Ասում են...

Ասում են...
02.10.2020 | 00:34

...թե այս օ­րե­րին ժա­մա­նա­կին մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ աշ­խա­տած, տար­բեր բա­րե­կա­մա­կան խմ­բե­րում ընդգրկված նախ­կին­նե­րը՝ «սևե­րը», դր­սի հետ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են տա­նում, բո­լոր խո­ղո­վակ­նե­րով ներ­կա­յաց­նում սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կը, ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան հար­ձակ­ման ողջ պատ­կե­րը և հայ­կա­կան կող­մի հս­տակ մո­տե­ցու­մը։

ՈՒ, ա­մե­նա­կարևո­րը, ա­նաղ­մուկ։ Նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ոչ միայն ան­տե­սել են բո­լոր ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ու կանգ­նել ա­ռաջ­նագ­ծի զին­վո­րի թի­կուն­քին, այլև դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում ա­վե­լի շատ են աշ­խա­տում, քան հայ­րե­նա­սի­րա­կան ճա­ռե­րով ԱԺ ամ­բիո­նը «գրա­ված» իշ­խա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րոնք «մար­տա­կան դիր­քե­րից» շա­րու­նա­կում են «սևի» ու «սպի­տա­կի» պա­ռակ­տիչ կռի­վը։

Դիտվել է՝ 16308

Մեկնաբանություններ