ReAnimania 2019
 

Նոր փուլ

Նոր փուլ
24.09.2019 | 00:06
Թվում էր` հե­ղա­փո­խու­թյան երկ­րորդ է­շե­լո­նը գա­լիս է ա­նաղ­մուկ, ու նրա ըն­թաց­քը, ո­րո­շա­կի ամպ­լի­տուդ­նե­րով, նույն­պես սա­հուն կլի­նի, ինչ­պես ա­ռա­ջին է­շե­լո­նի­նը:
Ա­վաղ: Սա­կայն դեռ` ա­ռա­ջին է­շե­լո­նի մա­սին:
ա) Հո­րի­զո­նա­կան պլա­նում, ժո­ղովր­դա­վա­րու­թյան ծխա­ծած­կու­յթով զավ­թե­լով իշ­խա­նու­թյու­նը, ա­ռա­ջին է­շե­լո­նը կա­րո­ղա­ցավ ա­մեն ինչ քայ­քա­յել, ին­չը թիվ մեկ հանձ­նա­րա­րու­թյունն էր` ա­վե­րել պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը, ինս­տի­տուտ­նե­րը, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը, ո­րոնք պահ­պա­նում են տե­սա­կը, քաո­սը դարձ­նել աստ­ված:
Ա­րե­ցին:
բ) Փո­խել մեն­թալ պլա­նը. Օ­վեր­տո­նի տա­րա­տե­սակ պա­տու­հան­նե­րով ար­ձա­կել այն­պի­սի գամ­մա­ներ, ճա­ռա­գայթ­ներ, ո­րոնք ու­ղիղ կհանգ­չեն էթ­նո­սի ող­նա­շա­րում և այն­տեղ քի­միա ի­րա­կա­նաց­նել` տե­սա­կը դեգ­րա­դաց­նե­լու ա­ռու­մով: Հենց միայն Ան­կա­խու­թյան օ­րը ար­ձակ­ված եր­կու «ա­լի­քը»` քր­մե­րի պարն ու «Ար­ցա­խի մարզ­պետ» նշա­նա­յին հա­մա­կար­գե­րը բավ էին, որ­պես­զի հաս­կաց­վի` հե­ռա­ցումն ա­փից ան­չափ մեծ է. ո­րով­հետև հա­կազ­դե­ցու­թյան ճիչ չլս­վեց էթ­նո­սի կող­մից, ըն­դա­մե­նը հա­մա­ցան­ցա­յին փաս­տինգ էր ըն­թա­նում «պա­րի» հետ կապ­ված:
գ) ՈՒ­շա­դիր. սա նշա­նա­կում է, որ Փա­շի­նյա­նի, նրա հա­մա­խոհ­նե­րի, նրանց կեղծ ար­ժեք­նե­րի ա­լի­քա­վոր­ման մի­ջո­ցով տե­ղի է ու­նե­ցել ա­մե­նա­կարևո­րը` էթ­նո­սը, տե­սա­կը ոչ միայ դեգ­րա­դաց­վել է, այլև զրկ­վել կա­մայ­նու­թյու­նից, ին­չը գե­րա­գույնն էր այս ա­մե­նում:
Հո­րի­զո­նա­կան չա­փա­բա­նու­թյան տե­սան­կյու­նից` հա­յոց գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան կն­քա­հայ­րե­րը պետք է շատ բարձր պարգևատ­րեն Փա­շի­նյա­նին, ո­րով­հետև նա ա­րել է ա­ռա­վե­լա­գույ­նը, և երբ թվում էր, որ նա շատ վատ է վեր­ջաց­նե­լու, որ­պես հայ էթ­նո­սի ներ­կա­յա­ցու­ցիչ, հա­կա­պե­տա­կա­նու­թյան կրող, պետք է հաս­կա­նալ, որ վեր­ջինս հա­յոց մեջ ա­րել է ան­կա­րե­լին` հոգևոր ա­ռու­մով խե­ղել է հա­յին, ու դրա հա­մար նրան շատ բարձր կպարգևատ­րեն նույն իր «հայ­րե­րը», ե­թե Աստ­ված թույլ տա:
Իսկ «հայ­րե­րը» պետք է պարգևատ­րեն շռայ­լո­րեն, ո­րով­հետև սույն «մավ­րը» աշխարհա­քա­ղա­քա­կան ա­մե­նա­ծանր «օ­սում»` Ի­րա­նի, Սի­րիա­յի հարևա­նու­թյամբ, ջախ­ջա­խում է ա­մե­նա­կարևոր «Բաս­տի­լը»` հին քա­ղա­քակր­թու­թյուն, ազգ, որն ինքն իսկ չի գի­տակ­ցում ի­րեն տր­ված տիե­զե­րա­կան մեծ ի­րա­վունք­նե­րը։ Ա­ռա­ջի­նը` քրիս­տո­նեու­թյան մեջ, քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի խաչ­մե­րուկ, միակ ա­ռա­քե­լա­կա­ն ե­կե­ղե­ցի, էթ­նո­սա­յին կո­դեր, ո­րոնք ան­գամ ա­րյան բա­ղադ­րու­թյան մեջ են սերն­դա­վոր­վում, սփռ­վում այդ կո­դե­րով, այդ ա­ռա­քե­լու­թյուն­նե­րով ¥նաև՝ ա­հար­կու սխալ­նե­րով) ողջ աշ­խար­հով մեկ, որ­պես «ա­ռա­քե­լա­կա­նու­թյան» և վե­րը նշ­ված­նե­րի թթխ­մոր, ո­րի սիր­տը դեռ կեն­դա­նի է, ի տար­բե­րու­թյուն աշ­խար­հի քա­րա­ցա­ծու­թյան. իսկ սիր­տը միակ տրո­փիչն է, ո­րը կանգ­նում է Աստ­ծո ա­ռաջ`այս և այն կյան­քում ու հաշ­վետ­վու­թյուն տա­լիս` ինչ էի ա­նում աշ­խար­հում այս և այն օ­րե­րին:
Ընդ ո­րում, այս նր­բու­թյուն­նե­րը շատ լավ են հաս­կա­նում «կն­քա­հայ­րե­րը», ո­րոնք հենց այդ ու­ժով են տի­րում աշ­խար­հին, այն վե­րաձևում պատ­կե­րով:
ՈՒ հի­մա, երբ թվում էր, թե երկ­րորդ է­շե­լո­նը քա­ղա­քա­կան ա­ռու­մով պետք է գար Նի­կոլ Փա­շի­նյա­նին փո­խա­րի­նե­լու, ո­րով­հետև սույն մավրն ա­րել է իր «կյան­քի» գոր­ծը, հաս­կաց­վում է, որ գա­լիս է ոչ թե երկ­րորդ է­շե­լո­նը, այլ ի­րա­կան ճա­կա­տա­մար­տը` ամ­րապն­դե­լու այն «ա­ռա­քե­լու­թյուն­նե­րը», ո­րոնք ի­րա­կա­նաց­րեց սույն մավ­րը:
Քա­ղա­քա­կա­նաց­նե­լով այս ա­մե­նը՝ ար­ձա­նագ­րենք. ե­թե Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­ցավ իր ռեյ­տին­գը պահ­պա­նել…
Ձգենք պաու­զան. իսկ կար­ծում եք ԱՄՆ-ում «կն­քա­հայ­րերն» ին­չու՞ են մի­տինգ սար­քում նրա հա­մար. շատ պարզ՝ Հա­յաս­տա­նում նա այլևս «ձգ­վե­լու» տեղ չու­նի, նրա ռեյ­տին­գը բա­վա­կա­նին լուրջ ան­կում է գրան­ցել, չկան այլևս այն ֆա­նատ­նե­րը, որ հա­նուն նրա «քու­չա» կփա­կեն օ­րե­րով: Պետք է ար­տա­քին նե­րար­կում: Ար­վում է: Ե­թե այդ «քի­միան» օգ­նի Փա­շի­նյա­նի ռեյ­տին­գին, վեր­ջինս կշա­րու­նա­կի «գո­յատևել» ա­թո­ռին, ե­թե ոչ, երկ­րորդ է­շե­լոնն ար­դեն ոտ­քի վրա է:
Այն փոքր-ինչ տա­րա­տե­սակ է, սա­կայն ար­դեն իսկ «ցց­վածք­նե­րը» ակ­նա­ռու են` հա­վերժ «հա­ճա­խորդ» Էդ­մոն Մա­րու­քյան, բա­նակ չգ­նա­լու հար­ցով «քա­ղա­քա­կան հա­լա­ծյալ»-բան­տա­րկյալ Ար­ման Բա­բա­ջա­նյան, զա­նա­զան սո­րո­սա­կան­ներ, ո­րոնք կկց­վեն սրանց կամ հա­ման­ման «պատ­կեր» ու­նե­ցող այլ մե­կին: «Ծռեր»` նրանց հա­րա­կից ֆի­լիալ­ներ` ուկ­րաի­նա­կան բենդ­ե­րա­կան­նե­րի «պատ­կե­րով», ո­րոնք, ի անհ­րա­ժեշ­տու­թյուն, ոչ մի բա­նի առջև կանգ չեն առ­նի` քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րով հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար:
Այս բո­լո­րի «կա­յաց­մա­նը» «կն­քա­հայ­րե­րի» հետ,մաս­նա­կից է նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ­պես­զի ու­նե­նա ոչ միայն սե­փա­կան իշ­խա­նու­թյուն, այլև` «սե­փա­կան» ընդ­դի­մու­թյուն:
Կհա­ջող­վի՞: Այդ մա­սին` հա­ջոր­դիվ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao