«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ոչ հա­մա­վա­րա­կը կանգ­նեց­րին, ոչ էլ տն­տե­սու­թ­յու­նը պահ­պա­նե­ցին

Ոչ հա­մա­վա­րա­կը կանգ­նեց­րին, ոչ էլ տն­տե­սու­թ­յու­նը պահ­պա­նե­ցին
08.05.2020 | 00:17
Վեր­ջին օ­րե­րին ակն­հայ­տո­րեն սկ­սե­ցին ուր­վագծ­վել հա­մա­վա­րա­կից ա­ռա­ջա­ցած տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի հետևանք­նե­րը հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վրա։ Ո­րոշ ժա­մա­նակ այդ գոր­ծըն­թաց­նե­րը երկ­րորդ պլան էին մղ­վել, քա­նի որ հա­սա­րա­կու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը, տար­ված լի­նե­լով հա­մա­վա­րա­կի հետ կապ­ված խն­դիր­նե­րով, կար­ծես թե դրանք ա­ռաջ­նա­յին չէին հա­մա­րում։ Իսկ ընդ­դի­մա­դիր շր­ջա­նակ­նե­րը շատ դեպ­քե­րում բա­վա­կա­նին մե­ծա­հո­գա­բար մո­ռա­ցու­թյան էին մատ­նում ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը՝ հաշ­վի առ­նե­լով պան­դե­միա­յի հետ կապ­ված հնա­րա­վոր վտանգ­նե­րը‚ նույ­նիսկ ի­րենց լռու­թյամբ, եր­բեմն նաև ա­ջակ­ցու­թյամբ հնա­րա­վո­րինս օգ­նում էին իշ­խա­նու­թյա­նը։
Ի­հար­կե‚ այս ի­րա­վի­ճա­կը չէր կա­րող եր­կար տևել, ա­ռա­վել ևս, որ ար­դեն մոտ 20 օր ա­ռաջ սկ­սեց զգաց­վել, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից հա­մա­վա­րա­կը կան­խար­գե­լե­լու հա­մար ի­րա­կա­նաց­վող գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բա­ցար­ձակ ար­դյու­նա­վետ չեն։ Շատ կարճ ժա­մա­նակ անց հաս­կա­նա­լի դար­ձավ, որ Հա­յաս­տա­նը, հիմ­նա­կա­նում կրկ­նե­լով դր­սի հո­վա­նա­վոր­նե­րի ու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի, այդ թվում նաև տխ­րահռ­չակ ու կո­ռում­պաց­ված Հա­մաշ­խար­հա­յին ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պու­թյան ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, որ­դեգ­րեց այս­պես ա­սած կա­րան­տի­նա­յին մե­թո­դո­լո­գիան, սա­կայն ակ­ներև է, որ սահ­մա­նա­փա­կում­նե­րի ար­դյու­նա­վետ ռե­ժիմ սահ­մա­նե­լը Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ու­ժե­րից վեր է։ Կյան­քը ցույց տվեց, որ սահ­մա­նա­փա­կում­նե­րը ձևա­կան բնույթ էին կրում, և ա­մեն ինչ ա­վե­լի շուտ թողն­ված է բնակ­չու­թյան հա­յե­ցո­ղու­թյան վրա, մինչ­դեռ պե­տա­կան ամ­բողջ ա­պա­րա­տը՝ սկ­սած ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գից, վեր­ջաց­րած ու­ժա­յին կա­ռույց­նե­րով, գրե­թե ան­գոր­ծու­թյան է մատն­ված։ Իսկ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ղե­կա­վար­նե­րի պա­րա­գա­յում ակն­հայտ է նաև, որ վեր­ջին­ներս ոչ հա­մար­ժեք են ար­ձա­գան­քում պան­դե­միա­յի հետ կապ­ված զար­գա­ցու­նե­րին։
Կա­րան­տի­նա­յին ռե­ժի­մի հայ­տա­րար­ման նպա­տա­կը թերևս տն­տե­սու­թյան հաշ­վին կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թվի նվա­զեց­ման խն­դի­րը լու­ծելն էր‚ որ­պես­զի հար­վա­ծի տակ չդր­վի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը, և այն կա­րո­ղա­նա հի­վանդ­նե­րին սպա­սար­կել ամ­բողջ ծա­վա­լով։ Այ­սինքն՝ եր­կու չա­րի­քից ըն­տր­վել էր փոք­րա­գույ­նը, տվյալ դեպ­քում՝ ԱՀԿ ա­ռա­ջար­կով և եր­կր­նե­րի մեծ թվի օ­րի­նա­կով Հա­յաս­տանն ամ­բող­ջու­թյամբ ան­ջա­տեց տն­տե­սու­թյու­նը՝ գե­րա­դա­սե­լով տն­տե­սու­թյու­նը զո­հա­բե­րե­լու հաշ­վին լու­ծել հա­մա­վա­րա­կի հար­ցը։ Այս քայ­լը գու­ցե ար­դա­րա­նար, ինչ­պես աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում, ե­թե ի­րոք խիստ վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­վեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը։ Այդ պա­րա­գա­յում կա­րե­լի էր հաս­կա­նալ, թե ին­չու են զո­հա­բեր­վել երկ­րի տն­տե­սա­կան ի­րա­վի­ճակն ու ժո­ղովր­դի սո­ցիա­լա­կան հար­ցե­րը։ Բայց քա­նի որ ինք­նա­մե­կու­սաց­ման ռե­ժի­մը զուտ ձևա­կան բնույթ էր կրում, պարզ­վեց, որ հա­մա­վա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղու­թյան ա­ռու­մով որևէ ար­դյունք չկա, ընդ­հա­կա­ռա­կը, վա­րակ­ված­նե­րի թվի կորն ա­վե­լի ու ա­վե­լի էր բարձ­րա­նում։ Ան­գամ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան տխ­րահռ­չակ նա­խա­րա­րը ստիպ­ված է ա­հա­զան­գո­ղի դեր խա­ղալ՝ մի կող­մից վա­խեց­նե­լով, մյուս կող­մից ի­րեն ե­րաշ­խա­վո­րե­լով հե­տա­գա զար­գա­ցում­նե­րից և ա­մեն օր ինչ-որ մեծ թվե­րի մա­սին է խո­սում։
ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի մե­կու­կես-եր­կու ամս­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում չհա­ջող­վեց հա­մա­վա­րա­կը կան­խար­գե­լել, միա­ժա­մա­նակ կաթ­վա­ծա­հար ար­վեց երկ­րի տն­տե­սու­թյու­նը։ Սա փաստ է, որն իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձում են շր­ջան­ցել և է­ժա­նա­գին մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի ար­դյուն­քում աշ­խա­տում են հան­րու­թյա­նը հա­մո­զել, թե վա­րա­կի դեմ պայ­քա­րի հա­ջորդ փուլ ենք թևա­կո­խել, ո­րի ըն­թաց­քում մար­դիկ պետք է սո­վո­րեն հա­մա­կերպ­վեն կո­րո­նա­վի­րու­սի գո­յու­թյան հետ։ Սա­կայն դա ճա­րա­հա­տյալ քայլ է, որն ար­ձա­նագ­րում է կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան տա­պա­լու­մը։ Իշ­խա­նա­մերձ պո­ղոս­նե­րին գու­ցե հնա­րա­վոր է նման հնարք­նե­րով կե­րակ­րել, սա­կայն երկ­րում կան զանգ­ված­ներ, ո­րոնք շատ լավ հաս­կա­նում են, որ գործ ու­նենք ա­պի­կար իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, ո­րոնց օ­րոք էլ հա­յաս­տան­ցի­նե­րը ստիպ­ված են լի­նե­լու անց­կաց­նել ճգ­նա­ժա­մա­յին ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ նաև՝ տա­րի­նե­րը։
Իշ­խա­նու­թյան ան­հա­ջո­ղու­թյուն­ներն ու խո­րա­ցող սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժամն ու ա­ռա­ջա­ցող լա­րում­նե­րը լավ հիմք են տա­լիս իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին ու ընդ­դի­մա­դիր ու­ժե­րին ակ­տի­վաց­նե­լու ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Ակն­հայտ դար­ձավ, որ ՀՀ վար­չա­պե­տի վար­կա­նի­շը վեր­ջին մեկ-եր­կու ա­միս­նե­րին իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո թերևս ա­մե­նա­մեծ ան­կումն ար­ձա­նագ­րեց։ Դա տե­սա­նե­լի է նաև հան­րա­յին ըն­կալ­ման մեջ։ Վար­չա­պե­տի խոս­քե­րը լր­ջու­թյամբ չեն ըն­կալ­վում հան­րու­թյան ա­մե­նա­տար­բեր շեր­տե­րի կող­մից։ Հիաս­թա­փու­թյուն­ներ են ա­ռա­ջա­ցել ոչ միայն հան­րա­յին շր­ջա­նակ­նե­րում, այլև հենց իշ­խա­նա­կան թի­մում։ Փա­շի­նյա­նի մոտ էլ ակն­հայտ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը մի այլ երևույ­թի հան­գեց­րին. նրա մոտ սկ­սե­ցին դրսևոր­վել կաս­կա­ծամ­տու­թյուն և վախ, թե նա­խա­պատ­րաստ­վում են հե­ղաշր­ջում­ներ, յու­րա­յին­նե­րի կող­մից դա­վադ­րու­թյուն­ներ և այլն։ Այս մտա­վա­խու­թյու­նը ըստ էու­թյան բա­վա­կա­նին լուրջ ար­մատ­ներ է գցել վար­չա­պե­տի մեջ։ ՈՒ պա­տա­հա­կան չեն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե Փա­շի­նյա­նի և նրա թի­մա­կից, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին լար­վել են։ Ա­վե­լին‚ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կաս­կած­ներ ու­նի, որ Ա­վի­նյա­նը գոր­ծարք­նե­րի մեջ է մտ­նում ինչ-ինչ ու­ժե­րի, այդ թվում՝ ընդ­դի­մա­դիր­նե­րի հետ՝ վար­չա­պե­տին գա­հըն­կեց ա­նե­լու հա­մար։ Փա­շի­նյա­նին տար­բեր սցե­նար­ներ են ներ­կա­յաց­վում, և նա որևէ սցե­նար չի բա­ցա­ռում։ Այս հա­մա­տեքս­տում ա­վե­լի հա­ճա­խա­կի են դար­ձել խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե ար­դեն մոտ օ­րերս Փա­շի­նյա­նը պաշ­տո­նանկ է ա­նե­լու Ա­վի­նյա­նին, ա­վե­լին‚ հենց վար­չա­պե­տի մոտ շր­ջա­պա­տում չեն բա­ցա­ռում, որ մա­յի­սի 14-ից հե­տո, երբ կա­վարտ­վի ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մի ժամ­կե­տը, կհայ­տա­րար­վի պա­րե­տի հե­ռաց­ման մա­սին։
Կաս­կա­ծամ­տու­թյան մեկ այլ դրսևո­րում էր Փա­շի­նյա­նի՝ բա­վա­կա­նին էք­ստ­րե­մալ ռե­ժի­մով ԱԱԾ-ում իր մար­դուն տե­ղա­վո­րե­լու մո­լուց­քը, ինչն ի­հար­կե դար­ձավ ծաղ­րի ա­ռար­կա։ Պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյան ծա­ռա­յու­թյան 29-ա­մյա, կեն­սագ­րու­թյուն չու­նե­ցող ղե­կա­վա­րին խն­դիր էր դր­վել շատ ա­րագ տե­ղա­վո­րել ԱԱԾ-ում, ին­չի հա­մար նրան նախ նշա­նա­կե­ցին մի պաշ­տո­նի, ա­պա մի քա­նի ժամ անց՝ ԱԱԾ-ի փոխտ­նօ­րեն։ Ընդ ո­րում‚ վար­չա­պե­տի մա­մու­լի խոս­նա­կը պար­զա­բա­նեց, որ դա քա­ղա­քա­կան նշա­նա­կում էր, իսկ Փա­շի­նյանն ինքն էլ չթաքց­րեց, որ այ­սու­հետև կլի­նեն նաև այլ քա­ղա­քա­կան նշա­նա­կում­ներ։ Նա հաս­կաց­րեց, որ այս­պես կոչ­ված պրո­ֆե­սիո­նալ­նե­րի նկատ­մամբ վս­տա­հու­թյան պա­շարն իր մոտ սպառ­վել է։ Փա­շի­նյա­նը փաս­տա­ցի ար­ձա­նագ­րում է, որ ի­րա­վա­պահ հա­մա­կարգն ի­րեն չի են­թարկ­վում, և ժա­մա­նակն է, որ­պես­զի հա­մա­կարգ գոր­ծուղ­վեն կու­սակ­ցա­կան կո­մի­սար­ներ, որ­տեղ կլի­նեն կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի աչ­քերն ու ա­կանջ­նե­րը։
Թերևս կա­րող ենք փաս­տել, որ երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի փոքր ա­զատ­վի կո­րո­նա­վի­րու­սա­յին գլ­խա­ցա­վան­քից, պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ է բե­րե­լու քայ­լիստ­նե­րի երկ­րորդ-եր­րորդ շեր­տե­րին։ Եվ ե­թե ներ­կա պաշ­տո­նյա­նե­րը հա­մար­վում են Փա­շի­նյա­նի լա­վա­գույն կադ­րե­րը, ա­պա կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ինչ ո­րակ կու­նե­նա պե­տա­կան հա­մա­կար­գը երկ­րորդ է­շե­լո­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով հա­մալր­վե­լուց հե­տո։ Ա­մեն դեպ­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նը ան­հան­գս­տա­նա­լու տեղ ու­նի։ Նրա դիր­քե­րը բա­վա­կա­նին թու­լա­ցել են։ Եվ խն­դի­րը ոչ միայն այն է, որ Փա­շի­նյանն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ իր հա­մար ստեղ­ծել ի­րա­կան սո­ցիա­լա­կան, ու­ժա­յին, տն­տե­սա­կան, ար­տա­քին քա­ղա­քա­կան հե­նա­րան­ներ, այլև սկ­սեց կորց­նել իր հե­նա­րան­նե­րը հան­րու­թյան, նաև պո­ղոս­նե­րի շր­ջա­նում։
Այս ի­րա­վի­ճակն ու ճգ­նա­ժա­մի դեմ պայ­քա­րե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը լավ հնա­րա­վո­րու­թյուն են ստեղ­ծում քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյան հա­մար։ Տես­նում ենք, որ սուր մար­տեր են ըն­թա­նում մի կող­մից Նի­կոլ Փա­շի­նյա­նի և Ար­թուր Վա­նե­ցյա­նի միջև, մյուս կող­մից դրա­նում ներ­քաշ­վում է նաև Վա­տի­կա­նում նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նը, ո­րը պար­բե­րա­բար իր տե­սաու­ղերձ­նե­րում սկ­սել է բա­ցա­հայ­տում­ներ ա­նել ո­րոշ ստ­վե­րա­յին գործարք­նե­րի շուրջ։ Սա բա­վա­կա­նին հուժ­կու հար­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րը ներ­կա­յա­նում է որ­պես մի մարդ, ո­րը գոր­ծար­քի չի գնում ոչ մե­կի և ոչ մի հար­ցի շուրջ, կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի հետ ոչ մի բա­նակ­ցու­թյան չի նս­տում։ Բայց ա­րի ու տես, որ Մի­քա­յել Մի­նա­սյա­նը բա­ցա­հայ­տում է, որ ան­ձամբ ի­րեն է ա­ռա­ջար­կել Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ինչ-ինչ սխե­մա­ներ։ Եվ սա այն­քան ցա­վա­լի հար­ված է, որ մինչ օրս էլ վար­չա­պե­տը չի հեր­քում այն, ինչ ա­սել է նախ ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ցյա­նը, հե­տո նաև՝ Մի­քա­յել Մի­նա­սյա­նը։ Հա­վա­նա­բար հաս­կա­նում է, որ հեր­քու­մը շատ ա­վե­լի վատ հետևանք­ներ կա­րող է ու­նե­նալ‚ քա­նի որ չի բա­ցառ­վում, որ և Վա­նե­ցյա­նը, և Մի­նա­սյանն ու­նեն ի­րենց խոս­քե­րի ա­պա­ցույց­նե­րը։ ՈՒս­տի Նի­կոլ Փա­շի­նյա­նը գե­րա­դա­սում է խո­սել ա­մեն ին­չի մա­սին, ընդ­հուպ մինչև գեր­ցա­վոտ կո­մու­նալ վճար­նե­րի, Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին, բայց ոչ եր­բեք ի­րեն ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րան­քի։
Նի­կոլ Փա­շի­նյա­նի և ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի պայ­քարն այժմ մտել է կոմպ­րո­մա­տա­յին փուլ, որ­տեղ ակն­հայ­տո­րեն վար­չա­պե­տի դիր­քե­րը թույլ են։ Նման կոմպ­րո­մատ­նե­րից ու ար­գել­ված թե­մա­նե­րից է ծխա­խո­տի մաք­սա­նեն­գու­թյան հար­ցը, ո­րը ռու­սա­կան աղ­բյուր­նե­րը կա­պե­ցին Փա­շի­նյա­նի ըն­տա­նի­քի հետ՝ որ­պես գլ­խա­վոր գոր­ծող անձ այս սխե­մա­յում նշե­լով երկ­րի թիվ մեկ ա­ներ­ձագ Հրա­չյա Հա­կո­բյա­նին։ Սա էլ բա­վա­կա­նին զգա­յուն հարց է, ո­րով ռու­սա­կան կող­մը մեծ ճն­շում է բա­նեց­նում, միա­ժա­մա­նակ կոտ­րում է ան­կա­շառ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մա­սին ա­ռաս­պե­լը։ ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ այս թե­մա­յի վրա տա­բու է դր­ված։ Սա­կայն կան հզոր ու­ժեր, ո­րոնք խա­ղար­կե­լու են այս թե­ման։ Ընդ ո­րում, ակն­հայտ է, որ դրանք ոչ միայն ներ­քա­ղա­քա­կան, այլև ար­տա­քին քա­ղա­քա­կան ու­ժեր են։ Որ­քան էլ Փա­շի­նյա­նը փոր­ձի իր կու­սա­կից­նե­րի մի­ջո­ցով փո­ղո­ցա­յին ծե­ծեր կազ­մա­կեր­պել, այլ թե­մա­ներ շր­ջա­նա­ռու­թյան մեջ գցել՝ շե­ղե­լու հա­մար, ի­րա­կա­նում բա­վա­կան է մի փոքր ցան­կու­թյուն, որ­պես­զի ծխա­խո­տա­յին այս պատ­մու­թյու­նը միշտ թեժ պահ­վի։ Ի վեր­ջո, Փա­շի­նյա­նը չգի­տի, թե ռուս­նե­րը մինչև ուր կտա­նեն այս գոր­ծը ու մինչև ուր կխո­րա­նան։ Ե­թե ներ­քին քա­ղա­քա­կան հար­թա­կում նա կա­րող է պայ­մա­նա­վոր­վել տար­բեր բևեռ­նե­րի հետ, ար­տա­քին խա­ղա­ցո­ղի, այն էլ ռուս­նե­րի հետ պարզ չէ, թե զար­գա­ցում­ներն ինչ հան­գր­վան կու­նե­նան։
Այս­պի­սով՝ կա­րող ենք փաս­տել, որ ա­ռա­ջի­կա գոր­ծըն­թաց­նե­րը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հու­նով են ըն­թա­նա­լու։ ՈՒ ա­մե­նա­կարևո­րը՝ այդ ա­մենը տե­ղի է ու­նե­նա­լու բա­վա­կա­նին ծանր սո­ցիալ-տն­տե­սա­կան ֆո­նի վրա, ինչն էլ ա­վե­լի է բար­դաց­նե­լու իշ­խա­նու­թյան վի­ճա­կը։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ