Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 
  • «Իսլամը խաղաղության կրոն է»

    «Իսլամը խաղաղության կրոն է»

    21.10.2013| 14:03
    Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղարի տեղակալ Դը Ֆադել Մուհամեդ Ջավադը Երևանում ընթացող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լավագույն նախադեպերն են ստեղծել՝ պաշտպանելու մարդու իրավունքները այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումներից:
  • Ազատությունը կարող է բացահայտել նաև այլանդակ երևույթները

    Ազատությունը կարող է բացահայտել նաև այլանդակ երևույթները

    21.10.2013| 14:00
    Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր ելույթում նշեց, որ ինքը քանիցս այցելել է Հայաստան: «Մեզ պակասում է ընդհանուր քաղաքական կամքը», -ասաց Դունյա Միյատովիչը, որը եղել է ԵԱՀԿ տարբեր երկրներում: Նա ասաց, որ բոլոր երկրներում էլ կան անհանդուժողականության խնդիրները: Դունյա Միյատովիչն ասաց, որ ինքը Բոսնիայից է, որը շատ խնդրահարույց երկիր է:
  • Ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտեցին

    Ակտիվիստներն իրենց բողոքն արտահայտեցին

    21.10.2013| 13:56
    Հոկտեմբերի 21-22-ը Երևանում ընթանում է «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով բարձրաստիճան համաժողովը, որի կազմը բավականին ներկայացուցչական է՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկս, Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, այլք:
  • Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն

    Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն

    20.10.2013| 15:07
    Հղիության ընթացքում ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործումը մեծացնում է հանցագործ երեխա ունենալու վտանգը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին պատմել է մանկական հոգեբույժ Եվգենի Մակուշկինը:
  • Բրիտանացիների համար դա ազգային խայտառակություն է, իսկ մե՞զ համար

    Բրիտանացիների համար դա ազգային խայտառակություն է, իսկ մե՞զ համար

    20.10.2013| 13:29
    Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթը «ազգային խայտառակություն» է համարել փաստը, որ երկրում կա 800 հազար «խրոնիկ միայնակ» մարդ: Նախարարն ասել է, թե կառավարությունը պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնի միայնության պրոբլեմին, քանի որ Մեծ Բրիտանիայում 5 միլիոն մարդ իր ազատ ժամանակի մեծ մասը հեռուստացույցի առջև է անցկացնում:
  • Տիգրանի ներքին ազատությունը վանդակաճաղերի հետ առնչություն չունի

    Տիգրանի ներքին ազատությունը վանդակաճաղերի հետ առնչություն չունի

    18.10.2013| 16:45
    Տիգրան Առաքելյանը երեկ հեռուստաեթերով ասել է բաներ, որոնց մասին հասարակությունը ընդհանուր առմամբ տեղյակ էր: Սկսած` թե ինչպես է հնարավոր քաղաքացու նկատմամբ գործ սարքել, տևական ժամանակ մարդուն ազատազրկել և հետո նույն այդ գործը մեկ օրվա մեջ գլխիվայր շուռ տալ՝ ազատազրկվածին ազատություն շնորհելով, վերջացրած նրանով, որ Հայաստանի ազատազրկման վայրերում մարդկանց թերսնում են:
  • Հայ աստղերը՝ աղանդավորնե՞ր

    Հայ աստղերը՝ աղանդավորնե՞ր

    18.10.2013| 16:31
    «Վերջերս չորս տարեկան երեխան իր տատիկի պատճառով մահացել է, քանի որ աղանդավոր տատիկը թույլ չի տվել երեխային տեղափոխեն հիվանդանոց` արյան փոխներարկում կատարելու համար»,-այսօր «Հենարան» ակումբում նման փաստ ներկայացրեցին «Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպության համանախագահներ Սևակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ և Դանիել ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
  • Կնկարահանվի ֆիլմ` իրանահայության մասին

    Կնկարահանվի ֆիլմ` իրանահայության մասին

    18.10.2013| 15:26
    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի առաջարկով` 2014-ի փետրվարին Հայաստանում նախատեսվում է անցկացնել իրանական մշակույթի օրեր: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրանահայության մասին պատմող համատեղ արտադրության ֆիլմ ստեղծելու իրանական կողմի առաջարկը: Իրանահայերին է նվիրված բոլորովին վերջերս լույս տեսած «Իրանահայոց հանրագիտարանը»:
  • Հավուր պատշաճի ներկայացրեց ոչ միայն հայոց ոստանը, այլև եզդի համայնքը

    Հավուր պատշաճի ներկայացրեց ոչ միայն հայոց ոստանը, այլև եզդի համայնքը

    18.10.2013| 11:53
    «Իրատես de facto-ի» սույն թվականի թիվ 36-ում տպագրվեց «Շնորհիվ ՀՀԿ-ի՝ Երևանի եզդի համայնքն ունի մայրաքաղաքի ավագանու անդամ» հոդվածը, որն ԱՐՄԵՆ ԱՄՈՅԱՆԻ մասին էր, որում կար նրա հետևյալ միտքը. «Աշխատանքիս ընթացքում և հետո դրվատանքի արժանի հետք թողնեմ»։
  • «Տանձափարախի վանական համալիրը պետք է հասնի հաջորդ սերունդներին» (ֆոտոշարք)

    «Տանձափարախի վանական համալիրը պետք է հասնի հաջորդ սերունդներին» (ֆոտոշարք)

    18.10.2013| 11:17
    «Իրատես de facto»-ն անդրադարձել էր «Երկիր և մշակույթ» կազմակերպության (ԵՄԿ) նախաձեռնությամբ 2012-ին կազմակերպված գիտարշավին, որի ընթացքում մաքրվել էին Սյունիքի մարզի Բեխ ավանի տարածքում գտնվող Տանձափարախի անապատի խոտածածկ խաչքարերը, սրբապատկերները, վանական համալիրի ներսի աղբի կույտերը, քանդված քարերը: Հատվել էին այն ծառերը, որոնք աճել էին անգամ վանքի պատերի վրա: Գիտարշավը շարունակվել է նաև այս տարի: