Խա­ղը փոխ­վու՞մ է

Խա­ղը փոխ­վու՞մ է
06.03.2020 | 00:38
Ոչ վերջ­նա­կան, սա­կայն սաղ­մերն ու ազ­դան­շա­նում­ներն առ­կա են: Բայց նախ այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նը գրե­թե «կար­միր» քարտ ցույց տվեց Վրաս­տան մեկ­նող Փա­շի­նյա­նին: Ի՞նչն էր պատ­ճա­ռը։ Ա՞յն, որ Հա­յաս­տա­նը նա­խորդ օ­րը հայ­տա­րա­րել էր, թե մաս­նակ­ցե­լու է ՆԱ­ՏՕ-ի՝ մա­յի­սի վեր­ջե­րին Վրաս­տա­նում անց­կաց­նե­լիք շատ հզոր զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին: Թե՞ Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Չա­վու­շօղ­լուի շատ ինք­նավս­տահ հան­դի­պու­մը ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ ու հայ­տա­րա­րու­թյու­նը (Ղա­րա­բա­ղի հար­ցով)` բա­ցա­ռա­պես ի շահ Ադր­բե­ջա­նի: Կամ էլ՝ Ռու­սաս­տա­նը գի­տե բա­ներ, ո­րոնք հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­նե­րիս հա­սու չե՞ն. դի­ցուք, Նի­կոլ Փա­շի­նյա­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին` գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի «էքս­պերտ» հայ­րե­րի հետ: Իսկ գու­ցե բո­լո­րը միա­սի՞ն… դժ­վար է ա­սել:
Փաստն առ­կա է. Ռու­սաս­տա­նի ոչ եր­րոր­դա­կան պաշ­տո­նյա­նե­րից մե­կը` ԱԳՆ խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վան, բա­վա­կա­նին հա­տու, նույ­նիսկ կա­րե­լի է ա­սել` ի­րո­նիկ, և այն էլ` Նի­կոլ Փա­շի­նյա­նի սի­րած սոց­ցան­ցե­րում, խո­սեց հա­յոց «դու­խի» («դու­խով­նե­րի») մա­սին, ո­րոնք այդ­պես էլ «հայտ­նու­թյուն» չապ­րե­ցին ի­րենց սի­րե­լի սոց­ցան­ցում. այդ ցա­վոտ թե­մա­յին անդ­րա­դար­ձան մեկ օր ու­շա­ցու­մով, այն էլ` հա­յաս­տա­նյան «հան­րու­թյան» բուռն պա­հան­ջից հե­տո:
Ա­սել է` ինչ-որ լուրջ բան է կա­տար­վում Ղա­րա­բա­ղի շուրջ, որն էլ բարձ­րա­ձայ­նել ենք` կախ­ված է Իդ­լի­բում տե­ղի ու­նե­ցած ընդ­հա­նուր զար­գա­ցում­նե­րից, Պու­տին-Էր­դո­ղան հան­դի­պու­մից, և ի­հար­կե կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մից: Բայց` հեր­թով:
Փաս­տենք՝ Ռու­սաս­տանն իր փոր­ձա­գետ­նե­րի շուր­թե­րով շատ հե­տաքր­քիր թեզ է ա­ռաջ քա­շում. Թուր­քիան կա­րող է իր «ճեղ­քումն» ա­պա­հո­վել նաև Կով­կա­սով… Ըստ ա­մե­նայ­նի, Նա­խիջևա­նի «մե­տաք­սի ճա­նա­պարհն» է ակն­կալ­վում, ուր, ի դեպ, չմո­ռա­նանք, Ադր­բե­ջա­նը (շնոր­հիվ Փա­շի­նյա­նի «խա­ղա­ղա­սի­րա­կան» նկր­տում­նե­րի) հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րով ա­ռաջ է ե­կել ու պատ­նեշ­ներ է կա­ռու­ցել: Եվ ե­թե Աստ­ված մի՛ ա­րաս­ցե` Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի մտ­քով անց­նի այդ կող­մից դի­վեր­սիա­ներ սկ­սել, ա­պա թուր­քա­կան շան­տա­ժը, որն այ­սօր ցն­ցում է ողջ տա­րա­ծաշր­ջանն ու Եվ­րո­պան, կթա­կի ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դռ­նե­րը, այլև Ռու­սաս­տա­նի։ Ոչ միայն այն պարզ պատ­ճա­ռով, որ մեր սահ­մա­նա­պահ զոր­քե­րը ռու­սա­կան են, այլև, ինչ­պես ՀԱՊԿ քար­տու­ղարն է ա­սել՝ ե­թե Հա­յաս­տա­նը դի­մի, մենք պատ­րաստ ենք մեր «պարտ­քը» կա­տա­րե­լու ՀԱՊԿ ան­դամ երկ­րի նկատ­մամբ:
Ա­սել է` ոչ միայն դժ­վար օ­րեր, այլև դժ­վար «տոր­գեր» են ըն­թա­նում մեր շուր­ջը և մեր «վրա­յով», իսկ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րը եր­գում են, ար­տա­սա­նում, շու­նիկ «խաղց­նում»... Այ­սինքն՝ ին­չի ըն­դու­նակ են, այն էլ ա­նում են:
Ին­չը, ի­հար­կե, չես ա­սի երկ­րի մա­սին իս­կա­պես մտա­ծող­նե­րի, ի­րա­կան` երևա­ցող ու չերևա­ցող տե­րե­րի մա­սին: Հատ­կան­շենք ան­չափ կարևոր մի բաղ­կա­ցու­ցիչ. ա­ռայժմ ոչ մեծ դո­զա­յա­վոր­մամբ, բայց տե­ղի է ու­նե­նում ազ­գա­յին ու­ժե­րի մեկ­տե­ղում:
Ա­ռա­ջին հա­յաց­քից գու­ցե ոչ էա­կան, բայց խիստ խոր­քա­յին մեկ հարց. ըն­թա­ցո­ղը բնա­կա՞ն գոր­ծըն­թաց է, թե՞ պլա­նա­վոր­ված: Հար­ցադ­րումն ան­չափ կարևոր է այն ա­ռու­մով, որ պրո­յեկ­տա­վոր­ման հար­ցում` հա­յոց դեմ կանգ­նած ոչ ազ­գա­յին ու­ժե­րը (ներ­սի, թե դր­սի) շատ ա­վե­լի ու­ժեղ, «պա­րա­պած», «օգ­տա­գործ­ված» են, ուս­տի այս խա­ղում ա­մե­նա­մեծ ջո­կե­րը բնա­կան, էթ­նո­սի ներ­սից ե­կող վի­ճա­կի կի­րա­ռումն է, ո­րը պրո­յեկ­տա­վո­րել հնա­րա­վոր չէ, զի ա­վե­լի մեծ է, քան ցան­կա­ցած պրո­յեկտ, զի ա­ռա­ջի­նը հաղ­թում է… ա­ներկ­բա:
Ար­ձա­նագ­րենք, վեր­ջին շր­ջա­նում Հա­յաս­տան-Ար­ցախ տան­դե­մում տե­ղի է ու­նե­նում հենց այս ցան­կա­լի միակ­ցու­մը` բնա­կա­նը զու­գորդ­վում է պրո­յեկ­տա­վոր­ման հետ, և քով քո­վի են հա­վաք­վում ու­ժեր, ո­րոնք այս խա­ղում կա­րող են մեր ու­նե­ցած ա­ռա­վե­լա­գույ­նը դնել սե­ղա­նին:
Հա­յաս­տանն ու Ղա­րա­բա­ղը մեծ ռե­սուրս­ներ չու­նեն այս մեծ խա­ղին հա­կադ­րե­լու, և պետք է կա­րո­ղա­նալ ա­ռա­վե­լա­գույ­նը պո­կել աշ­խար­հի ե­րա­խից` Ար­ցա­խի հար­ցում:
Վեր­լու­ծե­լով Ար­ցա­խում Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցող կոն­սո­լի­դա­ցիան, զու­գա­հեռ էլ նրա պահ­վածքն ու ռի­տո­րի­կան, ո­րոնք օ­րե­ցօր դառ­նում են խիստ կա­ռու­ցո­ղա­կան, ա­պա դի­տար­կե­լով խաղն այլ սեգ­մենտ­նե­րում, ար­ձա­նագ­րենք` Նի­կո­լի է­ներ­գե­տի­կա­յի փո­շիաց­ման (մար­տի մե­կի եր­թի տա­պա­լում, սպաս­վող հան­րաք­վեի տա­պա­լում, Ռու­սաս­տա­նի կող­մից` «կար­միր» քարտ, կո­րո­նա­վի­րու­սի շուրջ «կա­պի­կու­թյուն­ներ») ֆո­նին, բարձ­րա­նում են ազ­գա­յին ու­ժե­րի խա­ղար­կա­յին «լո­տե­րը» («Ոչ»-ի շտա­բի խիստ գրա­գետ աշ­խա­տանք, Սերժ Սարգ­սյա­նի բր­գա­ցում, երբ, չնա­յած ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րին` հա­վաք­վեց այդ­քան լուրջ մաս­սա, ընդ ո­րում, ա­հա­վոր քա­ղա­քա­կան, Մի­քա­յել Մի­նա­սյա­նի ու­ղերձ, Մա­սիս Մա­յի­լյա­նի շուրջ` չկա­յա­ցած «հե­ղա­փո­խու­թյուն», ա­վե­լին` այդ թի­մի նկատ­մամբ ան­վս­տա­հու­թյան խո­րա­ցում), ինչն ան­չափ կարևոր է: ՈՒ պետք է հնա­րա­վո­րինս զգույշ, սթափ, կար­գա­պահ ու պինդ լի­նել` բնա­կա­նոն այս գոր­ծըն­թա­ցը լիո­վին գի­տակ­ցե­լու, հան­կարծ` չտա­պա­լե­լու հա­մար:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ