• Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.06.2020| 00:02
    Մար­դու եր­ջան­կու­թ­յան ժա­մա­նակ տրտ­մու­թ­յան մեջ են լի­նում նրա թշ­նա­մի­նե­րը, իսկ նրա վշ­տի ժա­մա­նակ նրա բա­րե­կա­մը լքում է նրան։ Հա­վի­տ­յան մի՛ հա­վա­տա քո թշ­նա­մուն, քան­զի ինչ­պես պղինձն է ժան­գոտ­վում, այն­պես էլ` նրա չա­րու­թ­յու­նը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.05.2020| 00:01
    Եթե բա­րիք ես ա­նում, ի­մա­ցիր` ում ես ա­նում, և շնորհ կս­տա­նաս քո բա­րի­քի հա­մար։ Բա­րի՛ք ա­րա բա­րե­պաշ­տին և փո­խա­րե­նը հա­տու­ցում կս­տա­նաս ե­թե ոչ նրա­նից, ա­պա Բարձ­ր­յա­լից։ Բա­րիք չկա նրա հա­մար, ով մշ­տա­պես չա­րիք է գոր­ծում և ո­ղոր­մա­ծու­թ­յուն չի ցու­ցա­բե­րում։ Օգ­նի՛ր բա­րե­պաշ­տին և ձեռք մի՛ եր­կա­րիր մե­ղա­վո­րին։ Բա­րի՛ք ա­րա խո­նար­հին և մի՛ օգ­նիր ամ­բարշ­տին։ Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 12. 1-5
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.05.2020| 00:01
    Ա­մեն մար­դու մի՛ ըն­դու­նիր քո տու­նը, քան­զի բազ­մա­թիվ են նեն­գա­վոր մար­դու ո­րո­գայթ­նե­րը։ Ինչ­պես որ­սորդն է դա­րան մտ­նում կա­քավ որ­սա­լու հա­մար, այն­պես էլ ամ­բար­տա­վա­նը, ո­րի ուշքն ու միտ­քը քեզ գլո­րելն է։ Նա բա­րի­քը վե­րա­ծում է չա­րի­քի և ա­րա­տա­վո­րում այն, ինչ ցան­կա­լի է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.05.2020| 00:01
    Բա­րի­քը, չա­րի­քը, կյան­քը և մա­հը, աղ­քա­տու­թ­յունն ու հարս­տու­թ­յու­նը Տի­րո­ջից են։ Տի­րոջ պարգևը բա­րե­պաշտ­նե­րին է մնում, և հա­վի­տ­յան է նրա բա­րե­հա­ճու­թ­յու­նը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.05.2020| 00:06
    Մի՛ են­թարկ­վիր ա­մեն հող­մի և մի՛ գնա ա­մեն շավ­ղով, քան­զի դրանք մե­ղա­վո­րի ու եր­կե­րե­սա­նի մար­դու բա­ժինն են։ Հաս­տա՛տ ե­ղիր քո ի­մաս­տու­թյան մեջ, և քո խոս­քը թող մե՛կ լի­նի։ Լսե­լու մեջ փութ­կո՛տ ե­ղիր և պա­տաս­խան խոս­քի մեջ`համ­բե­րո՛ղ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.05.2020| 00:04
    Խո­նարհ մար­դու ի­մաս­տու­թ­յու­նը բարձր է պա­հում նրա գլու­խը և մե­ծա­մեծ­նե­րի մեջ է բազ­մեց­նում նրան։ Մար­դուն մի՛ գո­վիր իր գե­ղեց­կու­թ­յան հա­մար և մի՛ ար­հա­մար­հիր իր խեղճ տես­քի հա­մար։ Մե­ղուն փոքր է թռ­չող­նե­րի մեջ, սա­կայն նրա պտու­ղը քաղց­րու­թ­յան սկիզբն է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.05.2020| 00:04
    Ար­դարև, ի­մաս­տու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է իր ան­վա­նը և շա­տե­րին չէ, որ հայտ­նի է։ Լսի՛ր, որ­դի՛ս, և ըն­դու­նի՛ր իմ խրա­տը, մի՛ մեր­ժիր իմ այս խոր­հուր­դը։ Դի՛ր քո ոտ­քը նրա ոտ­նա­կա­պե­րի մեջ և քո պա­րա­նո­ցը` նրա շղ­թա­նե­րի մեջ։ Խո­նար­հեց­րու՛ քո ու­սը, վերց­րու՛ այն և մի՛ ձանձ­րա­ցիր նրա կա­պանք­նե­րից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.05.2020| 00:02
    Քան­զի ա­մոթ կա, որ դե­պի մեղք է տա­նում, ա­մոթ էլ կա, որ փառք է և շնորհ... Մի՛ ե­ղիր ընդ­դեմ ճշ­մար­տու­թ­յան և ա­մա­չի՛ր քո ա­նար­ժա­նու­­թյան հա­մար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.05.2020| 00:02
    Հե­ռու՛ մնա քո թշ­նա­մի­նե­րից և զգու՛յշ ե­ղիր բա­րե­կամ­նե­րից։ Հա­վա­տա­րիմ բա­րե­կա­մը հզոր պատ­վար է, իսկ ով գտ­նի նրան, գանձ է գտել։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.04.2020| 00:01
    Գե­րի մի՛ դար­ձիր քո ան­ձին և քո ու­ժին, մի՛ հպար­տա­ցիր քո հարս­տու­թ­յամբ, մի՛ ե­ղիր անձ­նա­պաս­տան և մի՛ ա­սա, թե` «Իմ ու­նեց­ված­քը շատ է»։