ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

ԼՂՀ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել

ԼՂՀ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել
20.05.2016 | 11:03

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ ցեղասպանությունը.


- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները,
- Արձանագրելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը:


ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Ժողովրդավարություն»
«Դաշնակցություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ
19 մայիս, 2016 թ.,Ստեփանակերտ

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ