ցի ԱՊՀ դի­տորդ­նե­րից, լիու­լի հնա­րա­վո­րու­թյուն էին տա­լիս ՀՀ վար­չա­պե­տին շեշ­տել ու զար­գաց­նել թե­ման, որ սկ­սել էր Է­բեր­տի հիմ­նադ­րա­մում, բայց նա, չգի­տես ին­չու, «խնա­յեց» Ա­լիևին ու չխո­սեց Ադր­բե­ջա­նում ժո­ղովր­դա­վա­րու­թյան մա­կար­դա­կից, ան­գամ չհի­շեց­րեց, որ Ադր­բե­ջանն ա­մենևին բազ­մազգ ու ին­տեր­նա­ցիո­նալ եր­կիր չէ, ո­րի վեր­ջին հա­վաս­տու­մը թա­լիշ լեզ­վա­բա­նի ա­զա­տազր­կումն էր օ­րերս: Ի վեր­ջո՝ ե­թե կա թուր­քա­կան եր­կու պե­տու­թյուն՝ իսկ Ա­լիևն ու Էր­դո­ղա­նը ան­վերջ կրկ­նում են՝ «Մեկ ազգ, եր­կու պե­տու­թյուն» բա­նաձևը, ին­չու՞ չի կա­րող լի­նել հայ­կա­կան 2 պե­տու­թյուն:
6. «Միկ­րո­հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը» ըն­կա­լում կու­նե­նան, երբ կող­մե­րը ժո­ղովր­դա­վա­րու­թյան ՀԱ­ՎԱ­ՍԱՐ մա­կար­դակ­նե­րի վրա լի­նեն, մեջ­լի­սի ընտ­րու­թյուն­նե­րը ա­պա­ցու­ցե­ցին, որ Ադր­բե­ջա­նում՝ Ա­լիևի խոս­քով՝ ընտ­րու­թյան անց­կա­ցումն ար­դեն ժո­ղովր­դա­վա­րու­թյուն է…
7. Գործ­նա­կա­նում «Կար­գա­վո­րու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի հա­մար» բա­նաձևը մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի հո­մա­նիշն է՝ այ­լա­բա­նո­րեն ձևա­կերպ­ված, ժա­մա­նակն է եր­կու­սից էլ հրա­ժար­վել: Ա­լիևը Մյուն­խե­նում հս­տակ ա­սաց, որ դա անհ­նար է, ու նո­րից այդ բա­նաձևը պն­դե­լը, մեղմ ա­սած, ար­դյու­նա­վետ չէ ու դի­վա­նա­գի­տա­կան ոչ մի դի­վի­դենդ չի բե­րում:
8. Պետք չէ ռևե­րանս­ներ ա­նել Ա­լիևին, ռևե­րանսն ըն­կալ­վում է իբրև հա­մոզ­ման ձև, մենք հա­մո­զող կողմ չենք, մենք ՀԱ­ՎԱ­ՍԱՐ կողմ ենք: Հրա­դա­դա­րի պահ­պա­նու­մը պար­տա­վո­րու­թյուն է, որ ստանձ­նել է Ադր­բե­ջա­նը 1994-1995-ի զի­նա­դա­դա­րի հա­մա­ձայ­նագ­րե­րով, վե­րա­հաս­տա­տել Վիեն­նա­յի հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րով, որ հա­նի­րա­վի ու հօ­գուտ Բաք­վի դուրս են մղ­վել բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գից:
9. Զու­գա­հեռ թարգ­մա­նու­թյու­նը խն­դիր չէ, հա­յե­րենն էլ հրա­շա­լի կհն­չեր Մյուն­խե­նում՝ ջար­դոտ­ված անգ­լե­րե­նից ա­վե­լի հո­դա­բաշխ և հնա­րա­վո­րու­թյուն կտար ա­վե­լի ա­զատ ու խե­լա­միտ տե­ղա­վոր­վել քն­նարկ­ման ռեգ­լա­մեն­տում:
10. Նման ձևա­չա­փով քն­նար­կում­նե­րին նա­խա­պես պատ­րաստ­վել է պետք, նաև՝ դահ­լի­ճից հարց տվո­ղի տես­քով, ին­չը Ա­լիևն ակն­հայ­տո­րեն ա­րել էր, հա­մե­նայն դեպս՝ ռու­սա­կան «Կո­մեր­սան­տի» հար­ցը դա է հաս­տա­տում:
Փա­կենք նաև Մյուն­խե­նի է­ջը, վս­տա­հա­բար հա­ջորդ քն­նար­կում­նե­րը պտտ­վե­լու են նույն շր­ջագ­ծում: Թե պատ­մա­կան, թե ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը հայ­կա­կան կող­մին տվել են փաս­տարկ­նե­րի ա­մուր հենք, չօգ­տա­գոր­ծելն այդ հեն­քը ու կառ­չել «միկ­րո»-նե­րից միայն, հան­գեց­նե­լու է Ադր­բե­ջա­նի հա­մար պա­րարտ հո­ղի ստեղծ­մա­նը՝ գտ­նե­լու շա­հե­րի նույ­նու­թյան հիմ­քով դաշ­նա­կից­ներ ու ընդ­լայ­նե­լու իր դի­վա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ա­լիևին չհաշ­ված՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Բեռ­լի­նում ու Մյուն­խե­նում 8 հան­դի­պում է ու­նե­ցել: Հա­մա­րենք հույժ կարևոր, հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ձա­խո­ղումն է, որ չէր գտն­վել օ­րա­կարգ ու հան­դի­պում չէր կազ­մա­կերպ­վել Մյուն­խե­նում գտն­վող ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յի ու Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նի հետ: Ե­թե ան­գամ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում չկան հար­ցեր, Ար­ցա­խի հար­ցը կա ու կա: Երբ հայ­կա­կան կող­մը ԵԱՀԿ ՄԽ Ե­ՐԵՔ հա­մա­նա­խա­գահ­նե­րից աշ­խա­տում է միայն ՌԴ-ի հետ, հա­մա­պա­տաս­խան պա­հին ստա­նում է «Կո­մեր­սան­տի» հար­ցը, որ Լավ­րո­վի պլա­նի շա­րադ­րումն ու սուբս­տան­տի­վի ամ­րագ­րումն էր: Դա սխալ է, որ շա­րու­նակ­վում է՝ փա­կե­լով հայ­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի դու­ռը՝ մեծ պա­տու­հան բա­ցե­լով Ադր­բե­ջա­նի հա­մար: Կա՞ մե­կը, որ պա­տաս­խա­նի ին­չու՞ հար­ցին: Մեկ էլ ճշ­տի ու Ա­լիևին ա­սի՝ Աստ­րա­ԽԱ­Նը ռու­սա­կա՞ն, թե՞ ադր­բե­ջա­նա­կան քա­ղաք է: Եվ ո՞վ սպա­նեց Ստե­փան Շա­հու­մյա­նին:
Ա­մե­նա­կարևո­րը. դե­բատ­նե­րը՝ դե­բատ­ներ, ի­րա­կա­նում ի՞նչ է կա­տար­վում բա­նակ­ցու­թյուն­նե­րում, կա՞, թե՞ չկա Ո­ՐԵ­ՎԷ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, որ կա­րող է հան­գեց­նել ՀԱ­ՄԱ­ՁԱՅ­ՆԱԳ­ՐԻ: Այս հար­ցի պա­տաս­խա­նը մենք չու­նենք:
Դիտվել է՝ 2552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ