Խմբագ­րի սպա­նու­թ­յու­նը

Խմբագ­րի սպա­նու­թ­յու­նը
25.02.2020 | 01:44
1918 թ. հու­լի­սի 6-ին, ժա­մը 14։50-ին, ձախ է­սէռ­ներ Յա. Բլյում­կի­նը և Ն. Անդ­րեևը մո­տե­ցան Մոսկ­վա­յի Դե­նեժ­նի նր­բանցք, թիվ 5 հաս­ցեում գտն­վող Գեր­մա­նիա­յի դես­պա­նա­տա­նը: Մուտ­քի մոտ ցույց տվե­ցին Չէ­կա­յի վկա­յա­կան­նե­րը և հայտ­նե­ցին, որ ու­զում են հան­դի­պել դես­պա­նի հետ: Դես­պան Վիլ­հելմ ֆոն Միր­բա­խը նրանց ըն­դու­նեց, ներ­կա էին նաև խոր­հր­դա­կան Ռից­լե­րը և թարգ­մա­նիչ, լեյ­տե­նանտ Մյուլ­լե­րը:
Ն. Անդ­րեևը գն­դա­կա­հա­րեց Միր­բա­խին, իսկ Յա. Բլյում­կի­նը եր­կու նռ­նակ նե­տեց: Կրա­կոց­նե­րից, ա­վե­րիչ պայ­թյուն­նե­րից ու խառ­նաշ­փո­թից օգտ­վե­լով, ա­հա­բե­կիչ­նե­րը դուրս նետ­վե­ցին և ի­րենց սպա­սող ավ­տո­մո­բի­լով փա­խուս­տի դի­մե­ցին:
Նույն օ­րը, շա­բաթ ժա­մը 18-ին Թիֆ­լի­սի Ժու­կովս­կա­յա, Վոզ­նե­սենս­կա­յա և Կո­սոյ նր­բանց­քի հա­տույ­թում գտն­վող թիվ 23/1 երկ­հար­կա­նի ա­ռանձ­նա­տա­նը մո­տե­ցան ե­րեք հո­գի: Եր­կու­սը փա­փա­խով էին, զին­վո­րա­կան ֆրեն­չով ու եր­կա­րա­ճիտ կո­շիկ­նե­րով, եր­րոր­դը՝ ֆու­րաժ­կա­յով ու մոխ­րա­գույն պի­ջա­կով: Նրանք թա­կե­ցին դար­բա­սը և ա­ղախ­նին ռու­սե­րեն ա­սա­ցին, որ ու­զում են հան­դի­պել Համ­բար­ձում Ա­ռա­քե­լյա­նին: Ա­ղա­խի­նը պա­տաս­խա­նեց, թե տան­տե­րը բա­ցա­կա­յում է ու դար­բա­սը փա­կեց:
Հ. Ա­ռա­քե­լյա­նը, ի­րոք, տա­նը չէր, ա­մառ­վա տա­պի պատ­ճա­ռով կնոջ հետ մեկ­նել էր Ծղ­նեթ գյուղ՝ օ­դա­փո­խու­թյան: Ժա­մը 19։30-ին ավ­տո­մո­բիլն ար­գե­լա­կեց տան ա­ռաջ, Հ. Ա­ռա­քե­լյա­նը տիկ­նոջն օգ­նեց իջ­նել, և դա տե­սան մի կողմ քաշ­ված «հյու­րե­րը»:
Ո­րոշ ժա­մա­նակ անց նրանք նո­րից թա­կե­ցին դար­բա­սը և նույն խնդ­րան­քով դի­մե­ցին ա­ղախ­նին: Կի­նը վե­րա­դար­ձավ ու հայտ­նեց, թե տան­տե­րը ճա­նա­պար­հից հոգ­նել է ու խնդ­րում է հա­ջորդ օ­րը գալ:
Ֆրեն­չա­վոր­նե­րից մեկն ա­սաց.
-Մենք վա­ղը մեկ­նում ենք, եր­կար չենք զբա­ղեց­նի, ըն­դա­մե­նը մի քա­նի րո­պեով:
Իսկ մյուսն ա­վե­լաց­րեց.
-Նրան փո­խան­ցեք, որ մենք կարևոր լու­րեր ու­նենք հա­ղոր­դե­լու Չա­նախ­չիում սպան­ված­նե­րի ու բժիշկ Շահ­պա­րո­նյա­նի որ­դու զոհ­վե­լու մա­սին:
Այս­տեղ մի­ջար­կու­թյան կա­րիք կա: Խոս­քը վե­րա­բե­րում է Ղա­րա­քի­լի­սա­յի ռազ­մա­ճա­կա­տում հայ-թուր­քա­կան զոր­քե­րի բախ­մա­նը: Մա­յի­սի 27-ին հայ­կա­կան 4-րդ գունդն ըն­կավ շր­ջա­փակ­ման մեջ և զե­նըն­կեց ե­ղավ: Թուր­քերն սպա­նե­ցին բո­լո­րին՝ 101 հո­գու, այդ թվում՝ չորս գն­դա­պե­տի, Հով­հան­նես Քա­ջազ­նու­նու որ­դի Ա­շո­տին և Թիֆ­լի­սի հան­րա­հայտ բժիշկ Շահ­պա­րո­նյա­նի որ­դուն:
Ա­ղախ­նից տե­ղե­կա­նա­լով այս մա­սին, Հ. Ա­ռա­քե­լյանն ան­մի­ջա­պես դուրս ե­կավ, կանգ­նեց աս­տի­ճան­նե­րի գլ­խին ու հյու­րե­րին ներս հրա­վի­րեց:
Քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տո­վը մնաց դար­բա­սի մոտ, իսկ զին­վո­րա­կան­նե­րը բարձ­րա­ցան տուն:
Հ. Ա­ռա­քե­լյա­նը նրանց ու­ղեկ­ցեց իր աշ­խա­տա­սե­նյակ:
Քիչ անց ներս մտավ նրա կի­նը՝ Ե­ղի­սա­բե­թը, ու հե­տաքր­քր­վեց Շահ­պա­րո­նյա­նի որ­դու ճա­կա­տագ­րով: Զին­վո­րա­կան­նե­րը խու­սա­փե­ցին պա­տաս­խա­նից, և տի­կի­նը հե­ռա­ցավ, զին­վո­րա­կան­նե­րին մե­նակ թող­նե­լով ա­մուս­նու հետ:
Րո­պե­ներ անց լս­վե­ցին կրա­կոց­ներ, ու Ե­ղի­սա­բե­թին թվաց, թե փո­ղո­ցում են կրա­կում: Բայց սիրտն ինչ-որ վատ բան գու­շա­կեց, և նա քայ­լերն ուղ­ղեց դե­պի աշ­խա­տա­սե­նյակ: Ա­մու­սինն՝ ան­շն­չա­ցած և ար­նա­շա­ղախ, ըն­կած էր գետ­նին: Ե­ղի­սա­բեթն սկ­սեց ճչալ…
Այդ ըն­թաց­քում զին­վո­րա­կան­ներն ար­դեն բա­կում էին: Լսե­լով տան­տիկ­նոջ հու­սակ­տոր բղա­վոց­նե­րը, ա­ղա­խի­նը բռ­նեց փա­փա­խա­վոր­նե­րից մե­կի օ­ձի­քից, փոր­ձե­լով թույլ չտալ փախ­չել: Բայց ֆրեն­չա­վո­րը մաու­զե­րի փո­ղը պա­հեց կնոջ դեմ­քին ու սպառ­նաց սպա­նել, ե­թե խո­չըն­դո­տի:
Վայր­կյան­ներ անց ե­րեքն էլ ան­հե­տա­ցան Ժու­կովս­կա­յա փո­ղո­ցում: Ան­հե­տա­ցան ընդ­միշտ: Ո՞վ էր նրանց ո­րո­նե­լու: Վրաս­տա­նի իշ­խա­նու­թյու­՞նը, որ հռ­չա­կել էր «Վր­աս­տանը վրա­ցի­նե­րի հա­մար՛՛ կար­գա­խո­սը ու ե­ռան­դա­գին ձեռ­նա­մուխ ե­ղել հա­յա­թափ­մա­նը: Թե՞ Հա­յոց ազ­գա­յին խոր­հուր­դը ու ՀՀ նո­րա­կազմ կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րոնք դեռևս գտն­վում էին Թիֆ­լի­սում ու նոր-նոր պատ­րաստ­վում մեկ­նե­լու Երևան:
Հե­տաքն­նու­թյու­նից ու դիազն­նու­մից պարզ­վեց, որ ար­ձակ­վել էր մաու­զե­րի չորս կրա­կոց ¥դա ա­պա­ցուց­վում էր հայտ­նա­բեր­ված պար­կուճ­նե­րով¤, եր­կու­սը՝ ո­րո­վայ­նին, ո­րոն­ցից մեկն ան­ցել էր փայ­ծա­ղի մո­տով, դուրս ե­կել մեջ­քից, ճեղ­քել ա­թոռն ու խր­վել հա­տա­կի մեջ: Իսկ եր­կուսն ար­ձակ­վել էին քուն­քին և այ­տոսկ­րին: Այ­սինքն, նախ կրա­կել էին մարմ­նին, ա­պա ստու­գո­ղա­կան կրա­կոց­ներ ար­ձա­կել գլ­խին:
Ո՞վ էր նո­րոգ հան­գու­ցյա­լը: Նա հայ մա­մու­լի պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր, ա­մե­նաա­զա­տա­կան, ա­մե­նա­ժո­ղովր­դա­կան, ա­մե­նա­ժո­ղովր­դա­յին օ­րա­թեր­թի՝ «Մ­շակի» խմ­բա­գիրն էր:
Մինչ այդ ա­ռա­քե­լու­թյունն ստանձ­նե­լը, ղա­րա­բաղ­ցուն հա­տուկ հա­մա­ռու­թյամբ ու նպա­տա­կաս­լա­ցու­թյամբ, ան­ցել էր խո­սուն կեն­սու­ղի:
Ծն­վել էր 1855 թ. ապ­րի­լի 29-ին Շու­շիում: Մինչև 10 տա­րե­կա­նը սո­վո­րել է այդ քա­ղա­քի կու­սա­նաց վան­քում: 1865-ին ծնող­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել է Թավ­րիզ, ուր նրա հայր Աստ­վա­ծա­տու­րը պարս­կա­հա­յե­րի վա­ճա­ռա­կա­նա­պետն էր՝ թա­ջիր-բա­շին: Թավ­րի­զում դր­վել է Համ­բար­ձու­մի կր­թա­կան հեն­քը. նախ սո­վո­րել է հա­յա­գետ Սա­մուել Գյուլ­զա­դյա­նի մոտ՝ դպ­րո­ցում, ա­պա տա­նը՝ Աբ­րա­համ Ա­միր­խա­նյա­նի մոտ՝ գեր­մա­նե­րեն, Թա­դեոս խան Վահ­րա­մյա­նի մոտ՝ ֆրան­սե­րեն և մի պար­սիկ բա­նաս­տեղ­ծի մոտ՝ պարս­կե­րեն:
1874 թ., 19 տա­րե­կան հա­սա­կում, վե­րա­դար­ձել է Շու­շի, այս­տե­ղից՝ Բա­քու, ըն­դուն­վել տե­ղի ռեա­լա­կան ու­սում­նա­րա­նը, 1879-ին ա­վար­տել և նույն տա­րում ըն­դուն­վել Մոսկ­վա­յի Պետ­րո­վյան գյու­ղատն­տե­սա­կան ա­կա­դե­միա: Բայց ու­սու­մը կի­սատ է թո­ղել ու վե­րա­դար­ձել Շու­շի, ո­րով­հետև հայ­րը վախ­ճան­վել էր և մոր, եղ­բոր ու քրոջ հոգ­սը մնա­ցել իր ու­սե­րին:
Համ­բար­ձու­մը նո­րից մեկ­նել է Պարս­կաս­տան՝ հոր գոր­ծե­րը կար­գի բե­րե­լու:
1881 թ. Շու­շիում հիմ­նել է Կով­կա­սի հա­յոց բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյան ¥ԿՀ­ԲԸ¤ ա­ռա­ջին մաս­նա­ճյու­ղը, նախ ե­ղել ան­դամ-քար­տու­ղար, ա­պա՝ նա­խա­գահ: Նույն թվա­կա­նին հրա­վիր­վել է տե­ղի ռեա­լա­կան դպ­րոց, որ­պես ֆրան­սե­րե­նի և աշ­խար­հագ­րու­թյան ու­սու­ցիչ:
1884-1885 թթ., ա­պա հե­տա­գա տա­րի­նե­րին ըն­տր­վել է ե­րեք կա­թո­ղի­կո­սա­կան ընտ­րու­թյուն­նե­րի պատ­վի­րակ:
1887 թ. հոր առևտրա­յին գոր­ծե­րով կր­կին մեկ­նել է Պարս­կաս­տան և մի քա­նի տա­րի ապ­րել Թեհ­րա­նում: Այս­տեղ հիմ­նել է ազ­գա­յին վար­չու­թյուն ու հո­գա­բար­ձու­թյուն և ըն­տր­վել ա­տե­նա­պետ: Նրա ջան­քե­րի շնոր­հիվ Ե­կա­տե­րի­նո­դա­րի ¥ներ­կա­յիս Կրաս­նո­դա­րի¤ ձե­թի հայտ­նի գոր­ծա­րա­նա­տեր Ա­վե­տյա­նը, որ սե­րում էր Պարս­կաս­տա­նից, տա­րե­կան 2000 ռ. է տրա­մադ­րել Թեհ­րա­նի ազ­գա­յին օ­րիոր­դաց վար­ժա­րա­նի պահ­պան­ման հա­մար:
1892 թ. Հ. Ա­ռա­քե­լյա­նը վերջ­նա­կա­նա­պես տե­ղա­փոխ­վել է Թիֆ­լիս, ուր վեց տա­րի վա­րել է ԿՀ­ԲԸ քար­տու­ղա­րի պաշ­տո­նը: Ե­ղել է Հայ հրա­տա­րակ­չա­կան ըն­կե­րու­թյան խմ­բագ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ, Դրա­մա­տի­կա­կան ըն­կե­րու­թյան ան­դամ և փոխ­նա­խա­գահ, Գա­յա­նյան օ­րիոր­դաց դպ­րո­ցի հո­գա­բար­ձու­թյան նա­խա­գահ, Թիֆ­լի­սի քա­ղա­քա­յին դու­մա­յի պատ­գա­մա­վոր, Նպաս­տա­մա­տույց ըն­կե­րու­թյան և Հա­յաս­տա­նի վե­րա­շի­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ: Ռու­սաս­տա­նի կա­դե­տա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ էր:
Փա­րի­զի խա­ղա­ղու­թյան հա­մաշ­խար­հա­յին 9-րդ հա­մա­ժո­ղո­վում պաշտ­պա­նել է Հայ դա­տը: Մաս­նակ­ցել է հե­տա­գա հա­մա­ժո­ղով­նե­րին, ընդ­հուպ մինչև 14-րդը, հան­դես ե­կել բազ­մա­թիվ զե­կու­ցում­նե­րով ու ե­լույթ­նե­րով;
Ան­դամ էր Փա­րի­զի Ա­սիա­կան ըն­կե­րու­թյան, Ռու­սաս­տա­նի Աշ­խար­հագ­րա­կան ըն­կե­րու­թյան, ֆրան­սիա­կան Խա­ղա­ղա­սի­րա­կան և այլ ըն­կե­րու­թյուն­նե­րի:
Հ. Ա­ռա­քե­լյա­նը «Մշա­կին» թղ­թակ­ցել է դեռևս ա­շա­կեր­տա­կան նս­տա­րա­նից՝ 1872-ից: 1908-ից ե­ղել է թեր­թի ե­րեք խմ­բա­գիր­նե­րից մե­կը, իսկ 1913-ին, երբ մա­հա­ցել էին Ալ. Քա­լան­թա­րը և Հովհ. Տեր-Մար­կո­սյա­նը, դար­ձել միանձ­նյա խմ­բա­գիր:
Լրագ­րո­ղա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան գոր­ծու­նեու­թյու­նից զատ, հան­դես է ե­կել որ­պես գրող ու թարգ­մա­նիչ: Շահ­րիար գրա­կան կեղ­ծա­նու­նով հրա­տա­րա­կել է «Ջհուդ Քու­շան» ծա­վա­լուն վե­պը և ֆրան­սիա­կան գրող­նե­րի եր­կե­րի թարգ­մա­նու­թյուն­նե­րը:
Հ. Ա­ռա­քե­լյա­նը Հայ ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցու­թյան հիմ­նա­դիր­նե­րից մեկն էր, այդ կու­սակ­ցու­թյան փսխ­նա­խա­գա­հը:
Կեն­սագ­րա­կան տվյալ­նե­րի մեջ չկա մարդն ին­քը: Իսկ ինչ­պի­սի՞ անձ­նա­վո­րու­թյուն էր: Թերևս լա­վա­գույն բնու­թագ­րու­մը տվել է Շիր­վան­զա­դեն. «Հան­գիստ և բա­րե­սիրտ մարդ, վե­րին աս­տի­ճա­նի ան­հան­գիստ գրիչ՝ ա­հա Համ­բար­ձում Ա­ռա­քե­լեա­նը:
Ով այդ մար­դուն ա­ռա­ջին ան­գամ տե­սել է իր մաս­նա­ւոր կեան­քում, եր­բեք չի կա­րող են­թադ­րել, որ այդ ան­դորր քա­ղա­քա­ցին ա­մե­նակ­ռուա­րար հրա­պա­րա­կա­խօսն է և ա­մե­նա­փո­թոր­կա­լի գոր­ծի­չը կեան­քում:
Եւ որ­քան նա կր­քոտ էր իբրև հրա­պա­րա­կա­խօս, նոյն­քան սա­ռ­նա­րիւն և հան­գիստ էր իբրև մարդ»:
Հ. Ա­ռա­քե­լյա­նի մա­սին գրե­թե նույն բանն են ա­սում նրան ճա­նա­չող­նե­րը՝ հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում բա­րի, համ­բե­րա­տար ու հան­դուր­ժող, «Մշա­կի» է­ջե­րում՝ կա­տա­ղի, ան­զի­ջում ու սկզ­բուն­քա­յին: ՈՒ՞մ էր պետք նման մար­դու սպա­նու­թյու­նը, որն ա­լե­կո­ծեց Թիֆ­լի­սի ողջ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քը:
Որ սպա­նու­թյու­նը քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­ներ ու­ներ, կաս­կա­ծից վեր էր:
Հու­լի­սի 11-ին «Մշա­կը» գրեց. «Հ. Ա­ռա­քե­լեա­նի սպա­նու­թիւ­նը խո­րը հա­սա­րա­կա­կան նշա­նա­կու­թիւն ու­նի, իբրև մի կօշ­մա­րա­յին հետևանք բար­բա­րո­սա­կան այն վակ­խա­նա­լիա­յի, որ տա­րի­նե­րից ի վեր ստեղծ­ված է մեր ի­րա­կա­նու­թեան մէջ, և իբրև մի նա­խա­դուռն էլ ա­ւե­լի մղ­ձա­վան­ջա­յին, էլ ա­ւե­լի հեղ­ձու­ցիչ մթ­նո­լոր­տի ստեղծ­ման, որ կա­տաստ­րօ­ֆա­յին վտանգ է սպառ­նում հայ հա­սա­րա­կու­թեա­նը»:
Հայ ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցու­թյու­նը հան­դես ե­կավ «Հայ ժո­ղովր­դին» կո­չով, ուր մաս­նա­վո­րա­պես աս­վում էր. «Հա՛յ ժո­ղո­վուրդ, միաց­րու՛ քո բո­ղո­քի և զայ­րոյ­թի ձայ­նը մեր ձայ­նին, դա­տա­պար­տի՛ր քա­ղա­քա­կան սպա­նու­թիւ­նը, ա­զատ խօս­քի դէմ ուղղ­ված տէր­րո­րը, ու՛մ կող­մից էլ լի­նի: Համ­բար­ձում Ա­ռա­քե­լեա­նի սպա­նու­թիւ­նը մի սո­վո­րա­կան ոճ­րա­գոր­ծու­թիւն չէ, այլ մա­հա­փորձ է հայ­կա­կան ա­զատ խօս­քի, հա­սա­րա­կա­կան քն­նա­դա­տու­թեան դէմ: Ե­թէ թանգ է քեզ խօս­քի և մա­մու­լի ա­զա­տու­թիւ­նը՝ պաշտ­պա­նիր նրան քո բո­լոր բա­րո­յա­կան ոյ­ժով, ա­նար­գու­թեան սիւ­նին բևե­ռիր խղճմ­տան­քի և ա­զատ խօս­քի ա­նարգ դա­հիճ­նե­րին»:
Մեկ շա­բաթ շա­րու­նակ Թիֆ­լի­սի հայ, վրաց և ռու­սա­լե­զու մա­մու­լը անդ­րա­դառ­նում էր հան­ցա­գոր­ծու­թյա­նը: Մա­մու­լի է­ջե­րը հե­ղեղ­ված էին կար­ծիք­նե­րով, ցա­վակ­ցա­կան հե­ռագ­րե­րով ու հրա­պա­րա­կում­նե­րով, ո­րոնց մեջ ի­րենց հու­զա­կա­նու­թյամբ ու կր­քո­տու­թյամբ աչ­քի էին ընկ­նում Շիր­վան­զա­դեի, ԿՀ­ԲԸ հիմ­նա­դիր, բժիշկ Բագ­րատ Նա­վա­սար­դյա­նի և ռե­ժի­սոր ու դե­րա­սան Ա­մո Խա­րա­զյա­նի հոդ­ված­նե­րը:
Քա­նի որ վրաց իշ­խա­նու­թյան պատ­կան մար­մին­ներն ա­ռանձ­նա­պես ջանք չէին թա­փում «տաք հետ­քե­րով» հայտ­նա­բե­րե­լու կա­տա­րող­նե­րին, ա­ռա­վել ևս՝ պատ­վի­րա­տուին կամ պատ­վի­րա­տու­նե­րին ¥ան­կեղծ ա­սած, ի վի­ճա­կի էլ չէին¤, ի հայտ ե­կան զա­նա­զան վար­կած­ներ:
Ա­ռա­ջինն այն էր, որ սպա­նու­թյու­նը կազ­մա­կեր­պել էին «Մշա­կի» տպա­րա­նի գրա­շար­նե­րը: Իբր, կյան­քի թան­կաց­ման պատ­ճա­ռով խմ­բագ­րին խնդ­րել էին բարձ­րաց­նել ռո­ճի­կը և մեր­ժում էին ստա­ցել: Դա կա­տա­րյալ ան­հե­թե­թու­թյուն էր, ինչ­պե՞ս կա­րող էին ծայ­րը ծայ­րին հա­զիվ հասց­նող տպա­րա­նի բան­վոր­նե­րը վար­ձել մար­դաս­պան­նե­րի: Այս վար­կածն այն­պես վի­րա­վո­րեց գրա­շար­նե­րին, որ նրանք հան­դես ե­կան կո­լեկ­տիվ նա­մա­կով, ուր հա­վուր պատ­շա­ճի գնա­հա­տե­ցին ի­րենց հան­դեպ խմ­բագ­րի ջերմ ու մարդ­կա­յին վե­րա­բեր­մուն­քը և ցա­սում­նա­լից դա­տա­պար­տե­ցին ոճ­րա­գոր­ծու­թյու­նը:
Երկ­րորդ վար­կա­ծով, պատ­ճա­ռը Թիֆ­լի­սում կազ­մա­վոր­վող Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան կազմն էր: ՀՅԴ-ն ցան­կա­նում էր, որ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը լի­նեն ազ­գայ­նա­կան­նե­րը, այ­նինչ Հ. Ա­ռա­քե­լյա­նը հե­ղա­փո­խա­կան-դե­մոկ­րատ էր և իր գր­չով պայ­քա­րում էր, որ­պես­զի կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի շար­քում լի­նեն նաև Հայ ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, որ­պես հա­կակ­շիռ:
Այս­տե­ղից բխում էր եր­րորդ վար­կա­ծը՝ Հ. Ա­ռա­քե­լյա­նի ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցու­մը ձեռն­տու էր Դաշ­նակ­ցու­թյա­նը: Բայց սա մնաց ա­սե­կո­սե­նե­րի մա­կար­դա­կում: Ոչ ոք և ոչ մի ան­գամ Դաշ­նակ­ցու­թյանն ուղ­ղա­կիո­րեն չմե­ղադ­րեց այդ հան­ցա­գոր­ծու­թյան մեջ: ¥Այն ժա­մա­նակ ա­ռաջ­նորդ­վում էին ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծով և հաշ­վի էին առ­նում ա­պա­ցույց­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը¤:
Ա­վե­լին, 1925 թ. Բոս­տո­նում լույս տես­նող ՀՅԴ օր­գան «Հայ­րե­նիք» ամ­սագ­րում Շիր­վան­զա­դեն գրեց. «Ես հաս­տատ չգի­տեմ՝ ի՞նչն էր, ար­դէօք, պատ­ճա­ռը, որ այդ ան­հան­գիստ մար­դը դար­ձաւ Դաշ­նակ­ցու­թեան կա­տա­ղի թշ­նա­մին: Ինն­սու­նա­կան թուա­կան­նե­րին նա շա­րու­նակ դաշ­նակ­ցա­կան­նե­րի շր­ջա­նում էր, և ես գի­տեմ, որ շատ ան­գամ կու­սակ­ցա­կան խոր­հր­դակ­ցու­թիւն­նե­րը նրա տանն էին լի­նում:
…Վնա­սա­կար դեր կա­տա­րեց Ա­ռա­քե­լեա­նը պա­տե­րազ­մի սկզ­բին Ազ­գա­յին բիւ­րօ­յի վե­րա­բեր­մամբ: Բիւ­րօն բաղ­կա­ցած էր 32 հո­գուց, ո­րոն­ցից միայն 3 հո­գի էին զուտ դաշ­նակ­ցա­կան­ներ, մնա­ցեա­լը բո­լո­րո­վին տար­բեր կու­սակ­ցու­թիւն­նե­րի կամ ան­կու­սակ­ցա­կան մար­դիկ էին: Կա­յին գրող­ներ, հոգևո­րա­կան­ներ, վա­ճա­ռա­կան­ներ և այլն: Ե­րեք հո­գու պատ­ճա­ռով բիւ­րօն դար­ձավ Ա­ռա­քե­լեա­նի աչ­քի փու­շը:
…Եր­բեմն ինձ յա­ջող­ւում էր հա­մո­զել Ա­ռա­քե­լեա­նին լռել, ու նա լռում էր, բայց ոչ եր­կար, միայն 8-10 օր, յե­տոյ նո­րէն սկ­սում էր:
…Ես չեմ ու­զում շո­շա­փել Համ­բար­ձում Ա­ռա­քե­լեա­նի սպա­նու­թեան խն­դի­րը: Այս­քա­նը կա­րող եմ ա­սել, որ ինձ հա­մար միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է և խորթ այն են­թադ­րու­թիւ­նը, թէ դա Դաշ­նակ­ցու­թեան գործն է: Ես հա­մո­զուած եմ, որ այս դէպ­քում կու­սակ­ցու­թիւնն իբրև այդ­պի­սին ան­մաս է»:
Հու­լի­սի 14-ին, կի­րա­կի ա­ռա­վոտ ժ. 10-ին սկս­վեց Հ. Ա­ռա­քե­լյա­նի հու­ղար­կա­վո­րու­թյու­նը: Մինչ այդ, նա­խորդ շա­բաթ­վա ըն­թաց­քում, հան­գու­ցյա­լի տա­նը մի քա­նի ան­գամ կա­տար­վել էր հո­գե­հան­գս­տյան ա­րա­րո­ղու­թյուն:
Տնից մինչև Վոզ­նե­սենս­կա­յա փո­ղոց կու­տակ­ված էր հոծ բազ­մու­թյուն՝ բաղ­կա­ցած բո­լոր դա­սե­րից ու դա­սա­կար­գե­րից: Այս­տեղ էին բան­վորն ու կա­պի­տա­լիս­տը, հոգևո­րա­կանն ու վա­ճա­ռա­կա­նը, մտա­վո­րա­կանն ու ար­հես­տա­վո­րը, բա­րե­կամ­ներն ու քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րը, գրե­թե բո­լոր հայ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ու հիմ­նարկ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և, ի­հար­կե, թիֆ­լի­սաբ­նակ ղա­րա­բաղ­ցի­նե­րը:
Նկա­րագ­րեմ թա­փո­րը: Առջևից ըն­թա­նում էին համ­քար­նե­րը՝ ի­րենց գույ­նզ­գույն ու ոս­կե­հյուս դրոշ­նե­րով, նրան­ցից հե­տո՝ որ­բերն ու ա­շա­կեր­տու­հի­նե­րը՝ ծաղ­կեպ­սակ­նե­րով, հա­ջոր­դում էին երգ­չա­խում­բը, քա­հա­նա­յից դա­սը՝ Մխի­թար ե­պիս­կո­պո­սի գլ­խա­վո­րու­թյամբ, դա­գա­ղը՝ սև ձիե­րով սև սգա­կառ­քին, հա­րա­զատ­նե­րը, թաղ­ման կար­գադ­րիչ հանձ­նա­խում­բը, ա­պա ե­րաժշ­տա­խում­բը, որ նվա­գում էր սգո քայ­լերգ:
Թա­փո­րը Լեր­մոն­տովս­կա­յա փո­ղո­ցից շարժ­վեց Աբ­բա­սա­բադս­կա­յա հրա­պա­րակ, այս­տե­ղից՝ Մուղ­նու ե­կե­ղե­ցի, որ­տեղ կա­տար­վեց ե­կե­ղե­ցա­կան կարգ: Բա­կում ե­լույթ­ներ ու­նե­ցան հա­յը, վրա­ցին, ռու­սը, լե­հը, մու­սուլ­մա­նը:
Բա­կից թա­փո­րը շարժ­վեց Վե­լյա­մի­նովս­կա­յա փո­ղոց, ա­պա կանգ ա­ռավ Երևա­նյան հրա­պա­րա­կում, ուր կր­կին հն­չե­ցին հրա­ժեշ­տի ե­լույթ­ներ:
Այս­տե­ղից Պուշ­կի­նի փո­ղո­ցով ամ­բոխն ան­ցավ Մուխ­րանս­կա­յա փո­ղոց, բարձ­րա­ցավ Ցի­ցիա­նո­վի վե­րել­քով ու հա­սավ Խո­ջի­վանք: Դամ­բա­նա­կան ճա­ռերն այն­քան շատ էին, որ կար­գադ­րիչ հանձ­նա­ժո­ղո­վը սահ­մա­նա­փա­կել էր ժա­մա­նա­կը՝ 7 րո­պե:
Համ­բար­ձում Ա­ռա­քե­լյա­նի ա­ճյու­նը հո­ղին հանձ­նե­ցին նրա հոգևոր դաս­տիա­րա­կի՝ «Մշա­կի» հիմ­նա­դիր ու ցկյանս խմ­բա­գիր Գրի­գոր Արծ­րու­նու գե­րեզ­մա­նի կող­քին:
Ա­սում են, իբր, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում բո­լոր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը բա­ցա­հայտ­վում են: Ես չեմ կա­րող հա­մա­ձայ­նել այս տե­սա­կե­տի հետ: Ո­րով­հետև այ­սօր՝ Հ. Ա­ռա­քե­լյա­նի սպա­նու­թյու­նից ա­վե­լի քան 100 տա­րի անց, հնա­րա­վոր չէ պար­զել ոճ­րա­գոր­ծու­թյան հետ կապ­ված իս­կու­թյու­նը…
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 2122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ