Բավական է նստվածքը բարձրանա ջրի երես՝ անպատկերացնելի հրճվանք է ապրում, որ իրեն ջրաշուշանի տեղ դնող կա: Դնողն էլ՝ նույն դիրտից սերված, նույն մրուրով սնված, նույն տակուցքի հոգեզավակ մեկը, որ շատ լավ գիտի նստվածքային ծագում ունեցող բոլոր բարդույթները և արդեն ութ տարի ճարպկորեն մանևրում է դրանց արանքում...