Ալավերդու պղնձաձուլարանը ՎՏԲ-ն նվիրել է Նորիկ Պետրոսյանի փեսային
08.11.2019 | 00:22
Նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է մատնել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին: «Իրատեսի» տեղեկություններով՝ ՎՏԲ բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային:
«Գործարքի գնի մասին տեղեկություն չունենք, բայց, ըստ շրջանառվող խոսակցությունների, ՎՏԲ-ն գործարանի ակցիաների արժեքը գնահատել է զրո դրամ: Ստացվում է՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՎՏԲ-ն Ալավերդու պղնձագործարանը պատրաստ է նվիրելու կառավարությանը, իրականություն է դարձել: ՈՒղղակի անհասկանալի է, թե ինչու է կառավարության փոխարեն ՎՏԲ-ն ընտրել «Թեղուտում» բաժնեմասեր ունեցող Պետրոսյանի փեսային»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա ասաց նաև, որ պղնձաձուլարանի վաճառքի կամ նվիրատվության գործարքի հապճեպությունը կարող է կապված լինել Լոնդոնում ընթացող դատական գործընթացի հետ, որտեղ «Վալլեքսը» հաջողություններ է գրանցում. «Հնարավոր է այնպիսի դատավճիռ լինի, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ բանկին անցնելու որոշումը հարցականի տակ հայտնվի: Հենց այդ պատճառով էլ բանկը շտապում է իրենով անել «Վալլեքսի» տարիներ առաջվա գրավադրումները»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Քանդված ասֆալտի մասին երեխաները չէ, որ պետք է բարձրաձայնեն
- «10 մլն դրամի դիմաց բանակից ազատվելու նախագիծ օրակարգ բերելն անթույլատրելի է»
- ՍԴ ինքնահռչակ «նախագահն» ինչո՞վ է տարբերվում պետությունից գողացող դպրոցի տնօրենից
- Բացառապես ազգականներին գործի տեղավորող պաշտոնյաների ձեռքը պետք է բռնել
- «Հայաստանին» քիչ գումար փոխանցելու պատճառն իշխանությունների նկատմամբ ունեցած վստահության պակասն է
- «Իզմ» չունեցող քաղաքական ուժը չի կարողանա լուծել պետական մտածողության բացակայության գերծանր, հազար տարի մեզ ուղեկցող պրոբլեմը
- Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանն ու ՀՅԴ-ն բանակցում են
- «Եթե նախկինում Նիկոլը չի նկատել իր հոգևոր հոր չարիք լինելը, ապա անալիտիկ և սթափ դատողությունից զուրկ է»
- «Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ ստացվում է, որ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է»
- Քաղաքական օրակարգ թելադրողների համար թիվ մեկ թեման, չենք կարծում, թե խաշը կամ հաշիվ փակելը պետք է լինի
- Երևանի 2020-ի բյուջեն նույնպես հեղափոխականությամբ աչքի չի ընկնում
- «Քաղաքական որևէ ենթատեքստ չկա, զբաղվելու ենք բացառապես սոցիալական խնդիրներով»
- Փաշինյանն այժմ էլ Հիսուսի հետ է համեմատում իրեն
- «Վերնատունը» նոր լիցքեր, առաջին հերթին, իշխանություններին է հաղորդում
- Ծափահարողների խորհրդարան
- «Իրանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների համար գերազանց պահ էր իրավիճակը թեժացնելու համար»
- «Կանխատեսումները ցույց են տալիս՝ 2020-ին մինչև 4,5 տոկոս գնաճ կարող է լինել»
- Պատգամավորները վարչապետի ելույթի ժամանակ գերազանցիկ աշակերտի են նմանվում
- Իջևանի «Վերնատուն» պատկերասրահը վտանգված է
- Իշխանությունները կրկին սպառնում են «պառկըցնել ասֆալտին»
Մեկնաբանություններ