Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Շիրակում նշվեց Եղիշե Չարենցի 117-ամյակը

Շիրակում նշվեց Եղիշե Չարենցի 117-ամյակը
14.03.2014 | 13:06

Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ այդ առիթով ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էին այց Գյումրու քաղաքային զբոսայգում տեղադրված Ե. Չարենցի կիսանդրու մոտ` ծաղիկներ դնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծ բանաստեղծին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Գյումրու Ե. Չարենցի անվան թիվ 25 դպրոցի աշակերտները, որոնք էլ իրենց ասմունքով շնորհավորեցին մեծանուն գրողի 117-ամյակը:

Այնուհետև միջոցառումը շարունակվեց Ե. Չարենցի անվան թիվ 25 դպրոցում, որտեղ էլ ուսուցչական կազմի ջանքերով և աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր բեմադրություն` «Ե. Չարենցի հավատաքննությունը» խորագրով: Միջոցառման ավարտին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ Արտակ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման կազմակերպման և հրավերի համար։ «Այսօր շատ կարևոր է, որպեսզի աշակերտներն ու երիտասարդները քաջատեղյակ լինեն մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքին ու ստեղծագործությանը։ Նրանք պետք է գնահատեն ու արժևորեն մեր մշակութային և հոգևոր ժառանգությունը, լինեն այդ ժառանգության կրողը։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե նոր սերունդը հետ է վարժվել ընթերցանությունից։ Նոր սերունդը սիրում է կարդալ. այս միջոցառումն էլ դրա ապացույցն է»,- նշեց Արտակ Առաքելյանը։ Նա նաև շնորհակալագիր հանձնեց դպրոցի տնօրինությանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ