Իրանի` Ժնևից վերադարձող արտաքին գործերի նախարար և միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Մոհամեդ Ջավադ Զարիֆին Թեհրանում դիմավորել են ջերմորեն: Կիրակի ուշ երեկոյան մի քանի հարյուր մարդ ցնծությամբ է դիմավորել նրան` ի հավանություն շրջադարձային համաձայնությանը, որն Իրանը ձեռք է բերել Արևմուտքի հետ: Զարիֆին ու նրա թիմակիցներին անվանել են խաղաղության դեսպաններ: Նմանատիպ զգացողություններ ունի իրանցիների մեծ մասը, որոնք հյուծված են իրենց երկրի` վերջին երկու տարիների մեկուսացումից: Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների լարվածության այս փուլը 8 տարվա պատմություն ունի: