Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 
  • Մեր սև սիրտ, ձեր կարմիր Պուտին

    Մեր սև սիրտ, ձեր կարմիր Պուտին

    24.11.2013| 15:59
    Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խանդավառված է Մաքսային միությանն անդամակցելու որոշումից և նոր «դեմքով» է պատրաստվում այդ «արարողությանը»:
  • Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը

    Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը

    23.11.2013| 19:31
    Օրերս «Յունիգրաֆ իքսի» կողմից Երևանում վնասազերծված գայլին այցելել են ՀՀ գիտություննների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Մամիկոն Ղասաբյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նրանք նախ փաստեցին, որ կենդանին իրոք գայլ է, ապա ծանոթացան վերջինիս վիճակին։ Նշենք, որ գայլը շատ թույլ է, ոտքի չի կանգնում։
  • «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    «Մենք ընդամենը գործիք ենք` Ռուսաստանի խաղի մեջ»

    23.11.2013| 14:05
    «Ցանկացած նորմալ մարդ կամ մասնագետ միշտ ավելի բարձր նշաձող է դնում և ձգտում է այդ բարձր նշաձողին: Սեպտեմբերի 3-ից հետո մենք մեր նշաձողը իջեցրինք մինչև հատակի մակարդակ, որ երևի սողալով տակից անցնենք: Ես անընդունելի եմ դա համարում: Փոխանակ մենք ձգտենք ավելի բարձր նշաձողի, որպեսզի երկիրը զարգացում ապրի, առաջ գնա, ետ ենք գնում: Ցավոք սրտի, մեր ժողովրդի մեծ մասը ռուսամետ է, դա ձգտումներից զուրկ զանգվածն է: Նրանք գերադասում են ստրուկ լինել, ունենալ տեր, ով իրենց մի կտոր հաց կտա: Բայց կա Սովետական միություն չտեսած սերունդ, երիտասարդություն, որը ձգտում է ավելի կայուն հիմքերի վրա իր ապագան կերտել: Ես զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է գնալ մի երկիր, որտեղ բոլոր չինովնիկների երեխաները կրթություն ստանալու համար Եվրոպա են գնում»,-խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների թեմայի շուրջ, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
  • «Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»

    «Սա Հայաստանի որոշումը չէ, ընդամենը նախագահի հայտարարություն է»

    23.11.2013| 13:59
    Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի`նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարության շուրջ բազմաթիվ իրարամերժ կարծիքներ հնչեցին քաղաքական տարբեր կառույցների ու քաղաքագետների կողմից: ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆՆ, օրինակ, կարծում է, որ սեպտեմբերի 3-ին նախագահի` ՀՀ-ի ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությունը, վատ տրամադրության հետևայնք է. «Այդ հայտարարություն անողը կամ վատ տրամադրություն կամ բարձր ճնշում է ունեցել»:
  • ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է

    ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է

    23.11.2013| 13:47
    Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղված աշխատանքների դադարեցումը բացատրում է ԱՊՀ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վատացմամբ եւ արդյունաբերության անկմամբ:
  • Եվրամիությունը գերադասում է դադար վերցնել

    Եվրամիությունը գերադասում է դադար վերցնել

    23.11.2013| 13:45
    Եվրամիությունում չեն մեկնաբանում Ուկրաինայի որոշումը: Եվրախորհրդարանի առաքելության ղեկավար Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվանևսկին հրաժարվել է մեկնաբանություն տալ, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել այցն Ուկրաինա, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիեւի որոշումը կապված է Կրեմլի ճնշման հետ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
  • Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել

    Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել

    23.11.2013| 13:42
    «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են` առանց մեր անմիջական մասնակցության»` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Պետերբուրգյան հանդիպումը կնպաստի այդ գործընթացին:
  • Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը

    Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը

    23.11.2013| 13:40
    Ուկրաինայի ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում նոյեմբերի 24-ին հավաքվել Մայդանում հանրահավաքի` ընդդեմ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշման: Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլայ Ազարովին մեղադրել են պետական հանցագործության մեջ եւ պահանջել խորհրդարանում բացատրություններ տալ:
  • Կվասնևսկին ավարտում է առաքելությունը

    Կվասնևսկին ավարտում է առաքելությունը

    23.11.2013| 13:38
    Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին Եվրախորհրդարանին զեկույց կներկայացնի իր առաքելության ավարտի վերաբերյալ` նա ղեկավարում է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը Ուկրաինայի հարցով:
  • Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ մրցանակ` Էդուարդ Թոփչյանին

    Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ մրցանակ` Էդուարդ Թոփչյանին

    22.11.2013| 18:34
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի համար» շքանշանին (Order of Merit for Labour)` Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ: Մրցանակը Մաեստրոյին հանձնվել ՀՀ-ում Իտալիայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: