«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Աղոթարան

Աղոթարան
22.05.2020 | 00:02
Աղավնիները եկան ինձ այցի`
Թեթև թռիչքով, երկու հատ էին,
Բազրիքին նստած երգեր երգեցին`
Թռան, գնացին...
Վաղո՜ւց, շատ վաղուց այց չէր եղել ինձ։
Ցավի հետևից ցավն է հար թառել`
Բազրիքի վրա,
հառաչանքների ահեղ մռունչում,
Աղավնիները առան,
գնացին ցավերը բոլոր,
Դու էիր նրանց ուղարկել, Տեր իմ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ