Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 
  • Մարտին Վարդազարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

    Մարտին Վարդազարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

    08.11.2013| 18:17
    Նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանի ծննդյան 75-ամյակին:
  • Կհրատարակվեն «Ռուսաց լեզու» շտեմարանի 3 նոր մասերը

    Կհրատարակվեն «Ռուսաց լեզու» շտեմարանի 3 նոր մասերը

    08.11.2013| 15:31
    2014 ուստարվա «Ռուսաց լեզու» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի կառուցվածքում կատարվել են փոփոխություններ: Մշակվել են կարճ պատասխան պահանջող առաջադրանքներ, որոնք մինչ այժմ չեն եղել ռուսաց լեզվի թեստերում: Նախատեսվում է 2013-2014 ուստարում հրատարակել շտեմարանի երեք նոր մաս, որոնցից առաջին և երկրորդ մասերում կներառվեն նախկին երկու մասերը, ինչպես նաև նոր` կարճ պատասխանով առաջադրանքները կընդգրկվեն երրորդ մասում:
  • Արարատում սպասում են ժամը 5-ին

    Արարատում սպասում են ժամը 5-ին

    08.11.2013| 14:47
    Այսօր Արարատ քաղաքում նախընտրական քարոզչության վերջին օրը սպասողական վիճակ է։ Հանրապետականները քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակում շքեղ բեմ են պատրաստել ու պատրաստվում են ժամը 16.00 կայանալիք քարոզարշավի ավարտական գալա համերգին։ Արարատցիներին կուրախացնեն հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները։ Ժամը 17-ին նախատեսված է նաև ՀՀԿ հանրահավաքը՝ ի պաշտպանություն քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի։
  • «Որ ցածրորակ ՀՀՇ-ականները իշխանության չգան»

    «Որ ցածրորակ ՀՀՇ-ականները իշխանության չգան»

    08.11.2013| 13:18
    Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձել է ընդդիմության կողմից մշտապես հնչող պահանջին` նախագահի հրաժարականին, հիշեցնելով դեռ 1998-ի իրադարձությունները:
  • Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    08.11.2013| 12:35
    Վատիկանի մամլո ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 25-ին նախատեսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
  • Յասեր Արաֆաթին թունավորել են

    Յասեր Արաֆաթին թունավորել են

    08.11.2013| 12:33
    Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթը, հնարավոր է, մահացել է ռադիոկատիվ պոլոնիումով թունավորումից, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը` վկայակոչելով շվեյցարացի փորձագետների եզրահանգումները:
  • Դժբախտություն տեղի չի ունենա

    Դժբախտություն տեղի չի ունենա

    08.11.2013| 12:32
    Ժնևում սկսվել է բանակցությունների հերթական փուլը Մեծ վեցնյակի երկրների և Իրանի միջև: Մեծ վեցնյակի պատվիրակությունը գլխավորում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Իրանական կողմից բանակցությունները վարում է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա հայտարարել է, որ եթե իր երկրի միջուկային ծրագրի շուրջ ընթացող այս բանակցությունների արդյունքում փոխհամաձայնության չգան, դժբախտություն տեղի չի ունենա: Պաշտոնական Թեհրանը շարունակում է հայտարարել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
  • Սերժ Սարգսյանն ընդունել է Վիկտոր Խրիստենկոյին

    Սերժ Սարգսյանն ընդունել է Վիկտոր Խրիստենկոյին

    08.11.2013| 12:30
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:
  • ԵՄ-ն սպասում է

    ԵՄ-ն սպասում է

    08.11.2013| 12:28
    ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի օգնական Պիտեր Ստանոն բացատրել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հռչակագիրը պետք է համաձայնեցվի և հրապարակվի Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում:
  • Թուրքիան պնդում է իր անիրականանալի նախապայմանները

    Թուրքիան պնդում է իր անիրականանալի նախապայմանները

    08.11.2013| 12:27
    Թուրքիայի Ազգային մեծ ժողովում լսումների ժամանակ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ աշխատում են հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ: