Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 
  • Հուլիոս Կեսարից  մինչև Նեմեց Ռուբո

    Հուլիոս Կեսարից մինչև Նեմեց Ռուբո

    14.06.2013| 12:08
    Որքան էլ գալու եմ հեռվից, այդուհանդերձ, ի սկզբանե սահմանանշեմ, որ խոշոր հաշվով Հռոմեական կայսրության արձանագրած հաջողություններին և ունեցած ձախողումներին անդրադառնալու բնավ ցանկություն չունեմ շատ հասկանալի երկու պատճառով։ ա. Դրանով հիմնավորապես զբաղվելը պատմության կերտիչների ու քերթիչների գործն է, իսկ մենք մեր կյանքի այս վերջին ժանակաշրջանը խիստ հասկանալի պատճառներով ընդամենը մարզական լրագրությանը տված անձ ենք` ոլորտի մասին մեր ավելի քան համեստագույն պատկերացումներով, բ. Հռոմեական կայսրության հետ այս մի բուռ Հայաստանի նույնականությունն ընդամենը երկու տերությունների (վերջինիս առնչությամբ մի քիչ վերամբարձ ստացվածը խնդրում եմ ներել) անվանումների սկզբնատառերի մեջ է, ինչը նույնպես բավարար հիմք չէ ասելիքի մեջ խորացումների ու սրացումների գնալու համար:
  • Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն

    Արշավինի նախկին կինը չի կարողանում ներել ամուսնուն

    13.06.2013| 11:41
    Ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կինը պատրաստվում է դատի տալ նրան` կարողության կեսը ստանալու ակնկալիքով: Նա չի կարող ներել ամուսնուն, որ լքել է իրեն և երեք երեխաներին: Ա.Արշավինի և իր կնոջ`Յուլիայի բաժանման մասին խոսակցությունները ի հայտ եկան դեռ անցած աշնանը: Բայց ոչ ոք լուրջ չէր վերաբերվում դրան, քանի որ ֆուտբոլիստի կինը լույս աշխարհ էր բերել երրորդ երեխային:
  • Թասիբը նաև մարզական կատեգորիա է

    Թասիբը նաև մարզական կատեգորիա է

    12.06.2013| 00:29
    Մի քանի րոպե առաջ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային Դանիա-Հայաստան մրցակցությունը: Ընդամենը չորս օր առաջ Մալթայի հավաքականից սեփական դաշտում կրած պարտության դիմաց մեր տղաներն արտագնա խաղում երկրպագուների վիշտը փարատեցին մրցակցի դարպասի քառակի գրավումով` սեփականը պահելով անառիկ:
  • «Դարդս լացեք, սարի սմբուլ»

    «Դարդս լացեք, սարի սմբուլ»

    11.06.2013| 12:03
    Անցած շաբաթը հայկական ֆուտբոլի համար «նշանավորվեց» երկու հանդիպումով: Նախ խաղադաշտ դուրս եկավ մեր քսանմեկ տարեկանների ընտրանին` «Եվրոպա-2015»-ի նախընտրական, ապա ազգային ընտրանին` հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում: Առաջինում 1:2 հաշվով զիջեցինք Իսլանդիայի ընտրանուն, երկրորդում նվազագույն հաշվով պարտվեցինք Մալթայի հավաքականին, և ողբերգությունն այն է, որ սրանցում զարմանալի ոչինչ չկար:
  • Յոթ մեդալի  ուրախությունն ու ցավը

    Յոթ մեդալի ուրախությունն ու ցավը

    11.06.2013| 12:01
    Կիրակի Մինսկում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Մեր ընտրանին, հանրապետության վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի առաջնորդությամբ, մրցավայր էր մեկնել` առավելագույն տասի փոխարեն կազմում ունենալով վեց ներկայացուցիչ: Սա հասկանալի է, լավ օրի վկայություն չէ, սակայն, մյուս կողմից էլ, բավականին բարդ խնդիր է բոլոր քաշային կարգերում ունենալ ներկայացուցչական մարզիկներ, ովքեր կարող են հավասարի իրավունքով ձեռնոց նետել աշխարհի ուժեղագույններին: Ասել է թե` մաքսիմալիզմը լավ բան է, սակայն այն դեպքում, եթե դրա համար ունես անհրաժեշտ ռեսուրս:
  • Բարեգործական մրցավազք Երևանում

    Բարեգործական մրցավազք Երևանում

    10.06.2013| 15:22
    Մայրաքաղաքում անցկացվել է «Երևան. բիզնես-վազք-2013» մրցավազքը: Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ, ընդհանուր թվով` ավելի քան 200 հոգի: Մրցուղին 10 կմ էր: Մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մ տարածություններում:
  • Նադալի հաղթանակով

    Նադալի հաղթանակով

    10.06.2013| 13:11
    «Ռոլան Գարոսի» հերթական խաղարկությունում հերթական անգամ փայլեց մեծ թենիսի մեծ վարպետ, իսպանացի Ռաֆայել Նադալը: Եզրափակիչ երեք սեթում 6:3, 6:2, 6:3 հաղթանակ տանելով իր հայրենակից Ֆերերի նկատմամբ` հողածածկով կորտի արքան կարիերայի ընթացքում ութերորդ անգամ արժանացավ «Մեծ սաղավարտին»:
  • Ծանրակշիռ նվաճում

    Ծանրակշիռ նվաճում

    08.06.2013| 18:01
    Մինսկում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի հերթական առաջնության եզրափակչում հայազգի երկու մարզիկներ, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրած Դավիթ Հայրապետյանն (49 կգ) ու Արմեն Զաքարյանը (64 կգ) նվաճեցին աշխարհամասի չեմպիոնի կոչումը, իսկ մյուս երկուսը` Վազգեն Սաֆարյանցն (60 կգ, Բելառուս) ու Արայիկ Մարությանը (69 կգ, Գերմանիա) հռչակվեցին փոխչեմպիոններ:
  • Արգենտինա-Կոլումբիա` 0:0

    Արգենտինա-Կոլումբիա` 0:0

    08.06.2013| 14:07
    Հաջորդ տարի կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղերի Հարավային Ամերիկայի խմբում երեկ առաջատարը` Արգենտինայի ընտրանին, հանդիպեց աղյուսակում իրեն հաջորդող Կոլումբիայի հավաքականին:
  • Մեր ֆուտբոլի «կռիշը տարած» է

    Մեր ֆուտբոլի «կռիշը տարած» է

    08.06.2013| 13:44
    Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին, նախօրեին` 21 տարեկանների հավաքականը (ու արդեն կապ էլ չունի, թե որն ինչ դասային պատկանելություն ունեցող խաղում) ձեն-ձենի տված պարտվեցին իրենց հերթական խաղերում:
ollow">Անդրադարձ
11.05.2026