Ասում են...

Ասում են...
17.12.2019 | 01:20

...թե ա­ռա­ջի­կա­յում կա­ռա­վա­րու­թյան ռեբ­րե­դինգ տե­ղի կու­նե­նա, սա­կայն Նի­կոլ Փա­շի­նյա­նը կանգ­նած է ան­լու­ծե­լի դի­լե­մա­յի ա­ռաջ` որ­տե­ղի՞ց վերց­նել կադ­րեր: Կադ­րա­յին «աշ­խար­հագ­րու­թյու­նը» մեծ չէ` նրա թիմն ա­պա­ցու­ցել է, որ դի­լե­տանտ ու ան­մեղ­սու­նակ է։ Պետք է օգտ­վի այ­լոց «ռե­զեր­վից»։ Խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րին քարտ-բլանշ չի տա։ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին, 1996-ի ընտ­րու­թյուն­նե­րի մա­սով, խիստ մտած­ված «աս­ֆալ­տին փռեց»: Ընդ ո­րում, «վա­կանս» են այն­պի­սի պաշ­տոն­ներ, ո­րոնց նշա­նակ­ման հա­մար, բո­լոր դեպ­քե­րում, Փա­շի­նյա­նը պետք է նա­յի Ռու­սաս­տա­նի «աչ­քե­րի» մեջ, մաս­նա­վո­րա­պես` ԱԱԾ պե­տի մա­սով։ Նաև` ոս­տի­կա­նա­պե­տի:

Ա­վե­լին` Ռու­սաս­տա­նը դեռ վա­ղուց պայ­ման է դրել` փո­խել ԱԱԽ քար­տու­ղա­րին։ ԱԱԽ-ում պետք է ու­նե­նալ այն­պի­սի մարդ, ո­րը չի շար­ժի մայր-Ռու­սաս­տա­նի զայ­րույ­թը: Ընդ ո­րում, Ռու­սաս­տա­նը ցան­կա­նում է նաև ա­ռա­ջին փոխ­վար­չա­պե­տը լի­նի իր սր­տով մե­կը: Փա­շի­նյա­նը պա­տա­յին ի­րա­վի­ճա­կում է. պաշ­տո­նա­վար­ման մեկ տա­րին լրա­նում է, ի­րեն ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը` նույն­պես, իսկ կադ­րա­յին հար­ցե­րում ինչ­պես լու­ծում չի ու­նե­ցել, այն­պես էլ չու­նի:

Դիտվել է՝ 13146

Մեկնաբանություններ