Yerevan Perspectives International Music Festival
 

Թող բոլորը սա իրենց ականջներին օղ անեն

Թող բոլորը սա իրենց ականջներին օղ անեն
11.09.2019 | 18:52

ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Չեք կարծո՞ւմ, որ դրանով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմի կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նրան հարցրեց․ «Ես մի հատված վերադարձնեմ ձեր հարցից, ինչո՞ւ եք օրինակ դուք ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»։


Արման Բաբաջանյանն ի պատասխան Փաշինյանին հարցրեց՝ ինչո՞ւ նա իրավաքաղաքական գնահատական չի տալիս նախկին հացավոր ռեժիմին։
«Դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև ձեր նշած ռեժիմի պայմաններում ՀՀ-ում շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նշանակում է ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանության պայմաններում, մենք պետք է արմատախի՞լ անենք։ Ասենք՝ նախկին իշխանության օրոք բաժանվել են կենսաթոշակներ, հիմա մենք պետք է գնանք կենսաթոշակառուների ձեռքից հավաքե՞նք։ Խոսքը նրա մասին է, որ պետք է դիրքորոշումը լինի իրավական։ Հիմա մենք գնահատական տալիս ենք նախորդ իշխանությանը, թե՞ չենք տալիս, տասնյակ քրեական գործեր են հարուցված, որոնցով տասնյակ մարդիկ ներգրավված են որպես մեղադրյալ։ Քրեական գործեր կան, որոնցով, ինչքան ես եմ տեղյակ, դեռ տասնյակ մարդիկ պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, բա գնահատականը պոզով պոչո՞վ ա լինում։ Այս պահին նաև գործընթաց է ընթանում, իհարկե, ոչ այն արագությամբ, ինչպես ես կուզեի, ՀՀ-ին հասցված վնասը քայլ առ քայլ վերականգվում է։ Եվ ես շարունակում եմ պնդել, որ կոպեկ առ կոպեկ պետք է վերականգնվի, բայց դա պետք է լինի իրավական գործընթաց, եթե մենք չենք ուզում հռչակել, որ ՀՀ-ն այնքան էլ պետություն չէ։ Ես թույլ չեմ տա որևէ մեկին հռչակել, որ ՀՀ-ն պետություն չէ։ ՀՀ-ն պետություն է, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է՝ իրենից բխող բոլոր հետևանքերով։ Եվ թող բոլորը սա իրենց ականջներին օղ անեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao