Փաշինյանը ներկայացրեց չարթերային չվերթով ԱՄՆ մեկնելու պատճառները

Փաշինյանը ներկայացրեց չարթերային չվերթով ԱՄՆ մեկնելու պատճառները
02.11.2019 | 21:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ է մեկնել չարթերային չվերթով, որ հասցնի վերադառնալ Հայաստան և մասնակցել Սինգապուրի վարչապետի այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Ֆեյսբուքի ուղիղ եթերում նա ասաց. «Սեպտեմբերի 21-ին ես պետք է Գյումրիում մասնակցեի անկախության պետական տոնակատարություններին, ապա պետք է մեկնեի Լոս Անջելես, ապա՝ Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար, և անպայման վերադառնայի Հայաստան, որ դիմավորեի Սինգապուրի վարչապետին: Որևէ տարբերակ չկար, որ այլ չվերթներով մեկնելու ու վերադառնալու պարագայում հասցնեի գալ ու մասնակցեի այդ միջոցառումներին»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ որևէ բամբասանք անպատասխան չի թողնելու:
«Այնտեղ, որտեղ ինչ-որ գործողություն արել ենք, որի դրդապատճառները պարզ չեն, այդ գործողության բոլոր հիմնավորումներն ունենք»,- նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao