ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 
  • Դասախոսները պաշտպանում են ուսանողներին

    Դասախոսները պաշտպանում են ուսանողներին

    24.11.2013| 17:45
    Անկարայի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է դուրս բերել ցուցարարների դեմ` հիմնականում դպրոցական ուսուցիչների ու բուհերի դասախոսների, որ դեմ եմ մասնավոր դպրոցները փակելու կառավարության ծրագրին:
  • Դիվանագետները նոր ճանապարհ բացեցին

    Դիվանագետները նոր ճանապարհ բացեցին

    24.11.2013| 17:43
    Նոր պատժամիջոցները Իրանի դեմ հիմա նպատակային չեն` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաելույթում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի առիթով:
  • Բանակցություններ, որոնց տեղյակ չի եղել անգամ Իսրայելը

    Բանակցություններ, որոնց տեղյակ չի եղել անգամ Իսրայելը

    24.11.2013| 17:40
    ԱՄՆ-ը Իրանի հետ երկկողմանի բանակցություններ է վարել նախքան միջնորդների վեցնյակի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը, հաղորդել է Ռեյտեր գործակալությունը` ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային հղում անելով:
  • Համաձայնությունը Ժնևում կայացավ գիշերային բանակցությունների ընթացքում

    Համաձայնությունը Ժնևում կայացավ գիշերային բանակցությունների ընթացքում

    24.11.2013| 17:38
    Ժնևում ընթացող բանակցություններում Իրանը և վեցնյակը ընդունել են համատեղ փաստաթուղթ միջուկային խնդրի վերաբերյալ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վեցնյակը համաձայն է ընդունել խաղաղ ատոմի Իրանի իրավունքը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ համաձայնագրով չի ճանաչվում ուրանի հարստացման Իրանի իրավունքը:
  • «Քաշող» Էրդողանն ու «անքաշ» Ծառուկյանը

    «Քաշող» Էրդողանն ու «անքաշ» Ծառուկյանը

    24.11.2013| 17:16
    Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դուրս է եկել Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունց և անդամակցել Եվրոպայի ռեֆորմիստական և պահպանողական կուսակցությանը, որի գաղափարախոսությունը խիստ հակոտնյա է ԵԺԿ-ի գաղափարախոսությանը: Ավելին, այդ երկու կուսակցությունները միմյանց հետ այնպիսի միսկրծոցի-մազփետոցիի մեջ են, ինչպես մեզանում` ՀՀԿ-ի կանայք: Ի դեպ, քաղաքական մրցակցությունը նրանց միջև էլ ավելի կթեժանա առաջիկա գարնանը` Եվրախորհրդարանի նոր ընտրությունների ընթացքում:
  • Աշխատելով միասին՝  բարձրացնենք որակը

    Աշխատելով միասին՝ բարձրացնենք որակը

    24.11.2013| 16:28
    Նոյեմբերի 21-23-ը Շվեդիայի, Գոտեմբուրգ քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցել է որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումին:
  • «Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

    «Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

    24.11.2013| 16:25
    Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասն աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ., Tignanello 2010, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:
  • Մեր սև սիրտ, ձեր կարմիր Պուտին

    Մեր սև սիրտ, ձեր կարմիր Պուտին

    24.11.2013| 15:59
    Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խանդավառված է Մաքսային միությանն անդամակցելու որոշումից և նոր «դեմքով» է պատրաստվում այդ «արարողությանը»:
  • Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը

    Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը

    23.11.2013| 19:31
    Օրերս «Յունիգրաֆ իքսի» կողմից Երևանում վնասազերծված գայլին այցելել են ՀՀ գիտություննների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Մամիկոն Ղասաբյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նրանք նախ փաստեցին, որ կենդանին իրոք գայլ է, ապա ծանոթացան վերջինիս վիճակին։ Նշենք, որ գայլը շատ թույլ է, ոտքի չի կանգնում։
  • «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    23.11.2013| 14:05
    «Ցանկացած նորմալ մարդ կամ մասնագետ միշտ ավելի բարձր նշաձող է դնում և ձգտում է այդ բարձր նշաձողին: Սեպտեմբերի 3-ից հետո մենք մեր նշաձողը իջեցրինք մինչև հատակի մակարդակ, որ երևի սողալով տակից անցնենք: Ես անընդունելի եմ դա համարում: Փոխանակ մենք ձգտենք ավելի բարձր նշաձողի, որպեսզի երկիրը զարգացում ապրի, առաջ գնա, ետ ենք գնում: Ցավոք սրտի, մեր ժողովրդի մեծ մասը ռուսամետ է, դա ձգտումներից զուրկ զանգվածն է: Նրանք գերադասում են ստրուկ լինել, ունենալ տեր, ով իրենց մի կտոր հաց կտա: Բայց կա Սովետական միություն չտեսած սերունդ, երիտասարդություն, որը ձգտում է ավելի կայուն հիմքերի վրա իր ապագան կերտել: Ես զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է գնալ մի երկիր, որտեղ բոլոր չինովնիկների երեխաները կրթություն ստանալու համար Եվրոպա են գնում»,-խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների թեմայի շուրջ, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: