ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն «արդար և ամուր խաղաղության պայմանները»՝ Ժնևում բանակցություններից հետո։ Տեղի կունենա նաև ամերիկյան «խաղաղ պլանի» քննարկում։               
 

Ադրբեջանը 10 մլրդ դոլար ներդրում կանի Թուրքիայում

Ադրբեջանը 10 մլրդ դոլար ներդրում կանի Թուրքիայում
13.05.2015 | 17:51

Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտնել է, որ մտադիր է 10 մլրդ դոլարի ներդրում անել թուրքական Petkim նավթաքիմիական ընկերությունում 7-8 տարվա ընթացքում: «2008-2014-ին SOCAR-ը 2,2 մլրդ դոլար է ներդրել Petkim-ում: Մենք մտադիր ենք գալիք 7-8 տարում ևս 10 մլրդ դոլար ներդնել»,- ասել է Աբդուլաևն ադրբեջանական մամուլի ներկայացուցիչներին: Հայտարարությունն արվել է Ադրբեջանում կայացած Business 20-ի շրջանակներում, որի նպատակն է սերտացնել կապերը G20-ի երկրների բիզնես շրջանակների միջև:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ