ReAnimania 2019
 

Ձեր­բա­կա­լու­թ­յուն­նե­րը որ­պես «ու­ղիղ ճա­նա­պարհ»

Ձեր­բա­կա­լու­թ­յուն­նե­րը որ­պես «ու­ղիղ ճա­նա­պարհ»
01.10.2019 | 00:07
Թավ­շյա` սի­րո ու «գե­ղեց­կու­թյան» հե­ղա­փո­խու­թյան երկ­րորդ փու­լը, ժան­րի կա­նոն­նե­րի հա­մա­ձայն, դա­ժան է ստաց­վում: Հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լի հմայ­քը կա՛մ ­տա­րածք­նե­րի կո­րուստն է, կա՛մ քա­ղա­քա­ցիա­կան ան­վեր­ջա­նա­լի բա­խում­նե­րի դրսևո­րու­մը:
Որ սցե­նա­րով կզար­գա­նան գոր­ծըն­թաց­նե­րը Հա­յաս­տա­նում, դժ­վար է ա­սել, այ­նու­հան­դերձ, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան, ի­րա­կա­նում ռեպ­րե­սիա­նե­րի այն ծա­վա­լը, ո­րը ձնագն­դի թափ է հա­վա­քում, ար­ձա­նագ­րում է` բա­խում­նե­րը սա­րե­րի հետևում չեն:
Ճն­շում­ներն ու ռեպ­րե­սիա­ներն ըն­թա­նում են բո­լոր մա­կար­դակ­նե­րով. կա­ռա­վա­րու­թյուն. տես հայտ­նի և սպաս­վող հրա­ժա­րա­կան­նե­րը. Ազ­գա­յին ժո­ղով. տես` ՍԴ-ի մա­սին հայտ­նի օ­րեն­քի նա­խա­գի­ծը. ՍԴ. տես` Հրայր Թով­մա­սյա­նի նկատ­մամբ ռեպ­րե­սիա­նե­րը, ա­ռայժմ` սա­նիկ­նե­րի «տես­քով». քա­ղա­քա­կան, տես` ան­թիվ-ան­հա­մար «քրեա­կան գոր­ծե­րը» նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի, Քո­չա­րյա­նի կողմ­նա­կից­նե­րի նկատ­մամբ… Բո­լո­րը չես թվի:
Պատ­ճա՞­ռը: Պա­հել սե­փա­կան վար­կա­նի­շը` օխ­լո­սի աչ­քում: Ան­կեղծ լի­նենք` մինչ ու­ժա­յին­նե­րի հրա­ժա­րա­կան­նե­րը, մինչ Ա­մուլ­սա­րը գոր­ծար­կե­լու հրո­վար­տա­կը, մինչ դեպ ՄԱԿ մոտ 400 հա­զար դո­լա­րի չար­տե­րա­յին թռիչ­քը, մինչ կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­տան հա­մար եր­կու մի­լիոն դո­լա­րի հատ­կա­ցու­մը, մինչ սե­փա­կան թի­մում անհ­նա­զան­դու­թյան դեպ­քի «լին­չե­րը», մինչ այ­սօր սպաս­վող Վլա­դի­միր Պու­տի­նի այ­ցը, օր­վա իշ­խո­ղի վար­կա­նի­շը 47 տո­կոս էր։ Ա­յո՜, հայ հա­սա­րա­կու­թյու­նը, ինչ­պես Աստ­վա­ծա­շունչն է ա­սում, տես­նե­լով չի տես­նում, լսե­լով չի լսում. դա­րեր շա­րու­նակ ըն­թաց­քում պե­տա­կա­նու­թյան չգո­յու­թյունը խլաց­րել է զգա­յա­րա­նա­յին արթ­նու­թյու­նը հա­յոց մեջ:
Այ­նու­հան­դերձ, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով` այս օ­րե­րին կր­կին հար­ցում­ներ են անց­կաց­վում` հաս­կա­նա­լու` ինչ «վի­ճակ» է, ո­րով­հետև իշ­խո­ղի միակ ռե­սուր­սը հենց այդ վար­կա­նիշն է, ու նրա ի­րա­կան «հայ­րե­րը» (դր­սի մո­դե­րա­տոր­նե­րը) գրա­գետ աշ­խա­տանք են տա­նում, որ­պես­զի ի­րա­վի­ճա­կը պա­հեն ի­րենց վե­րահս­կո­ղու­թյան տակ` որևէ հետ­քայլ թույլ չտա­լու հա­մար: Եվ դի­տար­կե­լով գլո­բալ աշ­խար­հի զար­գա­ցում­նե­րը (Ի­րա­ն, Հոնկոնգ, Եվ­րո­պա, Ռու­սաս­տան. Հա­րա­վա­յին Կով­կա­սում` Հա­յաս­տան)` ի­րենց գրան­ցած հա­ջո­ղու­թյու­նից մեկ մի­լի­մետր չեն նա­հան­ջե­լու, ո­րով­հետև, որ­քան էլ ու­ժա­յին մո­տե­ցում­նե­րի կո­րի­ֆեյ Բոլ­թո­նը հե­ռաց­վեց պաշ­տո­նից, այ­նու­հան­դերձ, այդ հե­ռա­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ այն պա­հին, երբ Թրամ­փին հա­ջող­վեց հա­մո­զել եվ­րո­պա­կան «Ան­տան­տա­յին»` Ֆրան­սիա, Գեր­մա­նիա, ի­հար­կե` Բրի­տա­նիա, միա­նալ իր կոա­լի­ցիա­յին` ընդ­դեմ Ի­րա­նի: Հա­կա­մար­տու­թյան գի­ծը, Արևմուտք-ԱՄՆ-Իս­րա­յել կոա­լի­ցիա­յի և Չի­նաս­տան-Ռու­սաս­տան-Ի­րան կոնգ­լո­մե­րա­տի, ա­վե­լի պար­զո­րոշ է դառ­նում, ու որ­քան էլ պա­րա­դոք­սալ թվա, փոքր Հա­յաս­տա­նի դե­րա­կա­րա­տումն այս «ջր­բա­ժա­նի» հար­ցում ա­վե­լի է ո­րո­շա­կիա­նում:
Հա­յոց իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ աշ­խա­տող «գու­նա­վոր» հայ­րե­րի մար­տա­վա­րու­թյու­նը նույ­նա­կա­նո­րեն պատ­ճե­ն­վում է օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից, ու դա է պատ­ճա­ռը այս ռեպ­րե­սիա­նե­րի, ցի­նիզ­մի, ինք­նավս­տա­հու­թյան, որևէ բա­նի առջև չկանգ­նե­լու մար­տա­վա­րու­թյան: Ի­րենք վս­տահ են, որ այս պա­հին ի­րենց դեմն առ­նող չկա, ի­րենց հետևում էլ առ­կա ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնց քաղ­տեխ­նո­լո­գիա­նե­րը գրե­թե անվ­րեպ են աշ­խա­տում, դեռ եր­կար են ա­պա­հո­վե­լու այս ան­փա­ռու­նակ, ազ­գա­դավ, պե­տա­կա­նա­կոր­ծան, մար­դա­տյաց գոր­ծու­նեու­թյու­նը:
Ընդ ո­րում, աբ­սուր­դը հա­սել է այն­տեղ, որ հե­ղա­փո­խա­կան­նե­րը նեղ շր­ջա­նա­կում չեն էլ եր­կն­չում այդ մա­սին բարձ­րա­ձայ­նել, այն է` բո­լոր կար­գի ռեյ­տին­գա­յին ան­կում­նե­րը փոխ­հա­տու­ցե­լու են սպաս­վող ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով, և «որևէ մե­կը չի կա­րո­ղա­նա­լու Հա­յաս­տա­նում «բզբ­զալ»:
Ա­վաղ: Տե­ղյակ ենք` լավ էլ «բզբ­զոց» կա, ա­ռա­ջի­կա­յում այն շատ հս­տակ կդրսևոր­վի: Սպա­սենք:
Ար­ձա­նագ­րենք նաև, որ այ­սօր վճ­ռա­կան օր է ռեպ­րե­սիա­նե­րը որ­պես «ու­ղիղ ճա­նա­պարհ» ընտ­րած­նե­րի հա­մար. Երևա­նում տե­ղի է ու­նե­նա­լու ԵԱՏՄ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­վաք: Ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից երկ­րի ղե­կա­վար Վլա­դի­միր Պու­տի­նի այ­ցի ժա­մա­նա­կա­ցույ­ցը (մոտ ե­րեք ժա­մով գալ-մաս­նակ­ցել-հե­ռա­նալ ֆոր­մա­տով) ար­դեն իսկ խո­սուն վկա­յու­թյունն է այն ի­րո­ղու­թյան, որ իշ­խող­նե­րի մոտ ա­մեն բան կար­ծա­ծի չափ հարթ չէ (հաշ­վի առ­նենք նաև Լար­սի փակ լի­նե­լը, «Ռու­սա­կան եր­կա­թու­ղի­նե­րի»` Հա­յաս­տա­նի հետ պայ­մա­նագ­րա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րի դա­դա­րե­ցու­մը, գա­զի թան­կաց­ման «սպա­սու­մը», Վա­նե­ցյա­նին «ռու­սա­կան լր­տես» հռ­չա­կե­լը ու այդ­պես շա­րու­նակ:
ՈՒ թե իս­կա­պես` իշ­խա­նու­թյուն­նե­րի «թա­քուն» սա­տար­մամբ կյան­քի կոչ­վի Պու­տի­նի դեմ քա­ղա­քա­կան բո­ղո­քի ակ­ցիան, ո­րին պետք է մաս­նակ­ցեն նաև Վրաս­տա­նից Հա­յաս­տան ե­կած «գու­նա­վոր­նե­րը», խա­ղի «այ­լընտ­րա­նքա­յին» ել­քե­րի մա­սին կա­րե­լի է շատ ա­վե­լի վաղ խո­սել` թե՛ ներ­քին, թե՛ ար­տա­քին դրսևո­րում­նե­րի ա­ռու­մով:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao