ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 
  • Համաձայնությունն ուժի մեջ կմտնի 2014-ի հունվարից

    Համաձայնությունն ուժի մեջ կմտնի 2014-ի հունվարից

    01.12.2013| 12:24
    Թեհրանի և միջնորդների վեցնյակի միջև Ժնևում ձեռքբերված համաձայնությունը միջուկային հարցի վերաբերյալ ուժի մեջ է մտնելու 2014-ի հունվարի սկզբից` ասել է միջուկային հարցերով Իրանի բանագնաց Ռեզա Նաջաֆին: Նա չի բացառել, որ ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում Արևմուտքի պատժամիջոցների մի մասը կարող է թուլացվել արդեն դեկտեմբերի վերջին։
  • «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների

    «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների

    30.11.2013| 16:53
    «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ: Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Վարդան Գալստյանը և այլք:
  • «Աշնան բարիքներ»-ը` Գավառում

    «Աշնան բարիքներ»-ը` Գավառում

    30.11.2013| 16:51
    Գավառի ուսուցողական կենտրոնում օրերս տոնական տրամադրություն էր: Պատճառը` «Աշնան բարիքներ» խորագիրը կրող միջոցառումն էր: Շուրջ 30 փոքրիկներ (3-6 տարեկան), աշնանային մրգերով զարդարված հագուստներով հյուրերին ուրախացրել են աշնան բերքահավաքին նվիրված երգ ու պարով, ողջույնի խոսքերով:
  • Կմրցեն ՈՒՀԱ թիմերը

    Կմրցեն ՈՒՀԱ թիմերը

    30.11.2013| 16:50
    Այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից անցկացվում է Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի 2013-2014 խաղաշրջանի առաջին խաղը։
  • «Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթը կցուցադրվի այսօր

    «Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթը կցուցադրվի այսօր

    30.11.2013| 16:50
    «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի այսօր` 21:45-ին: Այն կմեկնաբանեն «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Դալիթան և Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը:
  • Ադրբեջանում տարեցտարի աճում է ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը

    Ադրբեջանում տարեցտարի աճում է ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը

    30.11.2013| 16:48
    Ադրբեջանում, ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հասել է 4171-ի: Այդ մասին հայտատրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի նախագահ Էսմիրա Ալմամեդովան: Նրա խոսքով, վերջին ինը ամսիների ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվածների 96 տոկոսը Ադրբեջանի քաղաքացիներ են, մնացածը` օտարերկրացիներ: Գերակշռողը վարակված տղամարդիկ են` 80 տոկոս, իսկ կանայք կազմում են 20 տոկոս:
  • Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը

    Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը

    30.11.2013| 16:42
    Օրերս լույս տեսավ հայ ականավոր պատմաբան Հարություն Թուրշյանի (1900-1978) «Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը» մենագրությունը (կազմեց և պատրաստեց հրատարակության՝ Հ. Տ. Մարության, Երևան, Հեղինակային հրատ., 2013, 292 էջ), որը պատրաստ էր տպագրության դեռևս 1958թ.։
  • Պատրաստ ենք քննարկել հարցերը` հույզերին չտրվելով

    Պատրաստ ենք քննարկել հարցերը` հույզերին չտրվելով

    30.11.2013| 11:11
    Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները քննարեկել առանց հույզերի` ելնելով տարածաշրջանի շահերից:
  • ԵԱՀԿ-ի մասնակցությունը կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից

    ԵԱՀԿ-ի մասնակցությունը կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից

    30.11.2013| 11:09
    ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է ԵԱՀԿ ջանքերը՝ ուղղված ձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
  • Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ  կարգավորման անհրաժեշտությունը

    Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

    30.11.2013| 11:07
    Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար`նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում: