Ասում են...

Ասում են...
28.07.2020 | 00:31

...թե աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թ­յան «ղե­կը» նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նի մեր­ձա­վոր Ստե­փան Մա­չ­յա­նի ձեռ­քին է։ Նա Բա­թո­յա­նի քրոջ ա­մու­սինն է և նա­խա­րա­րու­թ­յան գրե­թե բո­լոր պաշ­տոն­նե­րի պա­տաս­խա­նա­տուն. համ խորհր­դա­կան է, համ օգ­նա­կան, համ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար, համ բաժ­նի պետ, այլ խոս­քով` գե­րա­տես­չու­թ­յու­նը նրա են­թա­կա­յութ­յան տակ է։ Բո­լոր կարևոր ո­րո­շում­նե­րը, կադ­րա­յին հար­ցե­րը հիմ­նա­կա­նում նա է ո­րո­շում։ Բա­թո­յա­նը Մա­չ­յա­նին լայն լիա­զո­րու­թ­յուն­ներ է տվել իր փո­խա­րեն ո­րո­շե­լու շատ հար­ցեր, իսկ վեր­ջինս ինչ­ խել­քին փչում է, ա­նում է։ Ի դեպ, ա­սում են, ան­գամ նա­խա­րա­րի ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նան էլ եր­բեմն նա է վա­րում։ Ստաց­վում է՝ միայն նա­խա­րա­րի պաշ­տո­նի պա­տաս­խա­նա­տուի ա­նունն է դեռ Զա­րու­հի Բա­թո­յան մնում, գոր­ծա­ռույթ­ներն ամ­բող­ջու­թ­յամբ կա­տա­րում է փե­սա Մա­չ­յա­նը։

Դիտվել է՝ 30452

Մեկնաբանություններ