«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

«Գյուղատնտեսական շուկայի» իրական շահառուները

«Գյուղատնտեսական շուկայի» իրական շահառուները
27.07.2019 | 14:42

«Ժամանակը» գրում է. «Վերջերս Էջմիածին-Արմավիր ճանապարհին բացվեց հերթական «գյուղատնտեսական շուկան»: Այդ հատվածում նախկինում էլ էին գյուղմթերքի առևտուր կատարում, բայց հիմա այդ առևտրին օրինական տեսք տրվեց. գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ասֆալտապատեցին, և այն վերածվեց գիշերային գյուղատնտեսական մեծածախ շուկայի: Ըստ տեղեկությունների՝ գյուղնշանակության հողի վրա նման շուկա կառուցելու թույլտվության հետևում կանգնած են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը»:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ