Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

ՏՏ ոլորտի մասնագետները կմասնակցեն «ՅուԻքս Երևան» համաժողովին

ՏՏ ոլորտի մասնագետները կմասնակցեն «ՅուԻքս Երևան» համաժողովին
11.05.2018 | 12:36

Մայիսի 12-ին Երևանում («Ավանտա» կենտրոնի 5-րդ հարկում գտնվող կոնֆերանս դահլիճում, հասցե՝ Հերացի 1/1) տեղի կունենա «ՅուԻքս Երևան» համաժողովը։ Ելույթ կունենան «Smashing Magazine»-ի համահիմնադիր Վիրտալի Ֆրիդմանը, «Lloyds Banking Group»-ի ծառայությունների դիզայն և համակարգ մտածողության տնօրեն Ալբերտա Սորանզոն և «UX Planet»-ի գլխավոր խմբագիր Նիկ Բաբիչը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 130 մասնագետներ՝ դիզայներներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, ՅուԻքս դիզայներներ, հնարավորություն կունենան մասնակցելու «ՅուԻքս Երևան» համաժողովին: Մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, կիսել սեփական փորձը, քննարկել համացանցային տեխնոլոգիաների և կիրառական խնդիրներ: Մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ uxyerevan.am կայքից:

Գլխավոր հովանավոր` «Workfront Armenia», հովանավորներ` Digitain, « Synergy Information Systems», «SFL Pro», աջակիցներ` «Creative Minds» երիտ. ՀԿ, «Avanta», «Armenian Wine», «Zart Print»:

Դիտվել է՝ 5222

Մեկնաբանություններ