ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Որտե՞ղ է թաղված շան գլուխը
22.12.2015 | 10:24

Ընթերցելով Երևանի քաղաքապետարանի այս նամակը, հարկավ, հարգարժան ընթերցողներս կռահում են, թե ինչ բովանդակությամբ դիմում-առաջարկով եմ դիմել հարգարժան քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այո, խնդրո առարկա և հանրային անդորրը խաթարող «շան գլուխը» թաղված է ՀՀ կառավարությունում, վերջինիս 2001-ի սեպտեմբերի 24-ի հ 895-Ն և 2010-ի սեպտեմբերի 24-ի հ. 1283-Ն որոշումների շնչի ներքո։ Մնում է, որ ՀՀ վարչապետ և պատվարժան պետական այր տիար Հովիկ Աբրահամյանը դրսևորի քաղաքացիական արիություն և չեղարկի վերոնշյալ չարաբաստիկ որոշումները։ Սպասում ենք հույսով առլեցուն, հավատով էլ անսասան։ Շնորհավոր ՀՀ կառավարական տան Ամանորը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Քաղաքապետարանի նամակում ուշադրության է արժանի հետևյալ պարբերությունը. «...Ամենօրյա հսկողություն է իրականացվում բացօթյա ապօրինի առևտուրը արգելելու նպատակով (այդ թվում` հրագործական ապրանքների վաճառքը)»։ Սակայն չէ՞ որ խնդիրը պայթուցիկների ապօրինի կամ օրինական վաճառքը չէ, այլ դրանց առաջացրած անհամ աղմուկ-աղաղակը։ Ո՛ղջ լերուք։

Դիտվել է՝ 2441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ