ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Արմեն Երիցյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ռազմական գործողությունների ցանկություն չունի, սակայն պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանվել:
Ապրիլի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը Մոսկվայի Գյոթեի ինստիտուտը, արտասահմանյան երկրների հետ կապերի ինստիտուտը և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանը կբացեն «Գերմանական արվեստի ուղին 1949 թվականից մինչ օրս» խորագրով ցուցահանդեսը:
Այսօր՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առաջել հետաքրքիր դարձրեց։
ՌԴ-ի կաբելային հեռուստաընկերությունների ասոցիացիան պատրաստ է օգնել «Дождь»-ին՝ վերադառնալու եթեր: Այդ մասին հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Յուրի Պրիպաչկինը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։
Ղրիմի թաթարներին, ովքեր ապրում են ինքնավար հանրապետությունում և հրաժարվում են ՌԴ քաղաքացիությունից, ազատում են աշխատանքից: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի ԳՌ պատգամավոր, Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևը:
Վրաստանի նախագահը հրաման է ստորագրել Սուրբ Հարության տոնի առթիվ դատապարտյալներին ներում շնորհելու մասին: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 95 դատապարտյալների: Նրանք բոլորը ազատ կարձակվեն այսօր` ապրիլի 19-ին:
Գաբրիել Գարսիա Մարկեսի մահը առաջացել է երիկամային անբավարարության և դրան հաջորդած շնչառական հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները:
Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից, և դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։
Մի կողմ դնենք ստամոքսատնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած, այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)...