Նոյեմբերի 5-ին Ժնևում նախատեսված միջազգային համաժողովը Սիրիայի հարցով հետաձգվում է` հայտարարել է ՄԱԿ-ի բանագնաց Լահդար Բրահիմին: Նա կարծում է, որ համաժողովը մինչև տարեվերջ տեղի կունենա: Հետաձգման պատճառը սիրիացի ընդդիմադիրներն են, որ պահանջում են իբրև նախապայման Բաշար Ասադի հրաժարականը: Ռուսական կողմն առաջարկել է բանակցություններից հրաժարվող ընդդիմադիրներին համարել ահաբեկիչներ: