«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Էդուար Ֆիլիպը գերազանցել է Էմանուել Մակրոնին

Էդուար Ֆիլիպը գերազանցել է Էմանուել Մակրոնին
07.05.2020 | 10:21

Ֆրանսիացիները կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ավելի շատ են վստահում վարչապետ Էդուար Ֆիլիպին, քան նախագահ Էմանուել Մակրոնին՝ մայիսի 5-ին հաղորդել է Ifop հետազոտական ինստիտուտը: Սոցիոլոգների տվյալներով՝ Ֆիլիպը Մակրոնից առաջ է անցել 6%-ով: Հարցումները ցույց են տալիս, որ մեկ ամսում Մակրոնի գործունեությանը հավանություն տվողների թիվը պակասել է 6%-ով, վարչապետինը բարձրացել 4%-ով: Le Figaro-ն գրում է, որ Ifop հարցումները հաստատում են միտումները, որ այլ հարցումներ են վկայել: Հանգստյան օրերին ԶԼՄ-ները գրում էին, որ Ելիսեյան պալատը փոփոխություններ է արել վարչապետ Էդուար Ֆիլիպի բարձրաձայնած միջոցառումներում: Մասնավորապես՝ մայիսի 11-ին դպրոցները կբացվեն ոչ ամբողջ Ֆրանսիայում, կարանտին չեն ուղարկի մարդկանց, որ եկել են ԵՄ-ից, Շենգենի գոտուց ու Մեծ Բրիտանիայից:


France 2 հեռուստաալիքի լրագրողներին մայիսի 5-ի հարցազրույցում Էմանուել Մակրոնը չհամաձայնեց Էդուար Ֆիլիպի տեսակետի հետ կարանտինից հետո «տնտեսական կրախի» մասին: «Ես չէի օգտագործի բարձրագոչ բառեր»՝ ասաց նախագահը: Libération-ը գրում է, որ վարչապետի ու նախագահի միջև իրոք լուրջ տարաձայնություններ կան, սակայն «Ֆիլիպի իշխանության օրերը դեռ հաշված չեն»: Le Figaro-ն գրել է, որ կառավարության ապրիլի 28-ի նիստում նախագահը հերքել է վարչապետի հետ տարաձայնությունները:
RFI


Հ.Գ. Զարմանալի են ֆրանսիացիները, Սենատը մերժում է վարչապետի կարանտինից դուրս գալու ծրագիրը, ֆրանսիացիները բարձրացնում են վարկանիշը: Որքան մռայլ է Էդուար Ֆիլիպը նկարագրում տնտեսական վիճակը, այնքան նրան բարձր են գնահատում: Գուցե իսկապես կորոնավիրուսն ազդում է ոչ հավաքական բանականության վրա՝ ասիմպտոմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ