Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 
  • «Երկու Օլիմպիադա, և վե՛րջ»

    «Երկու Օլիմպիադա, և վե՛րջ»

    15.02.2014| 11:24
    Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով, հարկավոր է մարզիկների համար Օլիմպիական խաղերի մասնակցությունը սահմանափակել: Նա առաջարկել է սպորտի մասին օրենքում փոսփոխություններ կատարել:
  • Կկանգնեցնեն  արձանը

    Կկանգնեցնեն արձանը

    14.02.2014| 12:28
    Մոսկվայի «Սպարտակի» համար կառուցվող նոր մարզադաշտի տարածքում նախատեսվում է ունենալ ակումբի լեգենդար ֆուտբոլիստների արձանատեղի: Իգոր Նետտոյի, Ստարոստին եղբայրների, այլ անվանիների կողքին իր արձանը կունենա նաև մեր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը` հիրավի բացառիկ անուն նախկին Խորհրդային Միության ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի տարեգրությունում:
  • Առաջին մրցակիցն Անանդն է

    Առաջին մրցակիցն Անանդն է

    14.02.2014| 12:27
    Փետրվարի 12-ին ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները: Խանտի-Մանսիյսկում մարտի 11-30-ին կայանալիք դիմակայության առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մեր գրոսմայստերը խաղալու է սև խաղաքարերով: Ի դեպ, Արոնյանին վերջին տուրում դիմակայելու է Սերգեյ Կարյակինը, ով խաղալու է սև ֆիգուրներով:
  • Առանց  փոփոխությունների

    Առանց փոփոխությունների

    14.02.2014| 12:24
    Անգլիայի առաջնությունում «Չելսին» պահպանեց առաջատարի դիրքը, թեպետ «Վեստ Բրոմվիչի» հետ արտագնա հանդիպման խաղավերջին ձեռքից բաց թողեց հաղթական հաշիվն ու բավարարվեց մեկ միավորով` 1:1: Իրավիճակից կարող էր օգտվել «Արսենալը», սակայն Արսեն Վենգերի սաները «Մանչեստր Յունայթեդի» հետ հանդիպումում նույնպես բավարարվեցին մեկ միավորով` 0:0:
  • Հաղթանակներ  պարտությունից հետո

    Հաղթանակներ պարտությունից հետո

    14.02.2014| 12:21
    Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում էլ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալն» ու դուրս եկավ եզրափակիչ: Ասենք, որ արքայական ակումբն այս անգամ էլ վրեժխնդիր եղավ անցած տարվա եզրափակչում նույն «Աթլետիկոյից» կրած պարտության համար: Երկու հանդիպումների արդյունքով իրենց համաքաղաքացիներին ռեալցիները հաղթեցին ընդհանուր 5:0 հաշվով: Առաջին հանդիպման ժամանակ արձանագրվել էր 3:0 հաշիվը: Եզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Բարսելոնի» հետ, որը «Ռեալ Սոսիեդադի» հետ պատասխան խաղում բավարարվեց ոչ-ոքիով` 1:1: «Բարսելոնի» կազմում նորից աչքի է ընկել Մեսին:
  • Փրկօղակի դերում են  գեղասահորդները

    Փրկօղակի դերում են գեղասահորդները

    14.02.2014| 12:20
    Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի առաջին վեց օրվա արդյունքներով թիմային հաշվարկում առաջատարը Գերմանիայի պատվիրակներն են: Նրանց ակտիվում է վեց ոսկե, մեկական արծաթե ու բրոնզե մեդալ:
  • 525 գրամից  6 գրամն է ոսկի

    525 գրամից 6 գրամն է ոսկի

    14.02.2014| 12:18
    Ըստ Pitsburgh Post-Gazette-ի, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալի ապրանքային գինը 550 ամերիկյան դոլար է: Այն կշռում է 525 գրամ, հիմնականում բաղկացած է արծաթից:
  • Մրցեցին սուսերամարտիկները

    Մրցեցին սուսերամարտիկները

    13.02.2014| 17:47
    Բյուրեղավանում մեկնարկել է սուսերամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունը: Առաջին օրը մրցել են խոցասուսերակիրները: Աղջիկներից առավել հաջողակ է եղել «Քեթրին» ակումբի սան Էմմա Պողոսովան, երկրորդը Լիլիթ Էվոյանն էր (Նորագավթի սուսերամարտի դպրոց), երրորդը` Աստղիկ Մարտիրոսյանն ու Մարիամ Հարությունյանը («Քեթրին» ակումբ):
  • Ֆուտբոլիստները չեն ծառայի

    Ֆուտբոլիստները չեն ծառայի

    13.02.2014| 12:16
    Այսօր կառավարության նիստում սպորտի նախարար Յուրի Վարդանյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մի քանի մարզիկների, այդ թվում՝ Էդգար Մանուչարյանին, զինծառայությունից տարկետում տալու որոշումը ներկայացրեց:
  • Օլիմպիական առաջատար հնգյակը

    Օլիմպիական առաջատար հնգյակը

    12.02.2014| 12:13
    Օլիմպիադայի չորրորդ օրվա արդյունքներով առավելագույն մեդալներ նվաճած երկիրը Նորվեգիան է` չորսական ոսկե ու բրոնզե, երեք արծաթե մեդալ: Նույնքան ոսկե ու արծաթե մեդալ ունի Կանադայի ընտրանին, սակայն նորվեգացիներին զիջում է բրոնզի քանակով` երկու: