Կո­րո­նա­հա­մա­ճա­րակն ու դրա հետևանք­նե­րը

Կո­րո­նա­հա­մա­ճա­րակն ու դրա հետևանք­նե­րը
01.05.2020 | 00:44
Մենք, ինչ­պես ողջ աշ­խար­հը, գտն­վում ենք կո­րո­նա­հա­մա­ճա­րա­կի ու դրա հետևանք­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ։ Որ­քա՞ն կշա­րու­նակ­վի այս ըն­թաց­քը, միայն են­թադ­րու­թյուն­ներ կա­րե­լի է ա­նել։ Ինչ­պի­սի՞ն կլի­նեն այդ ազ­դե­ցու­թյուն­նե­րը, դրանց խո­րու­թյունն ու տևա­կա­նու­թյու­նը։ Ծանր, ի­հար­կե, և դժ­վա­րու­թյուն­նե­րով լի, բայց ոչ միայն։ Խն­դիր­նե­րը շատ են և ա­վե­լա­նա­լու են։ Ա­ռող­ջա­պա­հա­կան և բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րին զու­գա­հեռ ոչ պա­կաս լր­ջու­թյամբ ա­ռար­կա­յա­նում են նաև տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը։ Դրանք վե­րա­բե­րում են բո­լոր եր­կր­նե­րին, բո­լոր հա­սա­րա­կու­թյուն­նե­րին։ Դրանց դի­մա­կա­յե­լու, հաղ­թա­հար­ման ռազ­մա­վա­րու­թյու­նը յու­րա­քան­չյուրն իր հա­մար ընտ­րե­լու է` ել­նե­լով իր երկ­րի ֆի­նան­սա­կան, տն­տե­սա­կան, մարդ­կա­յին, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, մտա­վոր ռե­սուրս­նե­րից և դրանց տի­րա­պե­տե­լու, կի­րա­ռե­լու ու­նա­կու­թյու­նից։ Ի­հար­կե հա­սա­րա­կա­կան կարևո­րու­թյան խն­դիր­նե­րը միա­շերտ չեն և խոր­քում բազ­մա­թիվ հար­ցեր են են­թադ­րում, ո­րոնց ամ­բող­ջա­կան լու­ծու­մը միայն թույլ կտար դուրս գալ հիմ­նա­կան խնդ­րի հար­թու­թյուն, ե­թե ի­հար­կե այդ ըն­թաց­քում չենք կորց­նում սկզբ­նա­պատ­ճա­ռի գի­տակ­ցու­մը։ Դեռևս հա­մա­ճա­րա­կի ըն­թաց­քում մենք կու­նե­նանք քա­ղա­քա­ցի­նե­րի սո­ցիա­լա­կան վի­ճա­կի բար­դա­ցում։ Կա­ռա­վա­րու­թյու­նը ինչ-որ մի­ջոց­ներ (փա­թե­թա­յին կամ հաս­ցեա­կան) ձեռք է առ­նում, բայց թե դրանք ինչ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նան այդ տագ­նա­պի ա­ռաջն առ­նե­լու գոր­ծում, ժա­մա­նա­կը ցույց կտա։ Մի բան պարզ է, որ կա­վե­լա­նա գոր­ծազր­կու­թյու­նը, կա­րի­քա­վոր­նե­րի հոգ­սե­րը սո­վո­րա­կա­նից շատ կլի­նեն։ Դրան ի հա­վե­լումն մենք ու­նենք նաև ոչ պա­կաս կարևոր մեկ այլ խն­դիր, ո­րի ազ­դե­ցու­թյան մեղմ­ման ուղ­ղու­թյամբ կա­ռա­վա­րու­թյու­նը կար­ծես ոչ մի բան չի ձեռ­նար­կում և պատ­րաս­տա­կա­մու­թյուն էլ չի դրսևո­րում։ Խոս­քը ան­կա­խու­թյան տա­րի­նե­րի մեր քրո­նիկ հի­վան­դու­թյան, ար­տեր­կիր աշ­խա­տան­քի և ապ­րուս­տի մի­ջոց վաս­տա­կե­լու մեկ­նող մեր հայ­րե­նա­կից­նե­րի մա­սին է։ Հաս­կա­նա­լի է, որ ան­գամ հա­մա­ճա­րա­կի ա­վար­տից հե­տո դեռ եր­կար ժա­մա­նակ կպահ­պան­վեն այլ եր­կր­ներ մուտ­քի-ել­քի սահ­մա­նա­փա­կում­նե­րը։ Այ­սինքն, այդ մար­դիկ զրկ­ված են լի­նե­լու աշ­խա­տան­քի, հետևա­բար նաև ի­րենց ըն­տա­նիք­նե­րի ապ­րուստն ա­պա­հո­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Նրանց թվի մա­սին դա­տե­լու հա­մար բա­վա­կան է հա­յացք գցել այն դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րի ծա­վալ­նե­րին, ո­րոնք տա­րի­ներ շա­րու­նակ, որ­պես նրանց աշ­խա­տան­քի ար­դյունք, փո­խադր­վել են մեր եր­կիր։ Դա մո­տա­վոր պատ­կե­րա­ցում է տա­լիս, թե ինչ խնդ­րի հետ գործ ու­նենք։ Կա­րող ենք ար­ձա­նագ­րել պար­զա­պես, որ մեր աշ­խա­տու­նակ քա­ղա­քա­ցի­նե­րի մի ստ­վար զանգ­ված, որ սո­վո­րա­բար դուրս էր գա­լիս երկ­րից, իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­զա­տե­լով իր մա­սին մտա­ծե­լու հոգ­սից, մնա­լու է տա­նը` բազ­մա­պատ­կե­լով գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը և չե­ղար­կե­լով տրանս­ֆերտ­նե­րի մուտ­քը եր­կիր։ Պե­տու­թյու­նը իր օ­ժան­դա­կու­թյան ծրագ­րե­րի կա­ռուց­ման հա­մար հեն­վում է սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով վի­ճա­կում գտն­վող ըն­տա­նիք­նե­րի ար­դեն հայտ­նի, ար­ձա­նագր­ված տվյալ­նե­րի վրա։ Եվ մեծ հաշ­վով այս մար­դիկ դուրս են մնա­լու այդ ծրագ­րե­րից, ինչն ան­կաս­կած սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյան և դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­ռիթ է դառ­նա­լու։
Մեր կար­ծի­քով` իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են մի­ջոց­ներ ձեռ­նար­կել այդ տագ­նա­պը փա­րա­տե­լու ուղ­ղու­թյամբ։ Նրանք մեր քա­ղա­քա­ցի­ներն են, և ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րը նրանց ձեռ­քի գոր­ծը չեն։ Ա­վե­լին, եր­կար տա­րի­ներ ի­րենց ար­տագ­նա աշ­խա­տան­քով նրանք իշ­խա­նու­թյուն­նե­րին շատ հոգ­սե­րից են ա­զա­տել։
Թե ինչ կձեռ­նար­կեն խնդ­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը, ժա­մա­նա­կը ցույց կտա։ Մենք մեր հեր­թին ա­ռա­ջար­կում ենք մի ծրա­գիր, ո­րը, մեր կար­ծի­քով, ու­շադ­րու­թյան ար­ժա­նի է։ Հույս ու­նենք, որ պե­տա­կան պատ­կան մար­մին­նե­րը ճիշտ կար­ձա­գան­քեն և կընտ­րեն այդ­պի­սի ճա­նա­պարհ։
Խնդ­րի լու­ծու­մը մենք տես­նում ենք երկ­րի ներ­սում նրանց աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու մեջ։ Այդ գործն ա­նե­լու եր­կու տար­բե­րակ կա։ Ա­ռա­ջին. ա­ջակ­ցել, որ նրանք ինք­նու­րույն ինչ-որ գործ նա­խա­ձեռ­նեն։ Երկ­րորդ. նա­խա­ձեռ­նել պե­տա­կան ծրա­գիր, ո­րը կլու­ծի պե­տու­թյան մի խն­դիր, միա­ժա­մա­նակ գոր­ծա­զուրկ մնա­ցած շերտն էլ կա­պա­հո­վի աշ­խա­տան­քով ու կա­յուն ե­կամ­տով։
Ըստ ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղու­թյան (ին­չը մենք չենք կի­սում)` պե­տու­թյունն ին­քը աշ­խա­տա­տե­ղեր չի ստեղ­ծում, պե­տու­թյունն ստեղ­ծում է մի­ջա­վայր, որ­տեղ մաս­նա­վո­րը կա­րո­ղա­նում է «գործ դնել»՝ դառ­նա­լով գոր­ծա­տու և իր նման մի խումբ մարդ­կանց նույն­պես ա­պա­հո­վել աշ­խա­տան­քով ու ապ­րուս­տի մի­ջո­ցով։
Ար­դյո՞ք այդ­պի­սի հե­ռան­կարն ի­րա­կան է։ Ըստ մեզ՝ ոչ։ Այդ­պի­սի մի­ջա­վայ­րի պա­րա­մետ­րե­րը հետևյալն են. ա­ռա­ջին՝ բա­վա­րար քա­նա­կով է­ժան և եր­կար փո­ղեր, երկ­րորդ՝ գնո­ղու­նակ շու­կա։ Այլ կերպ ա­սած՝ շատ ցածր տո­կոս­նե­րով և եր­կար ժա­մա­նա­կով տր­վող փող և շր­ջա­նա­ռու մի­ջոց­նե­րի ա­րագ վե­րա­դար­ձե­լիու­թյուն։
Այն մի­ջոց­նե­րը, որ անհ­րա­ժեշտ են կա­յուն և շա­հու­թա­բեր գործ հիմ­նե­լու հար­ցում, մեր պե­տա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հա­մար հս­կա­յա­կան թվեր են և նրանք պատ­րաստ չեն այդ­պի­սի գու­մար­ներ տրա­մադ­րե­լուն։ Կա­յուն և շա­հու­թա­բեր գործ ա­սե­լով մենք նկա­տի ու­նենք այն գոր­ծը, երբ դրա տե­րը կախ­ված չէ խո­շոր ներկ­րող-ար­տա­հա­նո­ղի քմա­հա­ճույ­քից և չի ընկ­նում նրա գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան տակ։ Նման բիզ­նես հիմ­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի կե­սից մինչև մե­կու­կես մի­լիոն դո­լար։ Ե­թե ըն­դա­մե­նը հա­զար, հա­զար հինգ­հա­րյուր մարդ նման ցան­կու­թյուն դրսևո­րի, պատ­կե­րաց­րեք, թե ինչ գու­մար­նե­րի կա­րիք կա­ռա­ջա­նա։ Մեր խո­րին հա­մոզ­մամբ` ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը նույ­նիսկ դրա քա­ռորդ մա­սին չի գնա երկ­րում ի­րա­կան տն­տե­սա­կան մի­ջա­վայր ձևա­վո­րե­լու հա­մար։ Խե­լա­ցի գո­մե­րի մա­կար­դա­կի «տն­տե­սա­կան» ծրագ­րե­րի հա­մար ո­րո­շա­կի գու­մար­ներ կփո­շիաց­նեն, ար­դյուն­քում վար­կա­ռուին թող­նե­լով բան­կե­րին՝ հո­շո­տե­լու, բայց դա ու­րիշ թե­մա է։ Քա­նի որ այդ գու­մար­նե­րը փոքր չեն լի­նե­լու, պե­տու­թյու­նը կհ­րա­ժար­վի նաև դրանց տո­կո­սադ­րույք­նե­րի սուբ­սի­դա­վո­րու­մից։ Դա նշա­նա­կում է պա­տա­յին վի­ճակ, այն, ինչ ու­նենք այ­սօր մեր մաս­նա­վոր բան­կե­րի և ի­րա­կան տն­տե­սու­թյան միջև։
Այս դեպ­քում ա­վե­լորդ է խո­սել նաև գնո­ղու­նակ շու­կա­յի մա­սին, որ­պի­սին ներ­սում մենք չու­նենք, իսկ դր­սի հետ աշ­խա­տե­լու դեպ­քում դա նշա­նա­կում է լրա­ցու­ցիչ ժա­մա­նակ և լրա­ցու­ցիչ վար­կա­յին բեռ։
Մնում է երկ­րորդ տար­բե­րա­կը, երբ պե­տու­թյունն ինքն է ձեռ­նար­կում մի ծրա­գիր, ո­րը թույլ կտա այդ մարդ­կանց ա­պա­հո­վել աշ­խա­տան­քով ու ե­կամ­տի աղ­բյու­րով։
Այդ­պի­սի ծրագ­րի նա­խա­ձեռն­ման հա­մար պե­տու­թյու­նը պետք է ու­նե­նա հա­մա­պա­տաս­խան լծակ­ներ։ Առն­վազն պե­տա­կան բան­կա­յին հա­մա­կարգ, ո­րը կա­րող է ան­կո­րուստ, ա­ռանց տո­կո­սադ­րույք­նե­րը մաս­նա­վոր բան­կե­րին բաշ­խե­լու, տնօ­րի­նել ներգ­րավ­ված մի­ջոց­նե­րը։ Նման օ­րեն­սդ­րա­կան քայ­լեր չենք կա­րող ակն­կա­լել այս կա­ռա­վա­րու­թյու­նից, հետևա­բար դա նույն­պես գոր­ծող տար­բե­րակ չի կա­րող լի­նել։
Այս դեպ­քում կա ևս մեկ տար­բե­րակ, ո­րը թույլ կտա պե­տու­թյա­նը լու­ծել այդ խն­դիր­նե­րի հան­գույ­ցը՝ ու­նե­նալ փող կոնկ­րետ նպա­տա­կի հա­մար, ա­պա­հո­վել մարդ­կանց գոր­ծով և ե­կա­մու­տով, լու­ծել պե­տա­կան կարևո­րու­թյան խն­դիր։
Տար­բե­րա­կը առևտրա­յին բան­կե­րից այդ ծրագ­րի հա­մար անհ­րա­ժեշտ ծա­վա­լով ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի ներգ­րա­վումն է։ Ինչ կերպ՝ կներ­կա­յաց­նենք քիչ հե­տո։
Այժմ ներ­կա­յաց­նենք այն ծրա­գի­րը, ո­րը, մեր կար­ծի­քով, կա­րող է միա­վո­րել այդ խն­դիր­նե­րը և վս­տա­հա­բար տա­նել լուծ­ման։ Խոս­քը շի­նա­րա­րու­թյան մա­սին է։ Գաղտ­նիք չէ, որ սե­զո­նա­յին աշ­խա­տան­քի մեկ­նող մեր քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռա­վե­լա­գույն մա­սը ար­տերկ­րում աշ­խա­տում է շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տում։ Այ­սինքն շի­նա­րա­րու­թյու­նը թույլ կտա մնալ տա­նը և աշ­խա­տել ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող­նե­րի մեծ մա­սին։ Գաղտ­նիք չէ նաև այն փաս­տը, որ մեր երկ­րում, չնա­յած երկ­րից ար­տա­գաղ­թած­նե­րի մեծ թվին, շատ մեծ թիվ են կազ­մում բնա­կա­րա­նի կա­րիք ու­նե­ցող­նե­րը, հատ­կա­պես` ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում։ Հայտ­նի է նաև, որ նրանց մեծ մա­սին այդ կարևոր խնդ­րի լու­ծումն ան­հա­սա­նե­լի է կա­ռուց­վող «է­լի­տար» տնե­րի ա­ներևա­կա­յե­լի բարձր գնե­րի պատ­ճա­ռով։
Այս­պես ու­րեմն, խոս­քը բնա­կա­րա­նա­յին լայ­նա­մասշ­տաբ շի­նա­րա­րու­թյան մա­սին է թե՛ մայ­րա­քա­ղա­քում, թե՛ մար­զե­րում, հատ­կա­պես՝ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում։
Ինչ խն­դիր­ներ պետք է լուծ­վեն այդ ծրագ­րի կա­տա­րու­մը ե­րաշ­խա­վո­րե­լու հա­մար։ Շի­նա­րա­րա­կան նե­րուժ, այ­սինքն մաս­նա­վոր շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք նախ կա­րող են ի­րա­կա­նաց­նել այդ ծա­վա­լի աշ­խա­տանք­ներ, երկ­րորդ՝ կի­րա­կա­նաց­նեն պե­տու­թյան ա­ռա­ջար­կած պայ­ման­նե­րով։
Շի­նա­րա­րա­կան նե­րուժ մենք ու­նենք, իսկ ո­րա­կյալ կադ­րե­րի պա­կա­սը կլ­րաց­նեն նրանք, ո­րոնց հա­մար նա­խա­ձեռն­վում է այս ծրա­գի­րը։ Պե­տու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով ծրագ­րի կարևո­րու­թյու­նը, նաև, որ ա­ռանձ­նա­պես ծանր բեռ չի վերց­նում իր ու­սե­րին, շի­նա­րար­նե­րի հա­մար կա­րող է ստեղ­ծել հար­կա­յին ար­տո­նյալ պայ­ման­ներ։ Ա­սենք, ա­զա­տել նրանց շա­հու­թա­հար­կից և սոցվ­ճար­նե­րից։ Նույ­նիսկ՝ կի­սել ԱԱՀ-ի դրույ­քա­չա­փը։
Քա­ղա­քա­ցուն բնա­կա­րա­նը կա­րող է վա­ճա­ռել 1 քմ-ի հա­մար սահ­մա­նե­լով 200000 դր ար­ժեք։
Հի­պո­թե­կա­յին վար­կե­րը կա­րող են ձևա­կերպ­վել տա­սը տա­րով և ան­տո­կոս։ Այ­սինքն, քա­ղա­քա­ցին կվ­ճա­րի միայն մայր գու­մա­րը։
Ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի ներգ­րավ­ման մա­սին։ Պե­տու­թյու­նը, իմ հա­մեստ կար­ծի­քով, ա­ռանց բար­դու­թյուն­նե­րի կա­րող է առևտրա­յին բան­կե­րի հետ հա­մա­ձայ­նեց­նել և հինգ տո­կոս տա­րե­կան տո­կո­սադ­րույ­քով ներգ­րա­վել վար­կա­յին մի­ջոց­ներ։ Անհ­րա­ժեշտ գու­մար­նե­րի տրա­մադ­րու­մը ողջ տար­վա կտր­ված­քով նրանց հա­մար նույն­պես կլի­նի ե­կամ­տա­բեր ա­ռա­ջարկ։ Ներգ­րավ­ված գու­մար­նե­րի տո­կո­սադ­րույք­նե­րի վճա­րու­մը պե­տու­թյու­նը կվերց­նի իր վրա։
Այժմ են­թադ­րենք, որ պե­տու­թյու­նը ո­րո­շում է գոր­ծար­կել այս ծրա­գի­րը և ներգ­րա­վում է 200 մլն դո­լար գու­մար, տա­սը տա­րով, տա­րե­կան 5 տո­կոս տո­կո­սադ­րույ­քով։
Այդ գու­մա­րով հնա­րա­վոր կլի­նի կա­ռու­ցել 500000 քմ բնակ­մա­կե­րես` առն­վազն 6000 ըն­տա­նի­քի հնա­րա­վո­րու­թյուն տա­լով մատ­չե­լի գնով ձեռք բե­րե­լու բնա­կա­րան։
ԱԱՀ-ի տես­քով պե­տա­կան գան­ձա­րան կվե­րա­դառ­նա 20-40 մլն դո­լար գու­մար, դրա մի­ջո­ցով էլ հնա­րա­վոր կլի­նի կա­ռու­ցել ևս 1000-ից ա­վե­լի բնա­կա­րան։ Սա ար­դեն` լրիվ պե­տու­թյան հաշ­վին և ան­հա­տույց՝ վթա­րա­յին վի­ճա­կում գտն­վող շեն­քե­րի բնա­կիչ­նե­րի հա­մար։
Պե­տու­թյան վե­րահս­կո­ղու­թյու­նը ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նող շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի վրա պետք է ար­տա­հայտ­վի շի­նա­րա­րու­թյան ո­րա­կի խս­տա­գույն վե­րահս­կո­ղու­թյամբ և աշ­խա­տա­կից­նե­րին պատ­շաճ վճար­ման պա­հան­ջով։ Պե­տու­թյան բե­ռը կլի­նի տա­րե­կան 10 մլն դո­լար տո­կո­սադ­րույ­քի վճա­րու­մը տա­սը տար­վա ըն­թաց­քում։
Ար­դյուն­քում պե­տու­թյու­նը մեկ-մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում նվա­զա­գույ­նը տասն­հինգ հա­զար մար­դու կա­պա­հո­վի աշ­խա­տան­քով, գրե­թե այդ­քան մարդ էլ կող­քից կներգ­րավ­վի աշ­խա­տան­քի մեջ։ Նույն­քան ժա­մա­նա­կով շի­նա­րար­նե­րը կծան­րա­բեռն­վեն պատ­վե­րով։ Կլուծ­վի 7000 ըն­տա­նի­քի բնա­կա­րա­նա­յին խն­դիր։
Ա­ռողջ ե­ղեք։
Վահ­րամ ԲԱ­ՅԱ­ԴՅԱՆ
Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ