Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 
  • Ժամանակն է ավելի լուրջ բաների

    Ժամանակն է ավելի լուրջ բաների

    28.06.2013| 12:38
    Աշխարհահռչակ ռուս ձողացատկորդ Ելենա Իսինբաևան հայտարարել է, որ 2013-ի աշխարհի առաջնությունից հետո, որը կայանալու է Մոսկվայում, դադար կվերցնի, քանի որ մտադիր է ընտանիք կազմել, երեխա ունենալ: «Ես շատ եմ մտածում այդ մասին: Դադարն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Իհարկե, իմ գլխում Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերն են: Հրաշալի կլիներ այնտեղ ևս մեկ օլիմպիական մեդալ նվաճել»,- ասել է մարզուհին:
  • Ապրենք լավի  ակնկալիքով

    Ապրենք լավի ակնկալիքով

    28.06.2013| 12:35
    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ից գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ Հանքավանում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հայաստանի տասնինը տարեկանների ֆուտբոլի պատանեկան ընտրանին, ու որ այդ ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև երկու ստուգողական հանդիպում: Հանդիպումները կայացել են, երկուսում էլ պատանեկանը պարտություն է կրել. առաջինում 0։2 հաշվով զիջել է «Գանձասարին», երկրորդում` «Արարատին» (1։2):
  • Ըմբիշների լավ մրցելույթը

    Ըմբիշների լավ մրցելույթը

    28.06.2013| 12:33
    Չեռնոգորիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում լավ մասնակցություն են ունեցել մեր մարզիկները: Ազատոճայիններ, 50 կգ քաշային Վահե Մատինյանի ու 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանի նվաճած արծաթե մեդալների մասին արդեն տեղեկացրել ենք:
  • Ավելի մեկ օրն ո՞ւմ կտա  առավելությունը

    Ավելի մեկ օրն ո՞ւմ կտա առավելությունը

    28.06.2013| 12:31
    Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի համադաշնությունների գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է: Հայտնի է նաև երկրորդը, սակայն քանի որ խաղն ավարտվել է ուշ ժամի, այդ իսկ պատճառով չենք կարողացել այն այս նյութի շրջանակներում տեղադրել: Ինչևէ: Հանգամանքներ, իրողություններ կան, որոնց պիտի կամա թե ակամա ենթարկվես անգամ մեր այս առուփախի լեն ու բոլ օրերում: Լավ, չքաղաքականանանք, մանավանդ որ դրա ոչ առողջությունն ունենք, ոչ էլ տրամադրությունը: Անցնենք մեր անմեղ գործին:
  • Միշտ չէ, որ փողն ամենազոր է

    Միշտ չէ, որ փողն ամենազոր է

    27.06.2013| 00:34
    Վերջապես իրականություն դարձավ այն, ինչի մասին անվերջ խոսում էին դեռեւս մայիս ամսից` իտալացի ճանաչված մարզիչ Կարլո Անչելոտին ստանձնեց Մադրիդի «Ռեալի» գլխավորի պաշտոնը:
  • Մխիթարյանին չսիրելու պատճառ չունենք

    Մխիթարյանին չսիրելու պատճառ չունենք

    25.06.2013| 15:48
    Հենրիկ Մխիթարյանի դարդից մեր հասարակության մի մասը քունուդադար չուներ, մինչև ֆուտբոլիստը չհայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանի (նույն ինքը` Նեմեց Ռուբո) հետ լավ հարաբերությունների մեջ է, չնայած այն բանին, որ վերջինս Մխիթարյանին վատ կողմերով էր ներկայացրել լրագրողներին: Ֆուտբոլիստի փրկության կոչերով հանդես եկող սոցցանցերի օգտատերերը հիասթափություն ապրեցին սիրելի ֆուտբոլիստի հայտարարությունից, քանի որ ՀՖՖ նախագահի կերպարը ոչ միայն միանշանակ չէ շատերի համար, այլև մերժելի: Հատկապես` մեկ տարի առաջ նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի սպանությունից հետո:
  • Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

    Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

    25.06.2013| 12:25
    Ֆուտբոլի Համադաշնությունների գավաթի խաղարկությունում, որը, ինչպես գիտեք, անցկացվում է Բրազիլիայում, հայտնի են կիսաեզրափակիչ դուրս եկած զույգերը: Խմբային արդյունքով իտալացիները «նվեր» ստացան աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին, բրազիլացիները կմրցեն ուրուգվայցիների հետ:
  • Մինչև հուլիսի 13-ը  բան չի մնացել

    Մինչև հուլիսի 13-ը բան չի մնացել

    25.06.2013| 12:23
    Հունիսի 21-ին Թուրքիայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը (Մ-20): Այն անցկացվում է տասնիններորդ անգամ: Չեմպիոնի կոչումը վիճարկելու է քսանչորս երկիր, մասնակիցները բաժանված են վեց խմբի, play-off դուրս գալու իրավունք կստանան յուրաքանչյուր խմբի առաջին-երկրորդ տեղերը գրաված հավաքականները, մյուս չորսը կընտրվի վեցյակի մեջ առավել լավ արդյունք ցույց տված թիմերից:
  • Կիսաեզրափակչում` Բրազիլիա-Ուրուգվայ, Իտալիա-Իսպանիա

    Կիսաեզրափակչում` Բրազիլիա-Ուրուգվայ, Իտալիա-Իսպանիա

    24.06.2013| 14:41
    Կայացան Բրազիլիայիում ընթացող ֆուտբոլի համադաշնության խմբային վերջին երկու խաղերը: Իսպանիայի ընտրանին 3:0 հաշվով հաղթեց Նիգերիային, ուրուգվայցիներն ութ անպատասխան գնդակ անցկացրեցին թաիթցիների դարպասը:
  • Բրազիլիա-Իտալիա` 4:2

    Բրազիլիա-Իտալիա` 4:2

    23.06.2013| 12:54
    Բրազիլիայում ընթացող համադաշնության գավաթի խաղարկությունում կայացան Ա խմբի վերջին` Բրազիլիա-Իտալիա, Մեքսիկա-Ճապոնիա խաղերը: Եթե վերջինում ընդամենը տրվում էր «ո՞վ է եզրափակելու խմբային աղյուսակը» հարցի պատասխանը (ի դեպ` մեքսիկացիները հաղթեցին 2:1 հաշվով), ապա կիսաեզրափակիչ արդեն իսկ դուրս եկած առաջին զույգի խաղում ոչ միայն կարեւոր էր արդյունքը մասնավորապես (խմբայինում առաջին տեղը գրավածը հաջորդ փուլում կխուսափեր Իսպանիայի ուժեղ ընտրանուն մրցակից ունենալուց), այլեւ` ընդհանրապես: