Արվես­տի դպ­րոց­նե­րը շա­րու­նա­կում են պա­հան­ջել չանց­կաց­ված պա­րապ­մունք­նե­րի գու­մար­նե­րը

Արվես­տի դպ­րոց­նե­րը շա­րու­նա­կում են պա­հան­ջել չանց­կաց­ված պա­րապ­մունք­նե­րի գու­մար­նե­րը
17.04.2020 | 00:20
Մոտ մեկ շա­բաթ ա­ռաջ «Ի­րա­տեսն» ա­հա­զան­գել էր, որ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող ար­վես­տի ու ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րը ե­րե­խա­նե­րից չպա­րա­պած դա­սե­րի վճար­ներն են պա­հան­ջում: Հրա­պա­րա­կու­մից մի քա­նի օր անց մեր խմ­բագ­րու­թյուն էր զան­գա­հա­րել մի կին ու ան­հաս­կա­նա­լի ինչ-որ պա­հանջ­ներ էր ներ­կա­յաց­նում: Բա­վա­կան ագ­րե­սիվ տո­նայ­նու­թյամբ խո­սող կի­նը նախ հրա­ժար­վեց ներ­կա­յա­նալ ու ա­սել՝ ով է, ա­պա սկ­սեց սպառ­նալ, որ ե­թե չհեր­քենք մեր հրա­պա­րա­կու­մը, ա­պա շատ վատ կլի­նի մեզ հա­մար: Ա­վե­լին՝ «բա­նը մինչև ան­գամ մար­դաս­պա­նու­թյան կա­րող է հաս­նել»: Մենք ի­հար­կե չպար­զե­ցինք (ցան­կու­թյուն չու­նենք), թե ով էր մեզ սպա­նե­լու սպառ­նա­լիք տվո­ղը, բայց ըստ տրա­մա­բա­նու­թյան՝ ե­րաժշ­տա­կան կամ ար­վես­տի որևէ դպ­րո­ցի տնօ­րեն կամ ու­սու­ցիչ պետք է լի­ներ: Մեր ըն­թեր­ցող­նե­րի դա­տին ենք թող­նում, թե ի­րենց ե­րե­խա­նե­րին կր­թող դա­սա­տու­նե­րը կամ տնօ­րեն­նե­րը, ո­րոնք, ի դեպ, սա­նե­րին ար­վես­տի հետ մտեր­մաց­նող­նե­րը պետք է լի­նեն, կր­թա­կան ու բա­րո­յա­կան ինչ նկա­րա­գիր կա­րող են ու­նե­նալ: Ինչ վե­րա­բե­րում է մեր հրա­պա­րա­կած լու­րի իս­կու­թյա­նը, ա­պա կրկ­նում ու վե­րա­հաս­տա­տում եմ՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող ար­վես­տի ու ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րը մինչ օրս հոր­դո­րում, ընդ­հուպ՝ վա­խեց­նում են ծնող­նե­րին՝ մու­ծել վար­ձավ­ճար­նե­րը: «Դա­սա­տուն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ զան­գում ու հոր­դո­րում է, որ վճա­րենք: Հի­մա էլ ա­սում է, որ մինչև մա­յիս ամս­վա վար­ձը պետք է տանք: Վս­տա­հեց­նում էր, որ ի­րենց էլ քա­ղա­քա­պե­տա­րա­նից են հրա­հան­գել, թե հա­վա­քեն վճար­նե­րը: Երբ ա­սա­ցի, որ չմա­տու­ցած ծա­ռա­յու­թյան դի­մաց ին­չու՞ պետք է փող տամ, ու­սուց­չու­հին ա­սաց, որ չպա­րա­պած պա­րապ­մունք­ներն ամ­ռան ա­միս­նե­րին են լրաց­նե­լու: Հե­տո էլ վա­խեց­րեց, որ ե­թե վար­ձը չտանք, ե­րե­խան նույն դա­սա­րա­նում կմ­նա: Բայց ինչ էլ լի­նի, ես վար­ձը չեմ մու­ծե­լու, ո­րով­հետև վս­տահ չեմ՝ դա­սե­րը երբ կվերս­կս­վեն կամ ե­րե­խա­նե­րը կհասց­նե՞ն լրաց­նել բաց­թո­ղա­ծը, թե՞ ոչ»,- ա­հա­զան­գեց մեզ դի­մած ծնող­նե­րից մե­կը:
Հար­ցի հա­մար պա­տաս­խա­նա­տու գե­րա­տես­չու­թյուն­նե­րին՝ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նին և կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը կոչ ենք ա­նում օր ա­ռաջ զբաղ­վել այս խնդ­րով, ու թույլ չտալ, որ ծանր այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում որևէ մե­կը պղ­տոր ջրում ձկ­ներ որ­սա ու հա­մար­ձակ­վի լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ սպառ­նա­լի­քի լեզ­վով խո­սել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ