ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հունաստանի և Կիպրոսի պատվիրակություններին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հունաստանի և Կիպրոսի պատվիրակություններին
14.12.2017 | 23:29

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին և Կիպրոսի Հանրապետության նախագահի` հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությունները՝ ուղեկցությամբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի:

Նախարարը Նորին Սրբությանը ներկայացրել է Հունաստանի և Կիպրոսի պատվիրակությունների Հայաստան այցի նպատակը, կարևորեց սփյուռքի հարցերի շուրջ սկզբնավորվող եռակողմ համագործակցությունը, որն ազդարարվել է ՀՀ սփյուռքի նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Վեհափառ Հայրապետը ողջունել է հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նշելով, որ գործակցության համար ամուր հիմք են ծառայում դարերով ձևավորված սերտ հարաբերությունները: Նորին Սրբությունը կարևորել է պատմական հանգամանքների բերումով տարբեր երկրներում ապաստանած հայ և հույն ժողուրդների զավակների նկատմամբ դրսևորվող հոգատարությունը, ինչը կնպաստի սփյուռքի առջև ծառացող արդի մարտահրավերների հաղթահարմանը և ազգային ինքնության պահպանմանը: Գարեգին Բ կաթողիկոսը կարևորել է Սփյուռքում երեք համայնքների փոխադարձ զորակցությունը, որպեսզի կարողանան հասնել իրենց ժողովուրդների դեմ պատմության ընթացքում գործված անարդարության ճանաչմանը և միջազգայնորեն դատապարտմանը:


Սփյուռքի համախմբման գործում Վեհափառ Հայրապետը կարևոր է նկատել եկեղեցիների առաքելությունը, անդրադարձ կատարել Հայաստանյայց առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերություններին ու սփյուռքի տարբեր համայնքներում սերտ համագործակցությանը:
Հունաստանի ԱԳ փոխնախարար Տերենս-Նիկոլաոս Քուիքը նշել է, որ սփյուռքի համախմբվածության ամենակարևոր կամուրջը կրոնն է և եկեղեցին` կարևորելով եկեղեցու դերակատարությունը սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Կիպրոսի նախագահի` հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը Նորին Սրբությանը փոխանցել է Կիպրոսի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները: Ֆոտիսը բարձրորեն է արտահայտվել Կիպրոսի հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ Կիպրոսի ժողովրդի կարևոր մասն է կազմում: Հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարը նույնպես անդրադարձել է սփյուռքի խնդիրներին՝ դրանց հաղթահարման գործում կարևորելով երեք երկրների համատեղ ջանքերը:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ