«Իմ խաչը». բացառիկ ցուցադրություն

«Իմ խաչը». բացառիկ ցուցադրություն
03.11.2019 | 21:48

Հաշվի առնելով «Իմ խաչը» ֆիլմի թեմատիկ ուղղվածությունը, բովանդակությունն ու գլխավոր ասելիքը, ինչպես նաև մինչ օրս ստացած բարձր գնահատականն ու ուշադրությունը գեղարվեստական ֆիլմի հանդեպ՝ «Իմ խաչը» ֆիլմի արտադրողների նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 4-ին, 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի բացառիկ ցուցադրություն Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար: Հիմք ընդունելով «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի բովանդակությունն ու կարևորությունը ապագա սերունդների ռազմահայրենասիրական ոգու դաստիարակչության գործում։


ֆիլմը հասցրել է արդեն հավանության արժանանալ հենց պատերազմական հողում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Գյումրիում:
Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության:
Ֆիլմ իր տեսակի մեջ եզակի է, քանզի արցախյան հերոսների պատմությունները վավերագրվել և վերածվել է գեղարվեստական ֆիլմի հենց ականատեսի աչքերով՝ ներառելով նաև երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:


«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարներին մարմնավորում են Նարինե Գրիգորյանը, Երո Մուրյանը (Ֆրանսիա) և Բորիս Խվոշնյանսկին (Ռուսաստան)։ Ֆիլմն աչքի է ընկնում մեծ և սիրված դերասանական կազմով. Շանթ Հովհաննիսյան, Ալեքսանդր Խաչատրյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Արա Սարգսյան, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան և այլք։

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, սցենարիստներ են Էդուարդ Խալդը, Արմեն Վաթյանը, Արսեն Դանիելյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան): Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։
Լայնամաշտաբ այս կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝ «Ռակուրս» և «Էյ Պի Սինեմա» ընկերությունների կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն աջակցությամբ:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao