ReAnimania 2019
 

Վե­րա­դա­սա­վո­րու­թ­յուն­ներ

Վե­րա­դա­սա­վո­րու­թ­յուն­ներ
17.09.2019 | 00:04
Պետք չէ ֆե­տի­շաց­նել Բոլ­թո­նի հե­ռա­ցու­մը, չնա­յած աշ­խար­հը հաս­տատ թեթևա­ցած շունչ քա­շեց, այ­նու­հան­դերձ, ար­ժե փոք­րիկ քար­տեզ գծել նրա հե­ռա­ցու­մից հե­տո առ­կա գեո­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին առ­նչ­վող, ո­րից հե­տո սա­հուն ան­ցում կկա­տա­րենք հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րին, ա­ռա­վել ստույգ` դրանց ազ­դակ­նե­րին, այդ թվում Մի­քա­յել Մի­նա­սյա­նի ո­րո­շա­կիու­թյուն կրող մե­սիջ­նե­րին` ար­ձա­գանք­նե­րով հան­դերձ։
Ակն­հայտ է` Բոլ­թո­նի հե­ռաց­մամբ ա­մե­րի­կյան ար­տիս­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փոր­ձում է դե­մոկ­րատ­նե­րի ձեռ­քից խլել «փա­փուկ» քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րի «հա­ցը» և, ի տար­բե­րու­թյուն` «բո­լո­րի` հի­մա և տե­ղում կրա­կե­լու» բոլ­թո­նյան սկզ­բուն­քի, կի­րա­ռել թրամ­փյան «երկ­խո­սու­թյան» նուրբ ար­վես­տը: Այ­նու­հան­դերձ, բո­լո­րին էլ պարզ է, որ մինչ Բոլ­թո­նի հե­ռա­ցումն էլ ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը լուրջ կան­գի մեջ էր թե՛ Վե­նե­սուե­լա­յում, թե՛ Հյու­սի­սա­յին Կո­րեա­յում, թե՛ Աֆ­ղանս­տա­նում, թե՛ Ի­րա­նի շուրջ զար­գա­ցում­նե­րում։ Մեծ Բրի­տա­նիա­յում էլ, ուր ա­մե­րի­կա­ցի­նե­րի «գոր­ծըն­կեր» Բո­րիս Ջոն­սոնն ինչ­պես ա­րագ ե­կավ իշ­խա­նու­թյան, այն­պես էլ ա­րագ կա­րող է կորց­նել այն` բրեք­զի­տի շուրջ ստեղծ­ված գլ­խա­ցա­վանք­նե­րի պատ­ճա­ռով:
Բո­լոր դեպ­քե­րում, Թրամ­փը փոր­ձում է ա­ռա­ջի­կա ընտ­րությ­ւն­նե­րին ներ­կա­յա­նալ ա­ռանց «բե­ղա­վոր­նե­րի», սպի­տակ ձեռ­նոց­նե­րով, որ­պես­զի թե՛ ներ­սում, թե՛ դր­սում մեծ ար­գելք­նե­րի չհան­դի­պի, մա­նա­վանդ` ե­րեկ տե­ղի ու­նե­ցած Պու­տին-Ռո­հա­նի-Էր­դո­ղան «դա­րի հան­դիպ­ման» ֆո­նին, ո­րից էլ կախ­ված կլի­նեն Նյու-Յոր­քում Ռո­հա­նի-Թրամփ, Թրամփ-Էր­դո­ղան հան­դի­պում­նե­րի ձևա­չա­փերն ու ար­դյունք­նե­րը:
Դառ­նանք մեզ. այ­սօր Հա­յաս­տա­նում ան­չափ կարևոր օր է. ե­թե հա­յոց ի­րա­վա­կան հա­մա­կար­գը Ան­նա Դա­նի­բե­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ ո­րո­շի Ռո­բերտ Քո­չա­րյա­նին կա­լան­քից ա­զա­տել, ա­պա Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան նոր պար­տիա կսկս­վի. մի ի­րա­վի­ճակ է` Քո­չա­րյա­նը ճա­ղե­րի հետևում, մեկ այլ, երբ նա ա­զա­տու­թյան մեջ է, չնա­յած ըն­թա­ցող դա­տա­կան պրո­ցե­սին:
Սպա­սենք, ո­րով­հետև թե՛ ա­զատ­ման, թե՛ կա­լան­քի տակ պա­հե­լու ո­րո­շում­նե­րը ոչ թե ի­րա­վա­կան, այլ քա­ղա­քա­կան, իսկ ա­ռա­վել ստույգ` բա­րո­յա­կան հար­թու­թյան խն­դիր են. դա­տա­վո­րը, ըստ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րի, հակ­ված է ՍԴ ո­րոշ­ման կա­տար­ման, ո­րով­հետև ի­րա­վա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­ցողն էլ է հաս­կա­նում` փա­շի­նյա­նա­կան վար­չախմ­բի հե­ռա­ցու­մից հե­տո ինչ կա­րող է սպա­սել այն դա­տա­վոր­նե­րին, ո­րոնք երկ­րի գե­րա­գույն ի­րա­վա­կան մարմ­նի ո­րո­շու­մը «կա­րել» են օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի «հա­գով»։
Անց­նե­լով ա­ռաջ էլ ար­ձա­նագ­րենք` խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան դաշ­տը բր­գա­նում է: ԲՀԿ-ն դիր­քա­վոր­վում է խոր­հր­դա­րա­նում` հար­կա­վոր պա­հին մի­ջան­կյալ վար­չա­պետ-Ծա­ռու­կյան ու­նե­նա­լու հա­մար, ին­չը, ա­յո, փոքր-ինչ ի­ռա­ցիո­նա­լի ո­լոր­տից է:
Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը, ան­տեղ ևս շատ վա­ղուց դիր­քա­վո­րում­ներ են ըն­թա­նում, իսկ ներ­կա պա­հին և ա­ռայժմ` Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նում, ո­րին կա­րող են հա­ջոր­դել ա­վե­լի գործ­նա­կան, ա­ռա­վել լուրջ քայ­լեր. ակն­հայտ է` գոր­ծող ցան­ցա­յին հա­մա­կար­գը քիչ-քիչ ի մի է բեր­վում հետ-ա­ռա­ջի նուրբ տեխ­նո­լո­գիա­յով, դր­վում գա­ղա­փա­րա­կան ռել­սե­րի վրա, փորձ է ար­վում լուրջ ար­գու­մեն­տա­ցիա­նե­րով տրանս­ֆոր­մաց­նել, փո­խել գա­ղա­փա­րա­կան պա­հանջ-ա­ռա­ջար­կը, հա­սա­րա­կու­թյունն ա­ռող­ջաց­նել, հու­մա­նիզ­մի «պու­պուշ» շո­րեր հագց­նել (նկա­տեք` Թրամ­փը նույն­պի­սի «շո­րե­րով» է փոր­ձում ներ­կա­յա­նալ իր ընտ­րո­ղին ու աշ­խար­հին):
Հա­յե­րիս պա­րա­գա­յում գլ­խա­վո­րը հետ չնա­յելն է, ան­ցյա­լը չփորփ­րե­լը, էթ­նոսն այդ հզոր բե­ռից ար­ձա­կե­լը: Կո­դա­յին այս բա­նա­լին ան­չափ հզոր ուժ է քվան­տա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ուր «եր­կու ան­գամ եր­կու­սը» ոչ միայն չորս չէ, այլև, ուղ­ղա­հա­յաց դրսևոր­մամբ, ճիշտ այն­քան է, ինչ­քան ի­մաստ, է­ներ­գե­տի­կա ես դնում նրա­նում ու ար­տա­ծում որ­պես ամ­բող­ջու­թյուն:
ՈՒ թե այդ «ամ­բող­ջու­թյունն» էլ գի­տա­կա­նո­րեն հա­մադ­րել ես փո­փոխ­վող` վիբ­րա­ցիոն ռե­զո­նանս­նե­րի, այն է` Շու­մա­նի ռե­զո­նանս­նե­րի հետ (երկ­րի հա­ճա­խա­կա­նու­թյան հեր­ցե­րի մա­սին է խոս­քը, ո­րին պետք է հա­մա­պա­տաս­խա­նեն հա­սա­րա­կու­թյուն­նե­րի գի­տակ­ցու­թյան հեր­ցե­րը. այդ հեր­ցե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյունն է Սո­րո­սը դարձ­նում գըմփ-գըմփ-հու, այն է` հե­ղա­փո­խու­թյուն աշ­խար­հի ցան­կա­ցած կե­տում)… Պետք է ձգել պաու­զան. քվանտն աշ­խա­տում է իր ողջ հմայ­քով ու հզո­րու­թյամբ, և ոչ մի կապ չու­նի` դու ծա­վա­լա­յին տա­րա՞ծք ես, մեծ ին­դուստ­րիա՞ ես, մի­ջու­կա­յին ռումբ ու­նե՞ս, մա­նա­վանդ որ կան բարձ­րա­գույն տեխ­նո­լո­գիա­յի` ՏՏ (ու ոչ միայն) այլ «ռում­բեր», ո­րոնք բնո­րո­շում, ե­թե չա­սենք` ո­րո­շում են խա­ղը:
Սա խաղ է, ուր հա­շիվ-ֆակ­տու­րան բո­լո­րո­վին այլ վե­րա­դա­սա­վո­րու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ է են­թադ­րում: Այս մա­սին` հա­ջոր­դիվ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao