Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուսաստան կմեկնեն...խոհարարները

Ռուսաստան կմեկնեն...խոհարարները
23.03.2018 | 04:12

Մինչ Ռուսաստանում այս տարի կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխին շարունակում են կուտակվել չարագույժ ամպերն ու դա առաջին հերթին Անգլիայի ձեռքով, որն այդպես էլ չի կարողանում կուլ տալ առաջնության անցկացման տեղի հարցում Ռուսաստանին պարտվելը, մառախլապատ Ալբիոնի ֆուտբոլային ընտրանին մունդիալում լավ հանդես գալու համար հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է: Այդ թվում` մեկնել առաջնություն սեփական սննդի պաշարով: Անհանգստությունը պայմանավորված է սննդային թունավորումներից խուսափելու մտահոգությամբ:


Անգլիայի հավաքականի ղեկավարությունն արդեն իսկ հաստատել է, որ մրցաշարի մեկնարկից տասն օր առաջ Ռուսաստան կմեկնի խոհարարների խումբ, որը կստուգի հավաքականի համար նախատեսված ողջ ուտեստը: Նման որոշումը անգլիացիները պայմանավորում են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորումով, որի մահափորձի կազմակերպման համար այդ երկրի ղեկավարությունը մեղադրում է Ռուսաստանին:


Նշենք, որ սեփական սննդով ու համապատասխան մասնագետներով առաջնություն մեկնելը բնավ էլ նորությունների կարգից չէ: Շատ հավաքականներ են այդ պրակտիկայից օգտվում՝ հաշվի առնելով ազգային խոհանոցի յուրահատկությունները, թեպետ դրանք ոչ պակաս են կարևորվում նաև առաջնությունը հյուրընկալող երկրի կողմից: Օրինակ՝ 2010-ի աշխարհի առաջնություն մեկնած Թուրքիայի ընտրանին ամբողջ մի օդանավ սնունդ էր տարել, որի մեջ միայն 950 կիլոգրամը բաժին էր հասնում պանրին: Դժվար թե թուրքերը սննդի ողջ քանակի հաշվարկը կատարած լինեին առաջնության բոլոր օրերի համար, քանի որ նման դեպքում պիտի ունենաս հզոր հավաքական, սակայն բոլոր դեպքերում պատմությունը լռում է, թե այդ սննդաքանակից որքան է երկիր վերադարձվել կամ հարկադրաբար վաճառվել առաջնությունն ընդունած երկրի սև շուկայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ