Հու­սանք՝ ծնն­դատ­նե­րից հե­տո էլ դպ­րոց­ներն «օպ­տի­մա­լաց­նե­լու» ո­րո­շում չեն ըն­դու­նի

Հու­սանք՝ ծնն­դատ­նե­րից հե­տո էլ դպ­րոց­ներն «օպ­տի­մա­լաց­նե­լու» ո­րո­շում չեն ըն­դու­նի
14.01.2020 | 04:13
Օպ­տի­մա­լա­ցում ա­նու­նը ստա­ցած կր­ճա­տում­նե­րը նաև բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­ներ հա­սան: Իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ ա­մե­նա­տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րը մի­մյանց կցմ­ցե­լու քա­ղա­քա­կա­նու­թյունն այժմ էլ ծնն­դատ­նե­րի դռ­ներն է թա­կում: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ո­րո­շել է փա­կել այն ծնն­դատ­նե­րը, որ տա­րե­կան 150-ից պա­կաս ծնունդ ու­նեն: Պե­տու­թյան հա­մար ձեռն­տու չէ քիչ ծնունդ­ներ ու­նե­ցող հի­վան­դա­նոց­ներ պա­հե­լը՝ պար­զա­բա­նում են նա­խա­րա­րու­թյու­նից: Մինչև 2050 թվա­կա­նը 5 մլն բնակ­չու­թյուն ու­նե­նա­լու մա­սին հայ­տա­րա­րող­ներն այժմ խոս­տո­վա­նում են՝ ծնունդ­նե­րը քիչ են: Նա­խա­րա­րու­թյան ո­րոշ­ման դեմ ա­ռա­ջի­նը մա­րա­լիկ­ցի­ներն են հան­դգ­նել դուրս գալ: Ծնն­դա­տու­նը, որ նա­խորդ տա­րի 126 ծնունդ է ու­նե­ցել, չպետք է փակ­վի՝ պն­դում են տե­ղաբ­նակ­նե­րը: Ոչ միայն Մա­րա­լի­կը, այլ նաև տա­րա­ծաշր­ջա­նի գյու­ղե­րը սպա­սար­կող բուժ­հաս­տա­տու­թյան փակ­վե­լու ո­րոշ­ման դեմ դուրս ե­կած­նե­րը հայ­տա­րա­րել են՝ ե­թե հար­ցը չլուծ­վի, ճա­նա­պարհ կփա­կեն ու հրա­ժա­րա­կան­ներ կպա­հան­ջեն: Բժիշկ­ներն ա­հա­զան­գում են՝ դեպ­քեր են լի­նում, երբ ծննդ­կա­նին մինչև մարզ­կենտ­րոն Գյում­րի չեն կա­րող հասց­նել, հե­տաքր­քիր է՝ ո՞ր մի խե­լա­ցի մաս­նա­գե­տը կա­րող է կողմ լի­նել, որ հղի կի­նը ծնն­դա­տուն հաս­նե­լու հա­մար եր­բեմն նաև մոտ 50 կմ ճա­նա­պարհ անց­նի: Մա­րա­լի­կի ծնն­դա­տան ճա­կա­տագ­րին են ար­ժա­նա­նա­լու նաև Բեր­դի, Ա­չաջ­րի և այլ հա­մայ­նք­նե­րի բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ: Ա­չա­ջուր­ցի­նե­րը նույն­պես վճ­ռա­կան են տրա­մադր­ված, ար­դեն ա­վա­գա­նու ար­տա­հերթ նիստ են հրա­վի­րել ու դի­մե­լու են թե՛ վար­չա­պետ Փա­շի­նյա­նին, թե՛ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Թո­րո­սյա­նին: Բայց թե դի­մում-բո­ղոք­նե­րը, հոր­դոր-կո­չե­րը որ­քա­նով էա­կան դեր կխա­ղան հար­ցի լուծ­ման խնդ­րում, դժ­վար է ա­սել: Ա­վե­լի շուտ, դժ­վար չէ կռա­հել՝ մի քա­նի բո­ղո­քի ակ­ցիա, փակ­վող ճա­նա­պարհ­ներ, վար­չա­պե­տի մեկ «լայվ», ու «ժո­ղովր­դի սր­տի» կա­ռա­վա­րու­թյու­նը կվար­վի այն­պես, ինչ­պես ո­րո­շել էր նա­խա­պես: Այդ­պես ե­ղավ նաև մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան օպ­տի­մա­լաց­ման պա­րա­գա­յում. մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը միայն տե­սա­ժա­պա­վեն­նե­րի վրա մնա­ցին, հետևան­քը մի քա­նի տա­ռե­րից բաղ­կա­ցած հա­պա­վումն էր՝ ԿԳՄՍ սու­պեր­նա­խա­րա­րու­թյան տես­քով:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ