7-րդ տա­րին է, ինչ լճի մա­կար­դա­կի բնա­կա­նոն բարձ­րա­ցու­մը կա­սեց­ված է

7-րդ տա­րին է, ինչ լճի մա­կար­դա­կի բնա­կա­նոն բարձ­րա­ցու­մը կա­սեց­ված է
15.10.2019 | 01:12

Հա­մոզ­ված ենք, որ Սևա­նա լճի խեղ­ված ճա­կա­տագ­րով խիստ մտա­հոգ­ված մեր հան­րու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը տա­րի­ներ շա­րու­նակ ան­համ­բե­րու­թյամբ էր սպա­սում մեր երկ­րի նոր, ի­րա­վա­կան և ար­դար կա­ռա­վա­րու­թյան «հայտ­նու­թյա­նը», ի­րա­վամբ հույս տա­ծե­լով, որ ա­ռա­ջին իսկ պա­հից կա­ռա­վա­րու­թյունն ան­հա­պաղ կլծ­վի լր­ջո­րեն խա­թար­ված, իր գու­ցե և ան­բու­ժե­լի է­կո­հա­մա­կար­գով ար­դեն իսկ մահ­վան եզ­րին հա­սած, եր­կար տա­րի­ներ փր­կու­թյան սպա­սած լճի շատ դժ­վա­րին խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռա­քի­նի գոր­ծին։


1974-ին, երբ Սևա­նա լճի մա­կար­դակն ար­դեն ի­ջել էր մոտ 18 մ-ով, և այն կորց­րել էր իր ջրի նախ­կին ծա­վա­լի (58,6 մլրդ խմ) մոտ 37 %-ը, իսկ նրա է­կո­հա­մա­կար­գը են­թարկ­վել էր չա­փա­զանց ա­ղե­տա­լի և մեծ փո­փո­խու­թյուն­նե­րի, երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը ստիպ­ված էր շտապ վե­րա­նա­յել Սևա­նից բաց թողն­վող ջրի ծա­վալ­նե­րը։


Ա­տո­մա­յին ու ջեր­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րի, մի շարք (ժա­մա­նա­կին ի­րոք ի­րենց նպա­տա­կին ծա­ռա­յող) ջրամ­բար­նե­րի, ինչ­պես նաև Ար­փա-Սևան ջրա­տա­րի շա­հա­գործ­ման ար­դյուն­քում լճի մա­կար­դա­կի անկ­ման չա­փե­րը զգա­լիո­րեն նվա­զե­ցին՝ շնոր­հիվ նաև բաց թողն­վող ջրի տա­րե­կան ծա­վալ­նե­րի մինչև 120 մլն խմ-ի կր­ճատ­ման։
Սևա­նա լճի է­կո­հա­մա­կար­գի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­նե­րից ա­մե­նաա­ռաջ­նա­հերթ և ան­հե­տաձ­գե­լի «օգ­նու­թյու­նը» հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կե­տում լճի մա­կար­դա­կի բարձ­րա­ցումն էր առն­վազն 6 մ-ով, այն հասց­նե­լով ծո­վի մա­կար­դա­կից 1903,5 մ բարձ­րու­թյան (հաշ­վար­կա­յին) նի­շին։ Դա այն նվա­զա­գույն նիշն էր, ո­րի դեպ­քում միայն կա­րե­լի էր հու­սալ, որ լի­ճը կա­րող է գո­յատևել՝ ա­ռանց է­կո­լո­գիա­կան ա­ղե­տա­լի գոր­ծըն­թաց­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման։ Այն­պես որ, լճի մա­կար­դա­կի 6 մ-ով բարձ­րա­ցու­մը դեռևս ե­րաշ­խիք չէր նրա է­կո­հա­մա­կար­գի լրիվ ա­պա­քին­ման ան­գամ այդ ժա­մա­նակ։
Սևա­նա լճի փր­կու­թյա­նը «ձեռք մեկ­նեց» նաև ա­մե­նա­կա­րող բնու­թյու­նը, ո­րի կամ­քով 2002-ից սկս­վեց Սևա­նա լճի «ոս­կի դա­րաշր­ջա­նը», նրա փր­կու­թյան և վե­րած­նն­դի բաղ­ձա­լի սկիզ­բը, պարգևե­լով նրան բնակ­լի­մա­յա­կան հի­րա­վի ա­ներևա­կա­յե­լի բա­րեն­պաստ պայ­ման­ներ՝ հոր­դա­ռատ ու եր­կա­րատև մթ­նո­լոր­տա­յին տե­ղում­նե­րով տա­րի­ներ։ Կտ­րուկ ա­վե­լա­ցան մթ­նո­լոր­տա­յին տե­ղում­նե­րը Սևա­նա լճի ա­վա­զա­նում, և բնու­թյան այդ «ա­ռա­տա­ձեռ­նու­թյու­նը» շա­րու­նակ­վում է գրե­թե մինչ օրս։


Եվ զար­մա­նա­լի չէ, որ ըն­դա­մե­նը ա­ռա­ջին 10 տա­րում (2002-2011 թթ.) գրանց­վեց Սևա­նա լճի մա­կար­դա­կի ան­նա­խա­դեպ բարձ­րա­ցում՝ 3,61 մետ­րով (տա­րե­կան մի­ջի­նը 36 սմ)։ Այդ նույն 10 տա­րում ե­ղել են այն­պի­սի տա­րի­ներ, երբ լճի մա­կար­դա­կը տա­րե­վեր­ջին նույն տար­վա սկզ­բի հա­մե­մատ (պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով) բարձ­րա­ցել է 44, 48, 41, 42, 56, 37, 47 սմ-ով (տես՝ գծագ­րե­րը)։ Եվ այդ նույն 10 տա­րի­նե­րին լճի մա­կար­դա­կի տար­վա ա­ռա­վե­լա­գույն մա­կար­դա­կը նույն տար­վա սկզ­բի հա­մե­մատ կազ­մել է 73, 72, 73, 66, 54, 78, 49, 56, 81, 60 սմ (տես՝ armecofront.net, «2002-2013 թթ. Սևա­նա լճի մա­կար­դա­կի բարձ­րաց­ման դի­նա­մի­կա­յի…» հոդ­վա­ծը):


Շա­տերն էին հույս տա­ծում, որ ևս 12-15 տա­րի, և Սևա­նի մա­կար­դա­կը մինչև հաշ­վար­կա­յին 1903,5 մ նի­շի բարձ­րա­ցումն ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա։ Սա­կայն տե­ղի ու­նե­ցավ հա­կա­ռա­կը։ ՀՀ նա­խորդ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ տա­րեց­տա­րի ա­ճե­ցին Սևա­նա լճից թույ­լատր­ված քա­նա­կից ա­վե­լի մեծ ծա­վալ­նե­րով ջրի ա­պօ­րի­նի բաց­թո­ղում­նե­րը, ո­րոնց հիմ­նա­կան նպա­տակն էր կան­խել լճի մա­կար­դա­կի ան­ցան­կա­լի ա­րագ բարձ­րա­ցու­մը, քան­զի նրա ջրե­րը ընդ­հուպ մո­տե­ցել էին օ­լի­գարխ-պաշ­տո­նյա­նե­րի «ար­քու­նիք­նե­րի» և դղյակ­նե­րի շե­մին՝ սպառ­նա­լով նրանց հե­ղեղ­մամբ։


Սա էր հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ 2012-ից սկս­վե­ցին ա­մե­նա­մյա, շատ մեծ ծա­վալ­նե­րով ջրի ին­տեն­սիվ բաց­թո­ղում­նե­րը Սևա­նա լճից, ո­րոնք ան­մի­ջա­կա­նո­րեն ուղղ­ված էին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րին և օ­լի­գարխ­նե­րին պատ­կա­նող, լճի ա­փա­մերձ տա­րած­քի մեծ մա­սը զբա­ղեց­րած բազ­մա­թիվ թան­կար­ժեք ա­ռանձ­նատ­նե­րը, հան­գս­տյան, հյու­րա­նո­ցա­յին ու ռես­տո­րա­նա­յին հա­մա­լիր­նե­րը և գեր­շա­հու­թա­բեր այլ օ­բյեկտ­նե­րը փր­կե­լուն։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում նրանք կա­րող էին հաշ­ված ա­միս­նե­րի ըն­թաց­քում կորց­նել ըն­դա­մե­նը գրոշ­նե­րով զավ­թած լճա­փի տա­րածք­նե­րը՝ ի­րենց հա­րուստ շի­նու­թյուն­նե­րով ու բիզ­նե­սով։
Հենց այդ նույն՝ 2012-ից սկ­սած, գրե­թե կա­սեց­վել է Սևա­նա լճի մա­կար­դա­կի բնա­կա­նոն ա­ճի գոր­ծըն­թա­ցը, և այս վեր­ջին 7 տա­րի­նե­րին (2012-2018 թթ.) լճում գրանց­վել է նրա մա­կար­դա­կի չն­չին բարձ­րա­ցում՝ ըն­դա­մե­նը 25 սմ (տա­րե­կան մի­ջի­նը 3,6 սմ)։ Ա­վե­լին՝ այդ 7 տա­րի­նե­րից 4-ում գրանց­վել է լճի մա­կար­դա­կի բա­ցա­սա­կան հաշ­վեկ­շիռ (3, 3, 4 և 3 սմ-ով), ընդ ո­րում վեր­ջին բա­ցա­սա­կան հաշ­վեկ­շի­ռը գրանց­վել է 2018-ին։
Այս­պի­սով, կան­խամ­տած­ված կեր­պով, չեն խնայ­վել և չեն պա­շար­վել Սևա­նա լիճ թափ­վող ջրի մեծ ծա­վալ­ներ, ո­րոնք կլ­րաց­նեին լճի ներ­կա­յիս սուղ պա­շար­ներն առն­վազն 2 մլրդ խմ-ով (լճի մոտ 1,6 մ մա­կար­դակ)։
Այ­նուա­մե­նայ­նիվ, հարկ է նշել, որ Սևա­նա լճի մա­կար­դա­կի բնա­կա­նոն ա­ճի լրիվ կա­սեց­ման ծրա­գի­րը կազմ­վել է վա­ղուց՝ դեռևս 2006-ին։


Նախ, 2008-ին ո­ռոգ­ման նպա­տա­կով ջրա­ռի ծա­վա­լը լճից 120 մլն խմ-ից «ա­ճեց» մինչև 170 մլն խմ-ի։ Հա­ճա­խա­կի դար­ձան լճից ան­թույ­լատ­րե­լի ու ժամ­կե­տից ա­միս-ա­մի­սու­կես շուտ ջր­թո­ղում­նե­րը։ Այ­նու­հետև սկս­վեց ջրի պար­բե­րա­կան, լրա­ցու­ցիչ բաց­թո­ղում­նե­րի «շա­րա­նը», ո­րի պատ­ճա­ռով կտ­րուկ կր­ճատ­վեց լճի մա­կար­դա­կի հե­տա­գա բարձ­րա­ցու­մը։
Նախ­քան վե­րը նշ­ված ծրագ­րին ծա­նո­թա­նա­լը, ներ­կա­յաց­նենք Սևա­նա լճի մա­կար­դա­կի կա­սեց­մանն ա­նուղ­ղա­կիո­րեն «նպաս­տող», մի շարք անտ­րա­մա­բա­նա­կան և, թերևս, կաս­կա­ծե­լի գոր­ծըն­թաց­նե­րի ու ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ կապ­ված հան­գա­մանք­նե­րը.
.ան­նե­րե­լի եր­կար տա­րի­ներ է, ինչ շա­րու­նակ­վում է Ար­փա-Սևան թու­նե­լի վե­րա­նո­րո­գու­մը։
.Տա­րի­ներ շա­րու­նակ ՀՀ շատ ջրամ­բար­ներ կի­սատ են լց­վում կամ ընդ­հան­րա­պես չեն լց­վում, ո­րոնք կա­րող էին լր­ջո­րեն թեթևաց­նել Սևա­նա լճի «բե­ռը»։
.Եղ­վար­դի՝ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի ար­դեն իսկ շատ մեծ ծա­վա­լի հո­ղա­յին (հիմ­նա­կան) աշ­խա­տանք­նե­րը գրե­թե ա­վար­տած (220 մլն խմ տա­րո­ղու­թյամբ) ջրամ­բա­րի կա­ռույ­ցը, ցա­վոք, այդ­պես էլ 1994-ից մնաց կի­սա­վարտ, ո­րը շատ մեծ օգ­նու­թյուն կլի­ներ Սևա­նա լճին,
.Ո­րո­տան-Ար­փա ջրա­տար թու­նե­լի կա­ռույ­ցը, ո­րով նա­խա­տես­ված էր Սևան տե­ղա­փո­խել Ո­րո­տան գե­տի ջրե­րի մի մա­սը, ցա­վոք, այդ­պես էլ իր «հան­դի­սա­վոր» գոր­ծարկ­ման օր­վա­նից (26.04.2004 թ.) մինչ օրս ընդ­հան­րա­պես չի գոր­ծել, (տես՝ «2004-ին շա­հա­գործ­ման հան­ձն­ված Սպան­դա­րյան-Կե­չուտ ջրա­տար թու­նե­լով ա­ռայ­սօր մեկ լիտր ջուր ան­գամ չի…»; «Ի­րա­տես», թիվ 51, 07.07.2017թ., armecofront.net)։
.Վեր­ջին 7 տա­րի­նե­րին Ար­փա-Սևան թու­նե­լով Սևան տե­ղա­փոխ­ված ջրի մի­ջին տա­րե­կան ծա­վա­լը պա­կա­սել է ա­վե­լի քան 2 ան­գամ։


.Սևա­նա լճից սն­վող ո­ռոգ­ման ցան­քի ջրան­ցք­նե­րում (պաշտ. տվյալ.), ջրի ա­վե­լի քան 40 %-ը կոր­չում է նրանց «ճեղք­վածք­նե­րում»։ Այ­սինքն՝ առն­վազն վեր­ջին 10 տա­րում Սևա­նա լճից միայն ո­ռոգ­ման նպա­տա­կով վերց­րած 2,016 մլրդ խմ-ից (հաշ­ված նաև լրա­ցու­ցիչ ջրա­ռը) հենց այն­պես կորս­վել է ա­վե­լի քան 800 մլն խմ ջուր (լճի մոտ 65 սմ մա­կար­դակ)։
.Ա­տո­մա­կա­յա­նի աշ­խա­տան­քը պրո­ֆի­լակ­տիկ նպա­տա­կով հա­ճա­խա­կի դա­դա­րեց­վում է ոչ ո­ռոգ­ման սե­զո­նին, ին­չի պատ­ճա­ռով մեկ, մե­կու­կես ամ­սով «հար­կադ­րա­բար» լրա­ցու­ցիչ ջուր է բաց թողն­վում լճից՝ Սևան-Հրազ­դան ՀԷԿ-ե­րի կաս­կադն աշ­խա­տեց­նե­լու հա­մար։
.01.01.2011-ից հա­մաշ­խար­հա­յին գեո­դե­զիա­կան նի­շե­րի ճշգր­տում­նե­րի ար­դյուն­քում Սևա­նա լճի ի­րա­կան մա­կար­դա­կի նի­շը (ծո­վի մա­կար­դա­կից) ար­հես­տա­կա­նո­րեն ա­վե­լաց­վել է 20 սմ-ով, հաշ­վար­կե­լով այն որ­պես լճի մա­կար­դա­կի բնա­կան բարձ­րա­ցում, որն ի­րա­կա­նում տե­ղի չի ու­նե­ցել, քան­զի լճի ջրի ծա­վա­լը մնա­ցել է նույ­նը։
-2009-ին մշակ­ված «Սևա­նա լճի մա­կար­դա­կի բարձ­րաց­ման ժա­մա­նա­կա­ցույ­ցով» (գու­ցե ներ­քին օգ­տա­գործ­ման հա­մար) ո­րոշ­վել է, որ լճի մա­կար­դա­կի տա­րե­կան բարձ­րա­ցու­մը, սկ­սած 2010-ից, չպետք է գե­րա­զան­ցի տա­րե­կան 20 սմ-ն, մինչև 2031-ը՝ 1903,5 մ նի­շին հաս­նե­լը։ Թերևս, նպա­տա­կը նույնն է՝ ա­պա­հո­վել լճի ա­փա­մերձ գո­տում օ­բյեկտ­նե­րի «եր­կա­րա­կե­ցու­թյու­նը»։


Ար­դյո՞ք սրանք պա­տա­հա­կան զու­գա­դի­պու­թյուն­ներ են, այլ ոչ թե կան­խավ մտած­ված, լավ ծրագր­ված «հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­ներ»՝ մեծ ծա­վալ­նե­րով ջրի «հար­կադ­րա­բար» բաց­թո­ղում­ներ Սևա­նա լճից, ո­ռոգ­ման ան­վան տակ, դրա­նով իսկ, նախ՝ լրիվ կա­սեց­նե­լով լճի մա­կար­դա­կի հե­տա­գա ա­ճը և միա­ժա­մա­նակ օգ­տա­գոր­ծե­լով այն շատ և շատ այլ նպա­տակ­նե­րի հա­մար։
Չէ՞ որ ժա­մա­նա­կին, երբ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րը դեռևս այս աս­տի­ճա­նի չէին դա­տարկ­վել, թույ­լատր­ված 120 մլն խմ ջու­րը լրիվ բա­վա­րա­րում էր ո­ռոգ­մա­նը։
Այս բո­լոր ան­վի­ճե­լի և ակ­նա­ռու փաս­տե­րը, դեռևս տա­րի­ներ ա­ռաջ, հիմք էին տա­լիս մեզ հան­գե­լու այն միակ եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ Սևան-Հրազ­դան կաս­կա­դի օ­տար­ման պայ­մա­նագ­րում պետք է, որ այդ գոր­ծար­քի շա­հու­թա­բե­րու­թյունն ա­պա­հո­վող անհ­րա­ժեշտ ջրի նվա­զա­գույն քա­նա­կը շատ ա­վե­լի մեծ լի­նի, քան օ­րեն­քով թույ­լատր­ված տա­րե­կան բաց թողն­վող ջրի քա­նա­կը լճից (170 մլն խմ)։


Այդ կա­պակ­ցու­թյամբ ցան­կա­նում ենք ներ­կա­յաց­նել, գու­ցե և մեր հան­րու­թյանն ան­հայտ մի փաստ, որն ան­մի­ջա­կան կապ ու­նի այս խնդ­րի հետ։
Հայտ­նի է, որ Սևա­նա լճից բաց թողն­վող ջուրն օգ­տա­գործ­վում է նաև Սևան-Հրազ­դան կաս­կա­դում է­լեկտ­րաէ­ներ­գիա ար­տադ­րե­լու նպա­տա­կով։ Մեզ հայտ­նի դար­ձավ նաև, որ «Սևան-Հրազ­դան-Կաս­կադ» ՓԲԸ-ն՝ իր 7 հէ­կե­րով, 2003-ի հու­լի­սի 17-ին, որ­պես սե­փա­կա­նու­թյուն փո­խանց­վել է «Մի­ջազ­գա­յին է­ներ­գե­տիկ կոր­պո­րա­ցիա» ՓԲԸ-ին, ո­րը 2005-ին հրա­պա­րա­կել է տե­ղե­կատ­վա­կան գր­քույկ՝ «ЗАО Между­нар­од­ная Энергетическая Корпо­рация», ռու­սե­րեն և անգ­լե­րեն։ Այդ գր­քույ­կի ա­ռա­ջին է­ջում բա­ռա­ցի գր­ված է. «…ՀՀ-ում կա­ռուց­ված թու­նել­նե­րով Ար­փա և Ո­րո­տան գե­տե­րի հոս­քե­րի մի մա­սի տե­ղա­փո­խու­մը Սևա­նա լիճ լրիվ թույլ է տա­լիս, ա­ռանց վնաս հասց­նե­լու Սևա­նա լճին, ի­րա­կա­նաց­նել տա­րե­կան նվա­զա­գույ­նը 350-440 մլն խմ ծա­վա­լի ջրի բաց­թո­ղում­ներ լճից՝ ո­ռոգ­ման և է­ներ­գե­տիկ նպա­տակ­նե­րով»։


Այս տո­ղե­րից ակն­հայտ է դառ­նում, որ կաս­կա­դը 2003-ին ռու­սա­կան կող­մին փո­խան­ցող­նե­րը, ան­կաս­կած ե­րաշ­խա­վո­րել են նրանց վե­րը նշ­ված նվա­զա­գույն քա­նա­կու­թյամբ ջրի ծա­վալ­նե­րի բաց­թո­ղում­ներ Սևա­նից, հա­կա­ռակ դեպ­քում այս թվե­րը չէին հայ­տն­վի Մի­ջազ­գա­յին է­ներ­գե­տիկ կոր­պո­րա­ցիա­յի պաշ­տո­նա­կան գր­քույ­կում։ Եվ քա­նի որ խոս­տա­ցել են այդ ծա­վա­լի ջուր, ա­պա պար­տա­վոր են «ցան­կա­ցած» մի­ջոց­նե­րով կա­տա­րել ի­րենց խոս­տու­մը։ Ցա­վոք, խոս­տու­մը կա­տար­վել է Սևա­նա լճի սուղ պա­շար­նե­րի հաշ­վին, քան­զի վե­րը նշ­ված Ո­րո­տան գե­տից մեկ լիտր ջուր ան­գամ այդ­պես էլ մինչ օրս Սևա­նա լիճ չի տե­ղա­փոխ­վել։
Այժմ անդ­րա­դառ­նանք վե­րը նշ­ված, Սևա­նա լճի մա­կար­դա­կի բարձ­րա­ցու­մը լրիվ կա­սեց­նող ՀՀ կա­ռա­վա­րու­թյան (հան­րու­թյա­նը լրիվ ան­հայտ) ծրագ­րի բուն նպա­տա­կին։
Դեռ 2006-ին պե­տա­կան բարձր մա­կար­դա­կով քն­նարկ­ված բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ա­ռա­ջար­կու­թյա­նը (ըստ ՀՀ վար­չա­պե­տի 05.09.2006 թ. 010-5740 հանձ­նա­րա­րա­կա­նի) Սևա­նի մա­կար­դա­կի բարձ­րաց­ման օ­րեն­սդ­րու­թյամբ ամ­րագր­ված ա­ռա­վե­լա­գույն չա­փի փո­փոխ­ման վե­րա­բե­րյալ հար­ցը, ցա­վոք, լուծ­վեց ի վնաս Սևա­նա լճի։


Դրա­նով նա­խա­տես­վում էր Սևա­նա լճի մա­կար­դա­կի հե­տա­գա բարձ­րա­ցումն ի­րա­կա­նաց­նել 3 մ + 3 մ եր­կու փու­լով՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 15 և 17 տա­րի ի­րա­կա­նաց­ման ժամ­կետ­նե­րով։ Միա­ժա­մա­նակ ա­ռա­ջարկ­վել է վե­րո­հի­շյալ «գոր­ծըն­թա­ցը սկ­սել միայն Սևա­նա լճի մա­կար­դա­կի բարձ­րաց­ման 1-ին փու­լով նա­խա­տես­ված 1900 մ նի­շին հաս­նե­լուց հե­տո, կա­տա­րե­լով խոր, շա­րու­նա­կա­կան և լայ­նա­ծա­վալ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ՝ միա­ժա­մա­նակ հա­սա­րա­կա­կան ծա­նուց­մամբ, ինչ­պես նաև նրա լայն խա­վե­րի մաս­նակ­ցու­թյամբ»։ Ի­րա­կա­նում այն չի ծա­նուց­վել։
Ար­դյո՞ք սա նա­խօ­րոք խոր մտած­ված, հա­տուկ (հան­րու­թյու­նից թաքց­ված) ծրա­գիր չէ լճի մա­կար­դա­կը 1900 մ նի­շի վրա վերջ­նա­կա­նա­պես «սա­ռեց­նե­լու» նպա­տա­կով։ Ան­կաս­կած։ Դա է վկա­յում, որ այս վեր­ջին 7 տա­րի­նե­րին լճի մա­կար­դա­կը գրե­թե կանգ­նած («դո­փում») է հենց այդ՝ 1900 մ նի­շի սահ­ման­նե­րում։
Ա­հա թե ինչ հե­ռա­հար նպա­տա­կով է «ծրագր­վել» Սևա­նա լճի մա­կար­դա­կի բարձ­րաց­ման երկ­փուլ տար­բե­րա­կը։ Կաս­կա­ծից վեր է, որ վե­րո­հի­շյալ 1-ին և 2-րդ փու­լե­րի միջև, այս 7 տա­րի­նե­րի լճի նույն մա­կար­դա­կով «ընդ­մի­ջու­մը» կշա­րու­նակ­վի եր­կար տա­րի­ներ (ծրագ­րի բուն նպա­տա­կը), քա­նի դեռ նրա ա­փա­մերձ տա­րած­քի զգա­լի մա­սը դեռևս բռ­նա­զավթ­ված է, քա­նի դեռ խո­չըն­դոտ­վում է Սևա­նի մա­կար­դա­կի բնա­կա­նոն բարձ­րաց­ման գոր­ծըն­թա­ցը։


Ե­թե վեր­ջին 7 տա­րի­նե­րի լճի մա­կար­դա­կի բնա­կա­նոն ա­ճի լրիվ կա­սե­ցու­մը հե­տա­գա­յում էլ նույն մի­տու­մով ու տեմ­պով շա­րու­նակ­վի՝ լրիվ ա­ղե­տա­լի վի­ճա­կում թող­նե­լով Սևա­նա լճի է­կո­հա­մա­կար­գը, ա­պա ան­կաս­կած ան­դառ­նա­լիո­րեն և վերջ­նա­կա­նա­պես կկորց­նենք լի­ճը։
Հետևա­պես, Սևա­նա լճի, նրա է­կո­հա­մա­կար­գի միակ փր­կու­թյու­նը, նրա հե­տա­գա «ա­ռողջ» գո­յատևման ե­րաշ­խի­քը ե­ղել և այ­սօր էլ մնում է նրա մա­կար­դա­կի շա­րու­նա­կա­կան, ան­շեղ և նպա­տա­կադր­ված բարձ­րա­ցու­մը, ա­ռանց զար­տու­ղի և դա­վա­դիր ու­ղի­նե­րով նրա մա­կար­դա­կի բնա­կա­նոն ա­ճի կա­սեց­ման, ինչ­պես դա ի­րա­գոր­ծել են մի խումբ ա­պազ­գա­յին տար­րե­րը։

Սեր­գեյ ՀԱ­ՋԻ­ՆՅԱՆ,
ին­ժե­ներ Լևոն ԳԱԼՍ­ՏՅԱՆ
Աշ­խար­հագ­րա­գետ, Հայ­կա­կան բնա­պահ­պա­նա­կան ճա­կատ (ՀԲՃ)

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao