Ակցիայի մասնակիցներն արձանագրեցին, որ երկու համալսարան մտան և տեսան, որ իրենց աջակցում են և ուսանողները և դասախոսները: Այսօր ակցիան ավարտվեց, իսկ հետագա գործողությունների մասին կմանրամասնեն հետո:
Ակցիայի մասնակիցները ՀՀ ոստիկանության շենքի մոտ են: Նրանք պահանջում են ոստիկանապետին իջնել ու բացատրություն տալ ոստիկանների, իրենց բնորոշմամբ, անօրինականությունների վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ակցիաների՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո՝ հայտարարե; է ընդդիմադիր Գիգի Բոկերիայն:
Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» երթը՝ հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժումը»:
Ըստ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը:
Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները հայտնել են, թե ում են համարում Արցախյան երկրորդ պատերազմում պարտության մեղավոր: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Տեառնընդառաջի Սուրբ Պատարագի ավարտին, Սուրբ Գայանե վանքում փետրվարի 14-ին կատարվել է նորապսակների օրհնության կարգ, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։