Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Մովսես Հակոբյանը Գերմանիայում է

Մովսես Հակոբյանը Գերմանիայում է
27.10.2016 | 12:41

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված հավաքը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության արդի սպառնալիքների դիմագրավմանը միտված մոտեցումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ