Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 
  • Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    Մենք ենք, Մոնղոլիան, Վիետնամն ու Սիրիան

    27.11.2013| 15:51
    Պարույր Հայրիկյանը այս օրերին իր կուսակից ընկերների հետ նստացույց է անում նախագահականի մոտ: Սա մի ակցիա է, որով հասարակության մի հատված կարող է տեղեկացվել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Հայրիկյանն այս օրերին նաև հարցազրույցներ է տալիս ու փորձում բացատրել իր քայլի նպատակը:
  • Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

    Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին

    27.11.2013| 15:43
    «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի, ինչպես նաև Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ) կողմից:
  • ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է

    ՀՀԿ-ն ինչ է կարդացել, որ ՄՄ որոշումը կայացրել է

    27.11.2013| 15:14
    «Ես Մարքսի «Կապիտալն» եմ կարդացել, որ հասկանամ ՄՄ որոշումը»,- այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը` նշելով, թե այդ փաստաթղթի ոչ միայն մանրամասներին, այլև «խոշորներին» էլ ծանոթ չենք:
  • Բարոկկո երաժշտության երեկո

    Բարոկկո երաժշտության երեկո

    27.11.2013| 14:54
    Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 28-ին կներկայացնի բարոկկո երաժշտության երեկո: Ծրագրում` Բախ, Պերգոլեզի, Վիվալդի, Հենդել, Չեստի, Մոնտեվերդի Ելույթ կունենան նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ` միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա-Մարիա Մկրտչյանը (սոպրանո) և «Ֆեստո» միջազգային մրցույթի դափնեկիր Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո):
  • Եվրոպայի մեղքով Հայաստանը չընտրեց ԵՄ-ն

    Եվրոպայի մեղքով Հայաստանը չընտրեց ԵՄ-ն

    27.11.2013| 14:50
    «Մենք նորից բարիկադնե՞ր պիտի կառուցենք` մի կողմում ԵՄ կողմնակիցները, մյուսում` ՄՄ: Առայժմ չի եղել սառը դատողություն այս որոշման առնչությամբ: Եթե Հայաստանը չընտրեց ԵՄ-ի ասոցացման ճանապարհը, Եվրոպայի մեղքն էլ կա: Երեք իշխանությունները չեն արել քայլեր, որ Հայաստանի տնտեսությունը զարգանար»,- նկատեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը:
  • Սիրիան կմիանա Մաքսային միությանը

    Սիրիան կմիանա Մաքսային միությանը

    27.11.2013| 13:21
    Սիրիան ավարտել է բանակցությունները ՌԴ-ի հետ ՄՄ մտնելու համար: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը:
  • Հայ դպրոցական մարզիկներն առաջին անգամ կմասնակցեն գիմնազիադային

    Հայ դպրոցական մարզիկներն առաջին անգամ կմասնակցեն գիմնազիադային

    27.11.2013| 12:24
    Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը: Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր, Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:
  • Դեպարդիեն իզո՞ւր հեռացավ Ֆրանսիայից

    Դեպարդիեն իզո՞ւր հեռացավ Ֆրանսիայից

    27.11.2013| 12:15
    Ֆրանսիայի Սենատը մերժել է գերշահույթների համար 75% հարկերի ներմուծման օրինագիծը: Սենատորները կարծում են, որ հարկի ներմուծումը կարագացնի ուղեղների և կապիտալների արտահոսքը երկրից:
  • ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում փակվում է

    ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում փակվում է

    27.11.2013| 12:14
    2014-ի հունվարի 1-ից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխվելու է` տեղեկացրել է ներկա ղեկավար Քորայ Թարգայը:
  • Պրոդին Պուտինին հրավիրում է Աֆրիկա

    Պրոդին Պուտինին հրավիրում է Աֆրիկա

    27.11.2013| 12:13
    Ռոմանո Պրոդիի հետ հանդիպման ժամանակ Հռոմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է միգրացիայի հարցերը: Թեման, ըստ Պուտինի, շատ կարևոր է եվրոպական երկրների համար: