Խոս­տո­վա­նու­թ­յան խոր­հուր­դը մեր խղ­ճի քն­նու­թ­յունն է

Խոս­տո­վա­նու­թ­յան խոր­հուր­դը մեր խղ­ճի քն­նու­թ­յունն է
24.12.2019 | 00:13
Ե­րա­նի՜ է ձեզ, երբ ձեզ նա­խա­տեն ու հա­լա­ծեն և Իմ պատ­ճա­ռով ձեր մա­սին ա­մեն տե­սակ չար խոսք` սուտ ա­սեն: Ցն­ծա­ցե՛ք և ու­րա­խա­ցե՛ք, ո­րով­հետև եր­կն­քում ձեր վար­ձը շատ է:
Այս է երկ­նա­յին մեծ շնոր­հի խոս­տու­մը բո­լոր համ­բե­րող­նե­րին:
Մեր ամ­բողջ կյան­քը երկ­րի վրա լի է ցա­վե­րով ու վշ­տե­րով ` չա­րա­խո­սու­թյուն­նե­րից, զր­պար­տու­թյուն­նե­րից, նա­խա­տինք­նե­րից և այլ նե­ղու­թյուն­նե­րից ու ա­նար­դա­րու­թյուն­նե­րից: Վտանգ­ներ թշ­նա­մի­նե­րից, վտանգ­ներ ա­րյու­նա­կից­նե­րից, վտանգ­ներ նաև սուտ եղ­բայր­նե­րից: Հատ­կա­պես ծանր են հո­գու ապ­րում­ներն ու ցա­վե­րը, երբ մեր ա­մե­նա­վեհ հոգևոր ձգ­տում­նե­րը մնում են չհաս­կաց­ված, այ­սինքն այն, ինչ որ Տերն ա­սաց. «...ձեր մա­սին ա­մեն տե­սակ չար խոսք՝ սուտ ա­սեն»:
Օ­րի­նակ, դուք, տես­նե­լով ձեր մեր­ձա­վոր­նե­րի (ե­րե­խա­նե­րի, ա­մուս­նու, հա­րա­զա­տի) նե­ղու­թյու­նը, շտա­պում եք դե­պի Աստ­ծո տա­ճար` ե­կե­ղե­ցի, գի­տակ­ցե­լով, որ ձեր ա­ղոթ­քով կա­րող եք օգ­նել նրանց, իսկ նրանք, ում հա­մար դուք ար­ցունք թա­փե­լով ա­ղոթք էիք ա­նում, տա­նը դի­մա­վո­րում են ձեզ նա­խա­տինք­նե­րով կամ բար­կաց­կոտ հա­յաց­քով, ջղա­յին ձայ­նով, միայն նրա հա­մար, որ դուք մի քա­նի ժա­մով բա­ժան­վե­ցիք տնա­յին ու­նայն գոր­ծե­րի ան­վերջ հոս­քից: Ինչ­պի­սի դառ­նու­թյուն, ցավ ու կս­կիծ է սր­տին այս­պի­սի ան­հաս­կա­ցու­թյու­նը: Կամ ե­ղել է, որ դուք ան­շա­հախն­դիր կեր­պով, խղճմ­տան­քից ու կա­րեկ­ցան­քից ել­նե­լով, հա­նուն Քրիս­տո­սի օգ­նել եք ինչ-որ մե­կին ձեր աշ­խա­տան­քով, սա­կայն ձեզ զր­պար­տել են` ան­խղ­ճո­րեն մե­ղադ­րե­լով շա­հա­սի­րու­թյան, ա­նազն­վու­թյան մեջ, կաս­կա­ծել չգի­տես էլ ինչ աղ­տի մեջ: Ի­րա­պես, ծանր է տա­նել նման զր­պար­տու­թու­նը: Դուք ձգ­տել եք ինչ-որ բա­նով ի սր­տե ծա­ռա­յել և օգ­տա­կար լի­նել Աստ­ծո տա­ճա­րում, վան­քում, ներդ­րել եք ձեր տա­ղան­դը, ֆի­զի­կա­կան և հոգևոր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը, իսկ ձեզ հա­մա­ռո­րեն հրա­ժար­վել են հաս­կա­նալ, ձեզ հա­լա­ծում են, ստո­րաց­նում` ֆի­զի­կա­պես և բա­րո­յա­պես: Որ­քան ա­րիու­թյուն է պետք, որ­պես­զի չթող­նենք սկ­սած գոր­ծը, չսա­ռենք, չհու­սա­հատ­վենք, և ա­մե­նա­կարևո­րը` չա­տենք մեզ հա­լա­ծող­նե­րին: Եվ որ­քան դեռ շատ կան ան­հաս­կա­ցու­թյուն­ներ, սխալ պատ­կե­րա­ցում­ներ, ա­նի­մաստ մե­ղադ­րանք­ներ` հո­գուն տա­ռա­պանք ու տան­ջանք պատ­ճա­ռող, կտ­տանք­ներ, ո­րոնք գե­րա­զան­ցում են ան­գամ նա­հա­տակ­նե­րի չար­չա­րանք­ներն ու անց­նում քրիս­տո­նյա ճգ­նա­վոր­նե­րի հո­գու սխ­րանք­նե­րը:
Ա­հա մենք մո­տե­նում ենք խոս­տո­վա­նու­թյան ա­վար­տին, ո­րը կա­ռու­ցե­ցինք ըստ տա­սը պատ­վի­րան­նե­րի և ի­նը ե­րա­նի­նե­րի: Եվ երևի մեզ­նից յու­րա­քան­չյու­րը, ով ան­կեղ­ծո­րեն ա­պաշ­խա­րում և զղ­ջում էր, հաս­կա­ցավ, որ «դա­տարկ է» և «մերկ» հոգևոր ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից: Կար­ծես կա­րե­լի է հու­սա­հատ­վել՝ ա­սե­լով. «Ի՞նչ ա­նենք մենք՝ ան­հույս մե­ղա­վոր­ներս»: Մենք ոչ մի լավ բա­նի ըն­դու­նակ չենք, Ո՛վ Տեր: Մենք զուրկ ենք խո­նար­հու­թյու­նից, չու­նենք ո՛չ հե­զու­թյուն, ո՛չ սր­տի մաք­րու­թյուն, ո՛չ էլ ան­գամ լաց մեղ­քե­րի հա­մար: Ի պա­տաս­խան այս հու­սա­բեկ հար­ցին` ճգ­նա­վոր հայ­րե­րից մե­կը պա­տաս­խա­նում է. «Ե­թե չես կա­րող ըն­ծա­յել Տի­րո­ջը ու­րիշ ո­չինչ, ա­պա ըն­ծա­յիր Նրան քո կյան­քի խա­չը և քո չար­չա­րանք­նե­րը»: Տա­ռա­պանք­նե­րի օգ­տա­կա­րու­թյան մա­սին կա­րե­լի է շատ խո­սել:
Խոս­տո­վա­նու­թյան խոր­հուր­դը մեր խղ­ճի քն­նու­թյունն է, հոգևոր բու­ժա­րանն է և բաղ­նի­քը, որ մաք­րում է մեր սր­տի աղ­տե­րը, ուս­տիև պետք է այժմ սր­տանց խոս­տո­վա­նենք Տի­րոջ ա­ռաջ, որ չենք կա­րող համ­բե­րու­թյամբ, քրիս­տո­նեա­բար տա­նել վի­րա­վո­րանք­ներ, ա­նա­խոր­ժու­թյուն­ներ և ա­նար­դա­րու­թյուն: Մենք բո­լորս էլ մե­ծա­գույն տրտն­ջա­ցող­ներ ենք: Մեզ­նից ո՞վ է ու­րա­խու­թյամբ ըն­դու­նում նե­ղու­թյուն­նե­րը, որ­պես մաք­րո­ղա­կան դեղ` Տի­րո­ջից ու­ղարկ­ված, իսկ վի­րա­վո­րո­ղի մեջ տես­նում իր բժշ­կին: Նե­րի՛ր մեզ, Տե՛ր, մենք շատ փոք­րո­գի ենք: Մենք ան­չափ սրտ­նեղ­վում ենք ան­գամ մինչև ա­ռող­ջու­թյանն ի վ­նաս, խիստ նե­ղա­նում ենք մեզ վի­րա­վո­րող­նե­րից, դառ­նում խս­տա­սիրտ, ան­համ­բեր մարդ­կանց նկատ­մամբ, ո­րով­հետև մենք ա­գա­հա­բար հար­ձակ­վում ենք այս կյան­քի հա­ջո­ղու­թյան, ու­նայն, դա­տարկ, կար­ճատև ե­րա­զի նման բա­նե­րի վրա: Այն ա­վե­լի բարձր ենք դա­սում Աստ­ծուց, Ե­կե­ղե­ցուց և Քրիս­տո­սի սի­րուց, դրա հա­մար էլ վե­րա­հաս դժ­բախ­տու­թյու­նը ան­պատ­րաստ վի­ճա­կում է գտ­նում մեզ ` խս­տաց­նում և կոշ­տաց­նում է մեր սր­տե­րը: Այն, թե սր­տի և հո­գու ինչ­պի­սի տրա­մադ­րու­թյամբ ենք տա­նում նե­ղու­թյուն­նե­րը, մեր հոգևոր ա­ճի և հա­սու­նու­թյան փոր­ձա­քարն է հան­դի­սա­նում: Փոր­ձու­թյան մեջ ա­րիու­թյուն և պատ­րաս­տա­կա­մու­թյուն ցու­ցա­բե­րե­լը ու­ղիղ և ար­դար հո­գու ցու­ցա­նիշն է: «Ո­րով­հետև մեր թեթև նե­ղու­թյան առ­ժա­մա­նա­կյա տա­ռա­պան­քը մեր մեջ ա­ռաջ է բե­րում հա­վի­տե­նա­կան փառք, որ գե­րա­զան­ցում է ա­մեն ինչ» (Բ Կորնթ. 4,17): Եվ ոչ միայն դր­սից ե­կող տա­ռա­պանք­ներ, այլ նաև ա­մեն հոգևոր ճիգ, ա­մեն կա­մա­վոր զր­կանք, հրա­ժա­րում, զո­հո­ղու­թյուն ան­մի­ջա­պես վե­րած­վում են մեր մեջ հոգևոր հարս­տու­թյան: Տե՛ր, նե­րիր մեզ՝ հո­գով տկար­նե­րիս: Իսկ հնա­րա­վոր է ձեզ­նից մե­կը, չդի­մա­նա­լով փոր­ձու­թյուն­նե­րի ծան­րու­թյա­նը, մտա­ծել է ինք­նաս­պա­նու­թյան մա­սին, մտ­քով փնտ­րել եք ձեր տա­ռա­պանք­նե­րին վերջ դնե­լու մի­ջո­ցը` սե­փա­կան կյան­քին վերջ դնե­լով: Զղ­ջա­ցե՛ք Տի­րոջ առջև:
Ցա­վոք, բո­լորս ապ­րում ենք ու­նայ­նու­թյան մեջ, ցավ է մեզ հա­մար ա­մեն տե­սակ նե­ղու­թյուն և տա­ռա­պանք, մենք միշտ ձգ­տում ենք երկ­րա­վոր հան­գս­տի և բա­րե­կե­ցու­թյան, իսկ երբ վրա է հաս­նում նե­ղու­թյու­նը` իս­կույն դառ­նում ենք վա­տա­սիրտ և փոք­րո­գի: Պո­ղոս ա­ռա­քյա­լը, քրիս­տո­նյա­յի տա­ռա­պանք­նե­րի ի­մաս­տը բա­ցատ­րե­լով, ա­սում է. «որ­պես­զի ոչ միայն հա­վա­տաք Քրիս­տո­սին, այլ Նրա հա­մար չար­չար­վեք» (Փի­լիպ. 1,29): Լսե­ցի՞ք: Տր­ված է չար­չար­վել հա­նուն Քրիս­տո­սի` որ­պես մեծ ո­ղոր­մու­թյուն, տր­ված է հա­վա­տալ ու չար­չար­վել` ինչ­պես ա­սում է սուրբ Ի­սա­հակ Ա­սո­րին. «Ա­մեն տե­սակ ա­ղոթ­քից ու զո­հից ա­վե­լի թանկ է Տի­րոջ ա­ռաջ տա­ռա­պան­քը հա­նուն Նրա, և բո­լոր ա­նու­շա­հո­տու­թյուն­նե­րից ա­վե­լի` նրա քր­տին­քը»: Ա­ռա­քյա­լը գրում է նաև. «Սի­րե­լի­նե՛ր, տա­րօ­րի­նակ մի հա­մա­րեք այն այ­րող նե­ղու­թյու­նը, որ ձեզ փոր­ձե­լու հա­մար է, որ­պես թե մի տա­րօ­րի­նակ բան պա­տա­հած լի­ներ ձեզ: Այլ, որ­պես Քրիս­տո­սի չար­չա­րանք­նե­րի մաս­նա­կից­ներ, ու­րախ ե­ղեք, որ­պես­զի Նրա փառ­քի հայտ­նու­թյան ժա­մա­նակ էլ ցն­ծաք և ու­րա­խա­նաք» (Ա Պետր. 4;12-13): Այս­պի­սով, չկա երկ­րի վրա ա­վե­լի գե­ղեց­կա­գույ­նը, քան տա­ռա­պան­քը հա­նուն ար­դա­րու­թյան, չկա ա­վե­լի մեծ փայլ, քան ան­մեղ տա­ռա­պան­քի փայ­լը: Այս­պես են մտա­ծում ա­րիա­սիրտ և հզոր քրիս­տո­նյա­նե­րը:
Տե՛ր, նե­րիր մեզ՝ մե­ղա­վոր­նե­րիս: Որ­քան ենք մենք հե­ռու քրիս­տո­նեա­կան կյան­քի այս տե­սակ ըն­կա­լու­մից: Իսկ յու­րա­քան­չյուրս մեզ­նից ցան­կա­նում է փրկ­ված լի­նել: Սբ Հով­հան Ոս­կե­բե­րա­նի խոս­քի հա­մա­ձայն, քրիս­տո­նյա­յի հա­մար փրկ­վե­լու ե­րեք պայ­ման կա. ա­ռա­ջի­նը` մեղք չգոր­ծել, երկ­րոր­դը` մե­ղան­չե­լուց հե­տո ա­պաշ­խա­րել, եր­րոր­դը` ով լավ չի ա­պաշ­խա­րում, թող համ­բե­րու­թյամբ տա­նի հաս­նող նե­ղու­թյուն­նե­րը: Իսկ մեզ­նից ո՞վ կա­րող է ա­սել, որ լիար­ժեք և սր­տանց է ա­պաշ­խա­րում: Ա­պաշ­խա­րու­թյու­նը գոր­ծած մեղ­քի չա­փին հա­մար­ժեք պի­տի լի­նի: Իսկ ե­թե չկա մեղ­քի հա­մա­պա­տաս­խան գի­տակ­ցում, չկա ուժ տա­նել գործ­նա­կան, լուրջ ա­պաշ­խա­րու­թյուն, ա­պա պետք է խո­նար­հու­թյամբ ըն­դու­նել պա­տա­հած նե­ղու­թյուն­նե­րը և գո­հու­թյուն հայտ­նել նրանց հա­մար, որ­պես Աստ­ծո ո­ղոր­մու­թյուն և հո­գա­տա­րու­թյան նշան մեր նկատ­մամբ: Ան­հա­մար է բազ­մու­թյու­նը մեր մեղ­քե­րի, թե­րի են մեր պատ­կե­րա­ցում­նե­րը հոգևոր կյան­քի և քրիս­տո­նեա­կան աշ­խար­հըն­կալ­ման մա­սին: Իսկ Հոգևոր բու­ժա­րան Մայր Ե­կե­ղե­ցու դե­ղա­տու­նը` իր հոգևոր դե­ղա­տոմ­սե­րով, մեր մեղ­քե­րի ախ­տե­րի դեմ անս­պա­ռե­լի հա­րուստ է:
Ո՛վ Տեր, այժմ ա­մեն մե­կը Քեզ պի­տի բե­րի իր հաս­տա­տա­կա­մու­թյու­նը` մեղ­քից հրա­ժար­վել, ա­տել մեղ­քը, վե­րա­փո­խել իր կյան­քը: Եվ այդ ո­րո­շու­մը պի­տի հաս­տա­տի եր­դու­մով, համ­բու­րի Խաչն ու Ա­վե­տա­րա­նը, խոս­տա­նա այդ ո­րոշ­ման մեջ ուղ­ղել իր կյան­քը: Ո՛վ Տե՛ր, ես սր­տանց ցան­կա­նում եմ և խնդ­րում Քեզ­նից, օգ­նի՛ր ինձ եր­դումս կա­տա­րել: Տե՛ր, ըն­դու­նի՛ր իմ ա­ղոթ­քը: Խնա­յի՛ր ինձ, Տե՛ր Հի­սուս Քրիս­տոս, Աստ­վա՛ծ մեր: Տո՛ւր ինձ ժա­մա­նակ՝ ա­պաշ­խա­րու­թյան պտուղ­ներ բե­րե­լու: Վե­րաց­րո՛ւ իմ մեջ ապ­րող մեղ­քը: Ե՛կ, բնակ­վիր իմ մեջ, Ան­մա՛հ Տեր, որ­պես­զի ոչ կյան­քը, ոչ էլ մա­հը եր­բեք չբա­ժա­նեն ինձ Քեզ­նից: Ա­մեն։
Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ