«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Ղա­րա­բա­ղ­յան խնդ­րում ֆեյք վի­ճա­կի ա­վար­տը

Ղա­րա­բա­ղ­յան խնդ­րում ֆեյք վի­ճա­կի ա­վար­տը
28.04.2020 | 00:06
Ա­հա և վերջ: Օր­վա թավ­շին էն­դշ­պիլ են հայ­տա­րա­րել: Ընդ ո­րում, ոչ միայն Ռու­սաս­տա­նը, չնա­յած ա­ռա­ջին հեր­թին` Ռու­սաս­տա­նը: Ին­չու՞` քիչ ներքևում, սա­կայն այս պա­հին այն մա­սին, որ Փա­շի­նյա­նի քար լռու­թյու­նը ա­ռա­ջին ա­պա­ցույցն էր, որ ա­մեն բան հենց այն­պես է, ինչ­պես «շա­րադ­րում» է Սեր­գեյ Լավ­րո­վը, ի­րա­կա­նում` ԵԱՀԿ ՄԽ-ն: Այն է` բա­նակ­ցա­յին սե­ղա­նին է «փու­լա­յին» տար­բե­րա­կը, և ղա­րա­բա­ղյան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, այլևս Փա­շի­նյան Նի­կո­լը խա­ղեր տա­լու, ժա­մա­նակ շա­հե­լու շանս չու­նի. աշ­խար­հը վե­րա­բաշխ­վում է, վերա­բա­ժան­վում, ոչ մե­կը նրա «հե­ղա­փո­խա­կան» հա­վե­սը չու­նի. բո­լո­րը զբաղ­ված են ան­չափ պրա­գամ­տիկ հաշ­վարկ­նե­րով:
Փա­շի­նյա­նից լավ ոչ մե­կը չգի­տի, թե ի­րեն ինչ են ա­սում: Ի­րեն աս­վում է` խա­ղում ես բաց, խա­ղա­քար­տե­րը ցույց տուր, ա­ռա­ջին հեր­թին` քո ժո­ղովր­դին, այ­լա­պես կոնկ­րետ հա­կա­քայ­լե­րը չեն ու­շա­նա: Ընդ ո­րում սա այն քիչ դեպ­քե­րից է, որ Արևմուտքն ու Ռու­սաս­տա­նը փոր­ձե­լու են «ար­դյունք» ցույց չտալ` մի­նի­մում` մինչև «նյու Յալ­թա», կամ ե­թե կու­զեք` նյու-Պոտս­դամ, մինչև հու­նի­սի 6, կամ մաք­սի­մում` մինչև սեպ­տեմ­բեր` ՄԱԿ-ի ա­սամբ­լեա, ուր աշ­խար­հա­կար­գը կո­րո­նա­վի­րու­սով ար­դեն իսկ էա­կա­նո­րեն «սր­բագր­ված կլի­նի»:
Եվ ու­րեմն, այն, որ Լավ­րովն ար­տա­հայ­տում է ԵԱՀԿ ՄԽ բո­լոր հա­մա­նա­խա­գահ­նե­րի կար­ծի­քը, հա­մոզ­վում ենք` կար­դա­լով Ֆրան­սիա­յի Սե­նա­տի կայ­քի հուն­վա­րի 8-ի քն­նար­կում­նե­րի սղագ­րու­թյու­նը (ընդ ո­րում, այս մա­սին խո­սել է նաև Դա­վիթ Շահ­նա­զա­րյա­նը. ա­կանջ ու­նե­ցող չի ե­ղել): Ի դեպ, հուն­վա­րի 8-ին տե­ղի ու­նե­ցած քն­նար­կու­մը (երբ կո­րո­նա­վի­րուսն ար­դեն իսկ մո­լեգ­նում էր) Սե­նա­տի կայ­քում տե­ղադր­վել է փետր­վա­րի սկզ­բին` Մնա­ցա­կա­նյան-Մա­մե­դյա­րով ժնևյան հան­դի­պու­մից «ժա­մեր անց», ին­չը նույն­պես խիստ խո­սուն է: Հի­շենք` Մա­մե­դյա­րով-Մնա­ցա­կա­նյան հան­դի­պու­մը տևել էր 12 ժամ, պա­հանջ­վել կող­մե­րից «գաղտ­նա­պա­հու­թյուն», ին­չը Լավ­րո­վից ա­ռաջ ար­դեն իսկ հրա­պա­րա­կայ­նաց­րել էր ֆրան­սիա­կան Սե­նա­տը` ներ­կա­յաց­նե­լով սե­նա­տոր­նե­րի հան­դիպ­ման ման­րա­մաս­նե­րը ֆրան­սիա­կան հա­մա­նա­խա­գահ Ստե­ֆան Վիս­կոն­տիի հետ, սա­կայն ու­շադ­րու­թյուն դաձ­նող չէր ե­ղել:
Մինչ Վիս­կոն­տիի մտ­քին անդ­րա­դառ­նա­լը, ար­ձանագ­րենք Սե­նա­տում տի­րող մթ­նո­լոր­տը. հան­դի­պու­մը վա­րող, Սե­նա­տի ար­տա­քին կա­պե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ պա­րոն Կամ­բո­նը ոչ ա­վել-ոչ պա­կաս հարց­նում է ի­րենց հա­մա­նա­խա­գա­հին` Հա­յաս­տա­նի նոր վար­չա­պե­տը կա­րո՞ղ է հան­դի­սա­նալ խա­ղա­ղա­րար (հան­գս­տաց­նող) գոր­ծոն ղա­րա­բա­ղյան խնդ­րում, և ինչ­պես է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի վի­ճա­կը… Չեր­կա­րաց­նենք, անց­նենք ա­ռաջ` ներ­կա­յաց­նե­լու Վիս­կոն­տիի «սակ­րալ» մտ­քե­րը` Լավ­րո­վից ա­ռաջ ար­տա­բեր­ված.
-Նոր­մա­տիվ ակ­տը, ո­րի վրա մենք աշ­խա­տում ենք, ան­վան­վում է «Լավ­րո­վի պլան», որն ու­նի ռու­սա­կան ծա­գում, ան­գամ ե­թե ռու­սաս­տա­նյան իմ կո­լե­գան չի սի­րում, որ այն այդ­պես ենք ան­վա­նում. փաս­տա­թուղ­թը հիմն­ված է մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի վրա` Հել­սին­կյան խար­տիա­յի սկզ­բունք­նե­րից ել­նե­լով:
Հի­շենք, այս մտ­քե­րը աս­վել են հուն­վա­րի 8-ին: Դրան հա­ջոր­դեց Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը: Օ­րեր ա­ռաջ: Ա­պա Մնա­ցա­կա­նյա­նի «հեր­քու­մից» մեկ օր հե­տո, երկ­րորդ նույ­նա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը` ար­դեն ՌԴ ԱԳՆ-ի կող­մից: Եվ այդ ա­մե­նին` Նի­կոլ Փա­շի­նյա­նի քար լռու­թյու­նը: Ի դեպ, «Լավ­րո­վյան պլա­նի» հմայ­քը նրա­նում է, որ դե­ֆակ­տո, ա­ռա­ջին քայ­լով, ար­ձա­նագր­վում է տա­րածք­նե­րի (5) վե­րա­դար­ձը, իսկ հան­րաք­վեն` «հե­տա­գա՜ քն­նար­կում­նե­րի» թե­մա է… (ընդ ո­րում, Լավ­րո­վի վեր­ջին բար­ձրա­ձայն­ման մեջ հան­րաք­վեի մա­սին հի­շա­տա­կում ընդ­հան­րա­պես չկա, ԱԳՆ-ում «հե­տա­վոր» կեր­պով ակ­նարկ­ված էր):
Երկ­րոր­դենք, եր­րոր­դենք. Փա­շի­նյա­նի կող­մից քար լռու­թյուն` այս ա­մե­նին: Աք­սիո­մա­տիկ է` լռու­թյու­նը հա­մա­ձայ­նու­թյան նշան է: Ի դեպ. քն­նարկ­վում է «փու­լա­յին» տար­բե­րա­կը» մտ­քերն ա­սե­լուն զու­գա­հեռ` Լավ­րո­վը բարձ­րաց­րել է նաև Հա­յաս­տան մա­տա­կա­րար­վող գա­զի գնի թե­ման, ա­սել է` ստու­գո­ղա­կան կրա­կոց է ար­ձա­կել Նի­կո­լի ուղ­ղու­թյամբ. կհեր­քես, շա­րու­նա­կու­թյու­նը կս­տա­նաս` «ան­կեղ­ծու­թյանդ ժամն է», մենք սպա­սե­լու ժա­մա­նակ չու­նենք:
Հի­մա փոր­ձենք հաս­կա­նալ, թե ին­չու հա­մա­նա­խա­գահ­նե­րից ա­մե­նա­շա­հագր­գի­ռը հենց Ռու­սաս­տանն է, և Ղա­րա­բա­ղյան ընտ­րու­թյուն­նե­րից ան­գամ մեկ ժամ «չան­ցած»` շատ ա­րագ ոտ­քը դրեց «պե­դա­լին»: Ռու­սաս­տանն իս­կա­պես շտա­պում է, Ռու­սաս­տանն իս­կա­պես ժա­մա­նակ չու­նի. Ռու­սաս­տա­նը հաս­կա­նում է` Փա­շի­նյա­նը փոր­ձում է ժա­մա­նակ շա­հել, խա­ղում է ժա­մա­նա­կի վրա (Նի­կո­լը` գու­ցե և հրա­ժա­րա­կա­նի տա­նի Մնա­ցա­կա­նյա­նին` ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար, գու­ցե և այլ կոն­ֆի­գու­րա­ցիա­ներ կի­րա­ռի), սա­կայն, ի տար­բե­րու­թյուն հա­յաս­տա­նյան ազ­գա­յին-խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րի, ո­րոնց ևս ձեռն­տու է ժա­մա­նակ շա­հե­լու պա­րա­դիգ­մը, ո­րով­հետև նոր ի­րա­վի­ճա­կը նոր հնա­րա­վոր­թյուն­նե­րի դուռ է բա­ցում, Նի­կոլ Փա­շի­նյանն ա­ռաջ­նորդ­վում է գլո­բա­լիստ­նե­րի` Սո­րոս-կո­րո­նա­վի­րուս-Գեյթս ձևա­կեր­պու­մով, նրան դեռ հե­ղա­փո­խու­թյան ա­ռա­ջին օ­րե­րին ա­սել են` թույ­լատր­վում է լի­նել կամ խեղ­կա­տակ, կամ ստ­րուկ, ո­րը կկա­մե­նաս, մլուլ տուր, բայց ժա­մա­նա­կը պետք է ձգես…. ին­չու՞.. կո­րո­նա­վի­րու­սով եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին սկ­սած­նե­րը ու­ղիղ գծով գնում են Պու­տի­նի (Սի Ցզին­պի­նի, Խա­մե­նեիի, Ա­սա­դի), բայց ա­ռա­ջին հեր­թին` Պու­տի­նի դեմ «ներ­քա­ղա­քա­կան «պե­րե­վա­ռո­տի» (ա­ռան­ձին խո­սակ­ցու­թյան թե­մա է Սո­բյա­նի­նի գե­րակ­տի­վա­ցումն այս օ­րե­րին, որ­պես գլո­բա­լիստ-լի­բե­րալ­նե­րի նյու-լի­դեր):
ՈՒս­տի Ռու­սաս­տանն շտա­պում է. Լավ­րո­վը` նույն­պես (նուրբ տան­դեմ խա­ղար­կում Թրամ­փի հետ, որ­պես ա­վե­լի ըն­դու­նե­լի ա­մե­րի­կյան լի­դեր. չնա­յած Թրամ­փի նա­վը նույն­պես ճոճ­վում է, սա­կայն ար­տիստ-Ա­մե­րի­կա­յի հա­մար Թրամ­փի «մայ­րա­մու­տը» չի ու­նե­նա­լու այն նշա­նա­կու­թյու­նը, ինչ Աստ­ված մի ա­րաս­ցե, Ռու­սաս­տա­նի հա­մար, սե­նյա­կում նս­տած, ինք­նա­մե­կու­սա­ցած, կո­րո­նա­վի­րուս­վող եր­կի­րը միկ­րո­ֆո­նով ղե­կա­վա­րող Պու­տի­նի ու Ռու­սաս­տա­նի հա­մար):
ՈՒս­տի Լավ­րովն ա­սում է` ժա­մա­նակ չու­նեք. ու­զում ես համ­բու­րե­լով, ու­զում ես` տիկ­նոջդ ու Մեհ­րա­բա­նի հետ մու­ղամ եր­գե­լով` պի­տի «մատ­նես» Ղա­րա­բա­ղը, վասն մե­րո (Սաա­կաշ­վի­լին ար­դեն իսկ կա­պի­տու­լաց­նում է ՈՒկ­րաի­նան). «մե­տաք­սի», Մեր­ձա­վոր Արևել­քի այդ դուռն ու ու­ղին մենք որևէ մե­կին չենք տա:
Նի­կոլն իր սո­րո­սա­կան-խո­րա­մանկ ժպի­տով ար­ձա­գան­քում է.
-Ես երևի ա­ռայժմ լռեմ…
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ