ReAnimania 2019
 

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը
11.09.2019 | 18:51

Ի կատարումն վարչապետի 2019թ-ի օգոստոսի 21-ի հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների` կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ, Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը:


Գրության մեջ ներկայացվում է պետական կառավարման լիազոր մարմինների և ՀՀ ԳԱ, TRC և ELARD ընկերությունների դիրքորոշումը «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաթղթերի վերաբերյալ, որտեղ, թիվս այլ փաստերի, ներկայացվում է, որ ՇՄԱԳ հաշվետվության 166-րդ էջի «Ամփոփում» բաժնում նշվում է, որ « Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ տարեկան գոլորշիացման ցուցանիշը գերազանցում է տեղումների քանակին»։ Սակայն հայցվող տարածքում գոլորշիացման ցուցանիշը «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը գնահատել է միայն Որոտանի դիտակայանի տվյալներով։ Ընդ որում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության կլիմայական բնութագրերի ելակետային տվյալներում և ստորերկրյա ջրերի համալրման հաշվարկում ներկայացված են գոլորշիացման վերաբերյալ հակասական ցուցանիշներ։


Սեյսմիկ վտանգի գնահատման իրականացման ժամանակ չեն օգտագործվել գործիքային ժամանակահատվածի համար երկրաշարժերի տեղական կատալոգները։
ՇՄԱԳ հաշվետվության 2,9-րդ «Ռադիոցիոն ֆոն» բաժինը ամբողջությամբ պետք է վերանայվի՝ հաշվի առնելով 1952-54-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը։
Այս և ներկայացված մնացած կետերի հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը խնդրում է վարչապետի հանձնարարականը՝ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao