«Վան­դա­լիզ­մի­ զոհ դար­ձան ա­վե­լի քան 27 հա­զար հայ­կա­կան ե­կե­ղե­ցի ու վանք, խաչ­քար ու գե­րեզ­մա­նա­տուն»

«Վան­դա­լիզ­մի­ զոհ դար­ձան ա­վե­լի քան 27 հա­զար հայ­կա­կան ե­կե­ղե­ցի ու վանք, խաչ­քար ու գե­րեզ­մա­նա­տուն»
21.01.2020 | 01:06

Զրու­ցում են գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ և հա­յա­գետ, Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ՀՀ նա­խա­գա­հի 2011 թ. մր­ցա­նա­կի դափ­նե­կիր ԱՐ­ԳԱՄ ԱՅՎԱ­ԶՅԱ­ՆԸ:

Դ.Մ.Ս. -Հի­շո­ղու­թյանս մեջ արթ­նա­ցավ Մեղ­րի-Երևան վեր­ջին գնաց­քով մայ­րա­քա­ղաք վե­րա­դառ­նալս: Այդ օ­րը մեզ եր­կար պա­հե­ցին Ի­լյիչևսկի կա­յա­րա­նում, ինչ-որ դավ էին մտմ­տում… Այդ օ­րե­րին խու­ճա­պա­հար տե­ղաբ­նակ­նե­րը պո­կել ու վնա­սել էին եր­կա­թու­ղագ­ծե­րը, տա­պա­լել էին պե­տա­կան սահ­մա­նի ար­գե­լա­փա­կոց­ներն ու փշա­լա­րե­րը, ան­ցել սահ­մա­նից այն կողմ՝ ի­րենց եղ­բայր­նե­րի մոտ, լց­վե­լով Ա­րաք­սը, մի քա­նի­սը գետ­նանց­ման ժա­մա­նակ խեղդ­վել էին: Հի­շե­լով դրանց` փոր­ձում եմ պատ­կե­րաց­նել, թե ի՛նչ դժ­վա­րու­թյուն­ներ ու խո­չու­խու­թեր եք հաղ­թա­հա­րել Նա­խիջևա­նում, մեն-մե­նակ, թույ­նով ու թշ­նա­ման­քով լց­ված տե­ղաբ­նակ­նե­րի խու­զար­կու հա­յացք­նե­րի ու բան­սար­կու­թյան պիղծ գոր­ծո­ղու­թյուն­ներ հրահ­րե­լու պատ­րաստ մի­ջա­վայ­րում: Եվ այդ պայ­ման­նե­րում ու­սում­նա­սի­րել, չա­փագ­րել, լու­սան­կա­րել եք մշա­կու­թա­յին բազ­մա­թիվ ար­ժեք­ներ: Այդ ա­մե­նին դի­մա­կա­յե­լուց հե­տո, այս­պես ա­սած, ոհ­մա­կի ե­րա­խից փրկ­ված նյու­թե­րի վե­րա­բե­րյալ հոդ­ված­ներ ու գր­քեր Հա­յաս­տա­նում հրա­տա­րա­կե­լու հա­մար դար­ձյալ դեմ ա­ռել այս ան­գամ հայ­րե­նա­կից­նե­րի հա­րու­ցած խո­չըն­դոտ­նե­րի և ար­գելք­նե­րի, մինչ­դեռ ազ­գա­յին, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն ու­նե­ցող պաշ­տո­նյա­նե­րի հա­մար դրանք հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նելն ու գնա­հա­տե­լը պետք է ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն հա­մար­վեին…
Ա. Ա. -Բա­րե­բախ­տա­բար այդ ա­մենն ան­ցյա­լում է: Կարևորն այն է, որ այդ դժ­վա­րին պայ­ման­նե­րում Նա­խիջևա­նում կա­տա­րած գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­տա­րել եմ հետևո­ղա­կա­նո­րեն, ո­րի ար­դյուն­քը ա­վե­լի քան ե­րեք հա­րյուր հոդ­ված ու հի­սուն ա­նուն գիրք է: Խոս­տո­վա­նեմ, որ մեկ մար­դու հա­մար, ի­հար­կե, ինք­նըս­տին­քյան հս­կա­յա­ծա­վալ աշ­խա­տանք է, ո­րի զգա­լի մա­սը, ի դեպ, գրե­թե 90-95 %-ը, հա­յա­գի­տու­թյանն է ներ­կա­յաց­վել ա­ռա­ջին ան­գամ։ Այդ ի­րո­ղու­թյանն անդ­րա­դար­ձել են հայ և օ­տար բազ­մա­թիվ հա­յա­գետ­ներ ու պե­տա­կան գոր­ծիչ­ներ և բարձր կար­ծիք հայտ­նել…
Դ.Մ.Ս. -Ի մի­ջի այ­լոց, մեր զրույ­ցին նա­խա­պատ­րաստ­վե­լիս ես թեր­թե­ցի հա­մա­պա­տաս­խան գրա­կա­նու­թյուն և ա­ռանձ­նաց­րել եմ նրան­ցից մի քա­նի­սի կար­ծիք­նե­րը, ո­րոնց դի­պուկ բնո­րո­շում­նե­րը կօգ­նեն ըն­թեր­ցո­ղին հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու Ձեր գոր­ծու­նեու­թյան մա­սին: Այս­պես, ՀՀ Ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի ա­կա­դե­մի­կոս Վա­րազ­դատ Հա­րու­թյու­նյա­նը գրում է. «Երևի Հա­յաս­տա­նի ոչ մի պատ­մա­կան շր­ջա­նը այն­պի­սի հա­րուստ գրա­կա­նու­թյուն չու­նի, ինչ­պի­սին Նա­խիջևա­նը: Դրա հա­մար մենք պար­տա­կան ենք մեծ հա­յոր­դի, հայ­րե­նա­սեր Ար­գամ Այ­վա­զյա­նին: Այն, ինչ կա­տա­րել է Ա. Այ­վա­զյա­նը, կա­տա­րյալ սխ­րանք է: Նրա կա­տա­րա­ծը մի ամ­բողջ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի աշ­խա­տանք է, բայց կա­տա­րել է միայն ին­քը, հայ­րե­նա­սեր հա­յոր­դի Ա. Այ­վա­զյա­նը» (2002):
Հռո­մի հա­մալ­սա­րա­նի ճար­տա­րա­պե­տու­թյան դոկ­տոր պրո­ֆե­սոր Պաու­լո Կու­նեոն նկա­տում է. «Հա­յա­գի­տու­թյու­նը և Նա­խիջևա­նի պատ­մու­թյու­նը վեր­ջին 10-15 տա­րի­նե­րին հարս­տա­նում են Ձեր հրա­տա­րա­կած բազ­մա­թիվ հոդ­ված­նե­րով ու գր­քե­րով: Հա­յաս­տա­նի ա­կա­դե­միան պետք է հպար­տա­նա Ձեզ­նով, քան­զի Ձեր աշ­խա­տու­թյուն­նե­րը լրաց­նում են այն բա­ցը, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ չի կա­րո­ղա­ցել կա­տա­րել ա­կա­դե­միան» (1988):
Պե­տա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ա­լեք­սան Կի­րա­կո­սյա­նի գրա­ռու­մը. «Ար­գամ Այ­վա­զյա­նը հայ մշա­կույ­թի ա­մե­նա­խո­շոր երևե­լի մեր ժա­մա­նա­կից­նե­րից ու մշակ­նե­րից է: Այն, ինչ որ նա կա­տա­րում է մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի՝ Նա­խիջևա­նի ար­ժեք­նե­րի ու­սում­նա­սիր­ման բնա­գա­վա­ռում, բա­ցա­ռիկ ու ար­գա­սա­բեր երևույթ է: Նրա կա­տա­րածն ա­ռա­ջին հեր­թին գա­լիս է ի­րա­կան հայ­րե­նա­սի­րու­թյու­նից: Ար­գա­մը մինչև ուղն ու ծու­ծը նվիր­ված է հայ­րե­նի­քին և իր մեջ պա­հում է մի տա­ճար, ո­րի ա­նունն է Նա­խիջևան: Նրա հրա­տա­րա­կած աշ­խա­տու­թյուն­նե­րը բա­ցա­ռիկ ար­ժեք են ներ­կա­յաց­նում» (2002):
Բյու­զան­դա­գետ, ճար­տա­րա­պե­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վլա­դի­միր Բե­սե­լո­վի (Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն) կար­ծի­քը. «Ар­гам Ай­вазян - это личность, кото­рая, рискуя собственной жизнью, суме­ла внести весо­мый вк­лад в натурное обследование, исследование и сох­ранение в науч­ных из­даниях архитектурно-художественного наследия восточных провинций Армении! По настоящее время Ар­гам продолжает быть вид­ным ры­царем армянской гу­мани­тарной науки! Ай­вазян- это почти леген­дар­ная личность в арменоведении. Воле­вая личность, отли­чаю­щаяся скромностью, красотой и высоким интеллектом! Мне от­радно отметить то, что своим упор­ным многолетним трудом Ар­гам, как опыт­ный уче­ный, реали­зо­вал свой колос­саль­ный потенциал!¦ (2015): Եվ այլն:
Կար­ծում եմ հա­մա­միտ կլի­նեք, ե­թե ա­սեմ, որ ձեր աշ­խա­տու­թյուն­նե­րը, հատ­կա­պես Նա­խիջևա­նի վե­րա­բե­րյալ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն օր ա­ռաջ պետք է հրա­տա­րա­կել այլ լե­զու­նե­րով, ներ­կա­յաց­նել Նա­խիջևա­նի պատ­մու­թյու­նը, նրա ե­ղե­րա­կան ճա­կա­տա­գի­րը: Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, Ձեր տե­սա­դաշ­տը, գի­տա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը չի սահ­մա­նա­փակ­վում միայն Նա­խիջևա­նով…
Ա. Ա. -Իմ հրա­տա­րա­կած աշ­խա­տու­թյուն­նե­րի գե­րակ­շիռ մա­սը, ան­շուշտ, նվիր­ված է Նա­խիջևա­նի պատ­մու­թյանն ու ճար­տա­րա­պե­տու­թյա­նը, վի­մագ­րա­կան ժա­ռան­գու­թյանն ու բար­բա­ռին, քան­դա­կա­գոր­ծու­թյանն ու որմ­նան­կար­չա­կան ար­վեստ­նե­րին, ազ­գագ­րու­թյանն ու հու­շար­ձան­նե­րին, խաչ­քա­րե­րին ու մշա­կույ­թին, ար­վես­տին, բնա­կա­վայ­րե­րին ու նշա­նա­վոր մարդ­կանց հան­րա­գի­տա­րա­նա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րին: Այդ ա­մենն ա­ռայժմ ներ­կա­յաց­ված է իմ հրա­տա­րա­կած հի­սուն ա­նուն գր­քից քա­ռա­սուն­չոր­սում: Միով բա­նիվ, դրանք ընդ­գր­կում են հա­յա­գի­տու­թյան գրե­թե բո­լոր բնա­գա­վառ­նե­րը: Դրանց մի մա­սը հրա­տա­րակ­վել է նաև անգ­լե­րեն, ռու­սե­րեն, հու­նա­րեն։ Սխալ­ված չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ գի­տա­կան գրա­կա­նու­թյան հա­մար այս­պի­սի ծա­վալ­նե­րով գրա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լը ինք­նին հս­կա­յա­կան աշ­խա­տանք է։ Քան­զի պար­տա­դիր կեր­պով պետք է ու­սու­մա­սի­րել տվյալ բնա­գա­վա­ռին վե­րա­բե­րող ամ­բողջ գրա­կա­նու­թյու­նը, բաղ­դա­տել ի­րա­րա­մերժ հա­զար ու մի կար­ծիք ու են­թադ­րու­թյուն­ներ, ճշ­տել ու ճշգր­տել փաս­տերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի տա­րեթ­վե­րը, օ­րե­րը, եր­բեմն նաև ժա­մե­րը, վի­մագ­րու­թյուն­նե­րի ա­ռան­ձին տա­ռերն ու բա­ռե­րը և այլն։ Բա­ցի այդ, ճար­տա­րա­պե­տու­թյան ու քան­դա­կա­գոր­ծու­թյան, որմ­նան­կար­չու­թյան ու տե­ղագ­րա­կան բնույ­թի բա­ցա­հայ­տում­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ է լի­նել տե­ղում, չա­փագ­րել, լու­սան­կա­րել այն հու­շար­ձան­ներն ու տե­ղա­վայ­րե­րը, ո­րոնց վե­րա­բե­րյալ ու­զում ես հոդ­ված կամ գիրք գրել։ Եվ այս­պես շա­րու­նակ… Ընդ ո­րում՝ իմ բո­լոր գր­քե­րը պատ­կե­րա­զարդ են և դրան­ցում ընդ­հա­նուր առ­մամբ հրա­տա­րակ­վել են բազ­մա­հա­զար միա­վոր պա­րու­նա­կող վա­վե­րա­կան փաս­տա­նյու­թեր՝ լու­սան­կար­ներ, հու­շար­ձան­նե­րի չա­փագ­րու­թյուն­ներ։ Այ­սինքն, այն, ինչ չի աս­վել կամ նկա­րագր­վել խոս­քով, տե­սա­նե­լի ու հա­սա­նե­լի է նաև փաս­տա­վա­վե­րագ­րա­կան նյու­թե­րով։ Մի բան, որ զանց առ­նե­լով հրա­տա­րակ­վող գր­քի ծախ­սա­տար լի­նե­լու հան­գա­ման­քը, կա­տա­րել եմ գի­տակ­ցա­բար։
Մնա­ցած գր­քե­րից հին­գը նվիր­ված է Հու­նաս­տա­նի Թե­սա­լո­նիկ քա­ղա­քում գտն­վող Գալ­ֆա­յան­նե­րին պատ­կա­նող, հայ­կա­կան կի­րա­ռա­կան ար­վես­տի մշա­կու­թա­յին մի հա­րուստ հա­վա­քա­ծուի ար­ժեք­նե­րի։ Ընդ ո­րում, գլ­խա­վոր հա­տո­րը՝ «Մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի Գալ­ֆա­յան հա­վա­քա­ծուի ար­ձա­նա­գիր ի­րե­րը» տպագր­վել է 2013 թ.՝ հա­յե­րեն և անգ­լե­րեն։ Այդ նույն հա­վա­քա­ծուի ար­ժեք­նե­րը՝ հան­րա­մատ­չե­լի շա­րադ­րան­քով և չորս պրակ­նե­րով հրա­տա­րակ­վել են 2012-2016 թթ.: Ա­ռա­ջին պրա­կը՝ «Հայ հնա­տիպ գր­քի ման­րան­կար­ման մի ե­զա­կի օ­րի­նա­կը», դու գրա­խո­սել ես մա­մու­լում: Իմ բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րի հետ կազմ­վել և իմ խմ­բագ­րու­թյամբ հրա­տա­րակ­վել է ճա­նաչ­ված հա­յա­գետ Ա­նա­տո­լի Յա­կոբ­սո­նի ռու­սե­րեն «Նա­մա­կա­նին»։ Հի­շյալ հի­սուն գր­քից զատ, կազ­մել և 1984 թ. «Սո­վե­տա­կան գրող» հրա­տա­րակ­չու­թյու­նում լույս եմ ըն­ծա­յել նաև «Հա­յաս­տա­նի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը» և «Խաչ­քա­րեր» ե­ռա­լե­զու (հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն) փոս­տա­յին բա­ցիկ­նե­րի հա­վա­քա­ծու­նե­րը և այլն։
Դ. Մ. Ս. -Վերս­տին անդ­րա­դառ­նանք նա­խիջևա­նյան հայ­կա­կան մշա­կու­թա­յին նյու­թա­կան ժա­ռան­գու­թյա­նը։ Ա­սելս այն է, որ 1998-2006 թթ. Նա­խիջևա­նի հայ­կա­կան ժա­ռան­գու­թյունն իս­պառ վե­րաց­նե­լու Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի վան­դա­լիզ­մից հե­տո, Ձեր հրա­տա­րա­կու­թյուն­նե­րը այ­սօր միակ գի­տա­կան ու փաս­տա­վա­վե­րագ­րա­կան աշ­խա­տանք­ներն են:
Ա. Ա. -Ի­րա­վա­ցի եք։ Մեր բո­լո­րի աչ­քե­րի ա­ռաջ Ադր­բե­ջա­նը, հայ­կա­կան հետ­քե­րը վե­րաց­նե­լու դի­տա­վո­րու­թյամբ, Նա­խիջևա­նում պե­տա­կա­նո­րեն ի­րա­գոր­ծեց ան­նա­խա­դեպ վան­դա­լիզմ։ Եվ այդ հան­ցա­վոր ա­րար­քի զոհ դար­ձան հա­զա­րա­մյակ­ներ ու դա­րեր ա­ռաջ հայ ժո­ղովր­դի ա­րա­րած նա­խիջևա­նյան ողջ ժա­ռան­գու­թյու­նը, ա­վե­լի քան 27 հա­զար հայ­կա­կան ե­կե­ղե­ցի ու վանք, խաչ­քար ու գե­րեզ­մա­նա­տուն։ Հա­յաս­տա­նի և առ­հա­սա­րակ որևէ պե­տու­թյան կող­մից մինչ օրս ի­րա­պես չդա­տա­պարտ­ված ու պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն­թարկ­ված Ադր­բե­ջա­նը հայ­կա­կան վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի տե­ղում վեր­ջին 5-6 տա­րում ար­դեն կա­ռու­ցել է մզ­կիթ­ներ և այլևայլ շի­նու­թյուն­ներ։ Օ­րի­նակ, Ա­գու­լի­սի ս. Թով­մա, Աբ­րա­կու­նի­սի ս. Կա­րա­պետ վան­քե­րի տե­ղում ար­դեն մզ­կիթ­ներ են գոր­ծում։ Բիս­տի, Փա­ռա­կա­յի և այլ գյու­ղե­րի ե­կե­ղե­ցի­նե­րի, գե­րեզ­մա­նատ­նե­րի տե­ղե­րում կա­ռուց­վել են զա­նա­զան շի­նու­թյուն­ներ։ Ջու­ղա­յի հռ­չա­կա­վոր գե­րեզ­մա­նա­տան հա­զա­րա­վոր խաչ­քա­րե­րը զի­նու­ժի և տեխ­նի­կա­յի կի­րառ­մամբ վե­րած­վե­ցին խճա­քա­րի և լց­վե­ցին Ա­րաքս գե­տը։ Ո՞­րը թվար­կեմ, ո՞­րը թող­նեմ։ Այն­պես որ՝ այս խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ, հրա­պա­րա­կավ բազ­միցս խո­սել, գրել, հար­ցազ­րույց­ներ եմ տվել։ Սա­կայն Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­ճա­րա­կու­թյունն ու ան­տար­բե­րու­թյունն ա­վե­լի զո­րեղ ու ա­վան­դա­կան են։ Սա, ան­շուշտ, ա­սում եմ մե­ծա­գույն ափ­սո­սան­քով ու ցա­վով։
1997 թ., ծնն­դյանս 50-ա­մյա­կի առ­թիվ, բազ­մա­թիվ պե­տա­կան ու հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ հան­դես ե­կան ու­ղերձ­նե­րով, ո­րոն­ցից մե­կից՝ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան պե­տա­կան թան­գա­րա­նի պաշ­տո­նա­կան ու­ղեր­ձից, մեջ­բե­րեմ մի հատ­ված և դրա­նով ամ­փո­փեմ այս հար­ցի պա­տաս­խա­նը. «Անձ­նա­զոհ խան­դա­վա­ռու­թյամբ, հա­մառ տք­նու­թյամբ, ջեր­մա­գին հույս ու հա­վա­տով Դուք նշ­խար առ նշ­խար ի մի հա­վա­քե­ցիք Շա­րու­րի, Նախ­ճա­վա­նի, Երն­ջա­կի, Շա­հա­պոն­քի և Գողթ­նի ճար­տար­վես­տի ե­զա­կի և յու­րա­տիպ նմուշ­նե­րը: Մեն մե­նակ, օ­տա­րի խեթ հա­յաց­քի ներ­քո, քա­րե­րի ու ժայ­ռե­րի դեմ մա­քա­ռե­լով, հա­ճախ վտան­գե­լով նաև Ձեր կյան­քը, Դուք կա­տա­րե­ցիք գրե­թե անհ­նա­րի­նը՝ հրա­պա­րա­կի վրա դնե­լով մե­ծար­ժեք մե­նագ­րու­թյուն­ներ, ո­րոնք ի­րենց գի­տա­կան հա­մա­կող­մա­նիու­թյամբ ու ստու­գու­թյամբ ա­մեն ան­գամ մեզ մո­տեց­նում են այս հո­ղի վրա ծնունդ ա­ռած մեծ քա­ղա­քակր­թու­թյան ա­կունք­նե­րին: Ձեր հրա­պա­րա­կած աշ­խա­տու­թյուն­նե­րը, ո­րոնք այ­սօր ար­դեն մա­տե­նա­գի­տա­կան հազ­վա­գյուտ ար­ժեք­ներ են, մեր ժո­ղովր­դի հա­մար դար­ձել են զրահ ու զենք, և զո­րա­վիգ են նրան թե՛ պաշտ­պան­վե­լիս, թե՛ հար­ձակ­վե­լիս:
…Ձեր ձեռ­քով փրկ­ված ա­մեն մի մա­սունք, ա­մեն մի գիծ ու զար­դա­նախշ, ա­մեն մի լու­սան­կար հո­գե­կան բա­վա­րա­րու­թյան անս­պառ աղ­բյուր է, ոչ միայն Ձեզ, այլև իր բնաշ­խար­հիկ հատ­ված­նե­րից մե­կի ճա­կա­տագ­րով մտա­հոգ մեր ողջ ժո­ղովր­դի հա­մար… Ձեր ամ­բա­րած, ան­վի­ճե­լիո­րեն ճշ­մա­րիտ, վա­վե­րագ­րե­րը պի­տի օգ­նեն պատ­մու­թյան ան­խու­սա­փե­լի դա­տավ­ճի­ռը գրե­լիս» (1997):
Դ. Մ. Ս. -Ան­շուշտ, շատ ճիշտ և ի­րա­տե­սա­կան գնա­հա­տանք է: Ա­յո՛, ե­թե մի կողմ դնենք Ար­գամ Այ­վա­զյան հա­յա­գե­տի կա­տա­րած հս­կա­յա­ծա­վալ աշ­խա­տան­քի ար­դյունք­նե­րը, ա­պա այ­սօր, երբ հիմ­նա­հա­տակ ա­վեր­վել են նա­խիջևա­նյան մեր հու­շար­ձան­նե­րը, հա­յա­գի­տու­թյան մեջ շատ քիչ կհան­դի­պենք այդ հնա­­վայ­րե­րի մա­սին գի­տա­կան հի­շա­տա­կու­թյուն­նե­րի։ 19-րդ դ. և հե­տա­գա մի քա­նի տաս­նա­մյակ­նե­րում Նա­խիջևա­նի վե­րա­բե­րյալ մեր մե­ծե­րից՝ Ղ. Ա­լի­շա­նից ու Ե. Լա­լա­յա­նից, Մ. Սմ­բա­տյա­նից ու Ա. Սեդ­րա­կյա­նից, Ս. Տեր Ա­վե­տի­սյա­նից հե­տո Ձեր հրա­տա­րա­կու­թյուն­ներն ի­րա­պես ան­վի­ճե­լի ար­ժեք ու­նեն։
Բա­ցի գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նից, Դուք մեր մշա­կույ­թի պահ­պա­նու­թյան խն­դիր­նե­րով մտա­հոգ ժա­մա­նա­կա­կից ակ­տիվ մտա­վո­րա­կան­նե­րից ու հրա­պա­րա­կա­խոս­նե­րից եք։ Ա­ռա­ջար­կում եմ մեր զրույ­ցը շա­րու­նա­կել այդ ուղ­ղու­թյամբ։
Ա. Ա. -Իմ գոր­ծու­նեու­թյան ողջ ըն­թաց­քում, ինչ­պես նաև այ­սօր, այն կար­ծի­քին եմ, որ գի­տու­թյամբ, մաս­նա­վո­րա­պես հա­յա­գի­տու­թյամբ, զբաղ­վող ան­ձը լայն շր­ջա­նակ­նե­րի հետ պետք է առ­նչ­վի ոչ միայն գի­տա­կան, այս­պես ա­սած, չոր ու պաղ լեզ­վով, այլև հան­րա­մատ­չե­լի։ Իմ գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում հա­ճախ եմ հրա­պա­րա­կավ հան­դես գա­լիս հան­րա­մատ­չե­լի ե­լույթ­նե­րով, առ­կա խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րով, ո­րոնք նա­խիջևա­նյան խն­դիր­նե­րից զատ հա­մա­հա­յաս­տա­նյան ու հա­մա­հայ­կա­կան հար­ցեր ու մտա­հո­գու­թյուն­ներ են ար­ծար­ծում։ Իմ հրա­պա­րա­կա­խո­սա­կան անդ­րա­դար­ձե­րը, հար­ցազ­րույց­նե­րը մա­մու­լում, բնագ­րա­գի­տա­կան նյու­թե­րի հրա­պա­րա­կում­նե­րը, նույ­նիսկ հա­մա­ցան­ցա­յին ՖԲ-ում զա­նա­զան խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ մեկ­նա­բա­նու­թյուն­ներս ու կար­ծիք­ներս նե­րա­ռել-մեկ­տե­ղել եմ 2012 և 2016 թվա­կան­նե­րին լույս ըն­ծայ­ված իմ ծա­վա­լուն «Մեզ պետք են մտ­քի զո­րա­վար­ներ» երկ­հա­տո­րյա­կում։ Ար­դեն ամ­բող­ջա­ցել է այդ շար­քի եր­րորդ հա­տո­րը, ո­րը, հա­վա­նա­բար, կտ­պագր­վի ե­կող տա­րի։
Հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան վար­չու­թյու­նում աշ­խա­տած տա­րի­նե­րին՝ 1979-1988 թթ., և դրա­նից հե­տո, ցայ­սօր, հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան զա­նա­զան խն­դիր­նե­րով հան­դես եմ ե­կել բազ­մա­թիվ հա­ղոր­դում­նե­րով։ Նույ­նիսկ մեր վար­չու­թյան հիմ­նա­դիր-պետ Գրի­գոր Հաս­րա­թյանն իմ խնդ­րան­քով, ՀԿԿ կենտ­կո­մից հա­տուկ թույ­լտ­վու­թյուն ստա­ցավ, որ ա­մե­նօ­րյա հե­ռար­ձակ­վող լու­րե­րի ծրագ­րում, ե­ղա­նա­կի տե­սու­թյու­նից ա­ռաջ, 2-2,5 րո­պե հան­րու­թյա­նը ի­րա­զե­կեմ մեր հու­շար­ձան­նե­րի և նրանց պահ­պա­նու­թյան խն­դիր­նե­րի մա­սին։ Եվ այդ ծրագ­րի շնոր­հիվ, ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում, 1983 կամ 1984 թթ., ա­մե­նօ­րյա նկա­րա­հա­նում­նե­րով, հե­ռուս­տա­դի­տո­ղին եմ ներ­կա­յաց­րել բազ­մա­թիվ հու­շար­ձան­ներ։ Հան­րա­յին ռա­դիո­յի Սփյուռ­քի հա­ղոր­դում­նե­րի ծրագ­րով հե­ղի­նա­կել և վա­րել եմ «Միջ­նա­դա­րյան Հա­յաս­տա­նի գր­չօ­ջախ­նե­րը» հա­ղոր­դա­շա­րը, ո­րի նյու­թե­րի մի մա­սը հրա­տա­րա­կել եմ նաև «Գր­քե­րի աշ­խարհ» թեր­թում։ «Ծի­ծեռ­նակ» ամ­սագ­րի խմ­բագ­րի հրա­վե­րով, 1989-1990 թ. հա­մա­րյա բո­լոր հա­մար­նե­րում տպագ­րել եմ մա­տաղ սերն­դին հաս­ցեագր­ված հոդ­ված­ներ՝ «Պահ­պա­նենք մեր հու­շար­ձան­նե­րը» վեր­տա­ռու­թյամբ։ Եվ այս ա­մենն անձ­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ ու մտա­հո­գու­թյուն­նե­րով։ Ի պաշ­տո­նե, այդ տա­րի­նե­րին, ինչ­պես և 2008-2012 թթ. հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան և օգ­տա­գործ­ման խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ Սի­սիա­նի ու Գո­րի­սի, Վայ­քի ու Ե­ղեգ­նա­ձո­րի, Շամ­շա­դի­նի և այլ շր­ջան­նե­րում կազ­մա­կեր­պել եմ հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան խն­դիր­նե­րին վե­րա­բե­րող տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­նե­լիք­նե­րին, նշա­նա­վոր հու­շար­ձան­նե­րի հիմ­նադր­ման տա­րե­դար­ձե­րին նվիր­ված գի­տա­գործ­նա­կան հա­վաք­ներ, դրանց մաս­նա­կից դարձ­նե­լով ոչ միայն տե­ղա­կան իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րին, այլև ԳԱԱ ինս­տի­տուտ­նե­րի ու տար­բեր բու­հե­րի գի­տաշ­խա­տող­նե­րի, ո­րոնք հան­դես են ե­կել օր­վան ու թե­մա­նե­րին նվիր­ված զե­կու­ցում­նե­րով։
Ցա­վով պետք է ար­ձա­նագ­րեմ, որ մեր հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան, ինչ­պես նաև օգ­տա­գործ­ման բնա­գա­վա­ռում 30-40 տա­րի ա­ռաջ ե­ղած թե­րու­թյուն­ներն ու բաց­թո­ղում­ներն այ­սօր էլ չեն վե­րա­ցել։ Դեռևս ոչ տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին, ոչ հու­շար­ձա­նա­պահ­պան կա­ռույց­նե­րին չի հա­ջող­վում հա­վուր պատ­շա­ճի ի­րա­կա­նաց­նել մեր հու­շար­ձան­նե­րի թե՛ պահ­պա­նու­թյան ու նո­րոգ­ման, թե՛ օգ­տա­գործ­ման խն­դիր­նե­րը։ Հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա են հու­շար­ձան­նե­րի տա­րածք­նե­րում կա­տար­վող գան­ձա­խու­զու­թյու­նը, աղ­տո­տում­ներն ու վնա­սում­նե­րը, մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող ե­կե­ղե­ցի­ներ ու վա­նա­կան հա­մա­լիր­ներ գտն­վում են վթա­րա­յին և խիստ ծայ­րա­հեղ վի­ճա­կում, ո­րոնց սպառ­նում են վերջ­նա­կան քայ­քա­յումն ու փլու­զու­մը:

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ