ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Միայն թե պահպանի մարտական ոգին

Միայն թե պահպանի մարտական ոգին
21.01.2014 | 12:09

Հոլանդական Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հասարակածը պարզապես փայլուն արդյունքով հատեց մեր շախմատային հանճարը՝ վեց խաղից քամելով հինգ միավոր: Առաջին և երրորդ տուրերի ոչ-ոքիներին (Հարիկրիշնա, Ռապորտ) մեր գրոսմայստերը գումարեց հաղթանակները Կարուանայի, Նակամուրայի, Նայդիչի, Սոյի նկատմամբ: Մրցամարտի երկրորդ փուլի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Բորիս Գելֆանդն էր՝ շախմատիստ, ով ավանդաբար ծանր մրցակից է մեր գրոսմայստերի համար: Չնայած նրան, որ Վեյկ ան Զեեում Գելֆանդը բավական անհաջող է հանդես գալիս, սակայն ո՞ւմ հայտնի չէ նրա առանձնահատուկ «սերը» հատկապես ուժեղ մրցակիցների նկատմամբ: Իսրայելցի գրոսմայստերը ծանր մարտի մեջ ներքաշեց Արոնյանին և ինքն էլ խճճվեց իր հյուսած սարդոստայնում, սակայն հաջողեցրեց իրավիճակը շտկել։ Արդյունքում կողմերը քառասունմեկերորդ քայլում խաղաղ դաշն կնքեցին: Այսպիսով՝ յոթ տուրից հետո Արոնյանը վաստակել է հինգուկես միավոր և ամբողջ մեկ միավորով գերազանցում է մերձակա մրցակիցներին: Երեկ կողմերը հանգստանում էին: Այսօր մեր գրոսմայստերի մրցակիցն է լինելու Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ