21.04.2014|
21:08
«Ավելի ու ավելի շատ են հնչում Ռուսաստանին ուղղված` իրենց այդ ամենաթողությունից փրկելու կոչերը: Մեզ դնում են շատ բարդ վիճակի մեջ», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` այսօր Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Լավրովն ասել է, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ ՈՒկրաինայում արյունալի հակամարտություն սկսվի: